ՀՀ տարածքով Ադրբեջանից Ադրբեջան հաղորդակցություն չկա մի պարզ պատճառով՝ դրա համար կոմունիկացիաներ չկան. Փաշինյան
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին: «Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի տարածքով ներպետական անխոչընդոտ տարանցումն իրականացնելու համար»,- հարցրեց նա։ «Ճշգրիտ այնքան ջանքեր, որքան ներդրվել են Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան ներպետական հաղորդակցությունն ապահովելու համար, այսինքն՝ այսօր Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան հաղորդակցություն չկա մի պարզ պատճառով՝ դրա համար կոմունիկացիաներ…
