Արևմուտքն Իրանին մինչև օգոստոսի վերջ ժամանակ է տվել միջուկային համաձայնագիրը կնքելու համար. Axios
Օգոստոսի վերջն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու վերջնաժամկետն է, որը թույլ կտա Թեհրանին խուսափել պատժամիջոցներից: Այս հարցի վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնության են եկել ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Այդ ժամկետում համաձայնության չհասնելու դեպքում, եվրոպական երեք տերությունները նախատեսում են գործարկել «ակնթարթային վերադարձի» մեխանիզմը՝…
