Մարոկկոյից Սեուտա անցնելու ժամանակ զոհվածների թիվն աճել է
Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, որ իսպանական Սեուտա անկլավում միգրանտների ճգնաժամն առաջացել է սոցիալական ցանցերում ապատեղեկատվության պատճառով: «Սոցիալական ցանցերի չարամիտ օգտագործումը, ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը և իրավական նորմերի սխալ մեկնաբանությունը տասնյակ հազարավոր մարդկանց կողմից սահմանն անօրինական հատելու պատճառ դարձան»,- հայտարարել է Մարոկկոյի ներքին գործերի նախարարությունը: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ սխալ է մեկնաբանվել Իսպանիայի դատարանի որոշումը,…
