Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իրանին՝ «երկրի հասցեին վիրավորական հռետորաբանության համար»
Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Գերատեսչությունից հայտնել են, որ պաշտոնական Բաքուն իր բողոքն է հայտնել Իրանին՝ կապված «Ադրբեջանի հասցեին վիրավորական հռետորաբանության և Իսլամական Հանրապետությունում բնակչության շրջանում հակաադրբեջանական տրամադրությունների հրահրման հետ»: Նշվում է, որ դեկտեմբերի 29-ին Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառման ժամանակ…
