Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ «Պատրիոտ» հրթիռների վաճառքին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային 2,1 միլիարդ դոլար արժողությամբ 500 հատ PAC-3 հրթիռների, ինչպես նաև դրանց առնչվող սարքավորումների վաճառքին։ Դրանք նախատեսված են ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գնումը «լիովին ֆինանսավորվելու է գործընկերների և դաշնակիցների»՝ մասնավորապես Կանադայի, Գերմանիայի և Նորվեգիայի կողմից՝ «Jumpstart» ծրագրի,…
