Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
Օգոստոսի 4-ին Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի կազմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ «Միջոցառմանը մասնակցեցին խմբի նախագահ, պատգամավոր Մարիա Լուիսա Գոնսալես Էստեվարենան, խմբի անդամները, Պատգամավորների պալատի միջազգային և ինստիտուցիոնալ հարաբերությունների վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանը և դեսպանության երրորդ քարտուղար Ռուզաննա…
