Ախալցխայի մունիցիպալիտետում բնակվող 38 տեսողության ծանր խնդիրներ ունեցող շահառուներին քաղաքապետարանը նվիրաբերեց արյան մեջ շաքարի և արյան ճնշման չափման սարքեր։
Կույր շահառուներին դիմավորեցին քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչության աշխատակիցները՝ Վրաստանի կույրերի միության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ միասին։
Հանդիպման ընթացքում ուշադրությունը կենտրոնացավ Ախալցխայի մունիցիպալիտետում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերին։ Իրենց հերթին, Կույրերի միության Սամցխե-Ջավախքի մասնաճյուղի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին համագործակցության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները բավարարելու համար իրականացվող կարևոր նախագծերի համար։
Ախալցխայի քաղաքապետարանը տեսողության ծանր խնդիրներ ունեցող շահառուներին նվիրաբերեց արյան մեջ շաքարի և արյան ճնշման չափման սարքեր
