Դոնալդ Թրամփը մեկնել է Սաուդյան Արաբիա: Էր Ռիադում ներդրումային ֆորումին մասնակցությունից հետո նա հանդիպումներ կունենա նաև Կատարում և Միացյալ Արաբական Էմիրություններում։ ԱՄՆ նախագահը պատմական է որակել Ծոցի երկրներ այցելությունը:
Թրամփին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը։ ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ նախագահի հանդիպումների օրակարգում են լինելու հիմնականում տնտեսական գործակցության հարցեր, այլ ոչ Մերձավոր Արևելքում զարգացումները և անվտանգային խնդիրները։ Երկրի փաստացի առաջնորդն արդեն խոստացել է առաջիկա չորս տարվա ընթացքում Միացյալ Նահանգներում 600 միլիարդ դոլար ներդնել։ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է այդ թիվը հասցնել 1 տրիլիոն դոլարի։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նաև չէր բացառել, որ մայիսի 15-ին կարող է մեկնել Ստամբուլ՝ ներկա լինելու ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին: