ԱՄՆ-ն ադրբեջանական ագրեսիայի վտանգ է տեսնում
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումից հետո, պնդել է որ հետագայում ևս պետք է կրճատել դեպի Ռուսաստան դրամական հոսքերը: «Մենք պետք է է՛լ ավելի կրճատենք դրամական հոսքերը, որոնք դեռևս զգալի են և հոսում են Ռուսաստանի գանձարան՝ այդպիսով նպաստելով պատերազմի ֆինանսավորմանը»,- չորեքշաբթի՝ մայիսի 21-ին, Deutschlandfunk ռադիոկայանի եթերում ասել է…
Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող զորավարժարանում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, գրում է Euronews-ը։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ հարձակման պահին վարժարանում անցկացվել են հրաձգության վարժանքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածը «Ուկրաինայի զինված ուժերի 1-ին հատուկ…
Մայիսի 21-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որի ժամանակ ստորագրվել է 71 կետից բաղկացած հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահներն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։ Հռչակագրում ընդգծվել է թյուրքական պետությունների նշանակալի դերը ժամանակակից աշխարհի քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի գործում,…
Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 22-ին, ժամը 09:00-ին, և կշարունակվի մինչև հունիսի 17-ը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակում Վրաստանի Կրթության նախարարությունը։ Նրանց խոսքերով՝ գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge: «Երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցներ կներկայացվեն հունիսի 18-ից մինչև…
Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի երթևեկությունը կվերականգնվի հունիսի 14-ից։ «Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ-ն պայմանագիր է կնքել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ՝ այս գնացքի շահագործման վերաբերյալ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Վրացական երկաթուղիները»։ Նրանց խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Երևանում կայացած հանդիպման ժամանակ, որի համաձայն՝ հարևան երկրների միջև ուղևորատար գնացքների չվերթները կիրականացվեն օրը մեջ՝ Վրաստանի ծովային հանգստավայրերի սեզոնին համապատասխան, մինչև…
Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանին խորհրդակցություն է անցկացրել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի վարչակազմում: Նախարարը լսեց մանրամասն տեղեկատվություն համայնքներում իրականացվող բարեփոխումների և նախագծերի մասին։ Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են ընթացիկ և նախատեսվող ենթակառուցվածքային նախագծերը, սոցիալական ծրագրերը, սպորտի, մշակույթի և երիտասարդության ոլորտներում իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաև առկա մարտահրավերները։ Հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանային զարգացման նախարարի առաջին տեղակալ Լևան Զաուտաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի…
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին, վերահսկողության և ենթակառուցվածքային ծառայությունների ղեկավարների հետ միասին, ծանոթացավ Ախալցխայում կառուցվող երաժշտական դպրոցի շինարարության ընթացքին։ Նախագծի շրջանակներում Շալվա Ախալցիխելի փողոցի թիվ 5 հասցեում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող 4-հարկանի շենք, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան տիրապետել դաշնամուրի, ջութակի, երգչախմբի, ֆլեյտայի և հարվածային գործիքների նվագելու հմտություններին։ Երաժշտական դպրոցի շինարարության ավարտից հետո աշակերտները կշարունակեն…
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վար դեպարտամենտում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ անհայտ կորած են համարվում։ Տարերքը հսկայական վնաս է հասցրել տարածաշրջանին՝ ավերելով կամուրջներ ու ճանապարհներ, խափանելով առնվազն երկու տարածաշրջանային գնացքի երթևեկությունը՝ հեղեղելով փողոցները, առաջացնելով էլեկտրականության ու ջրի մատակարարման խափանումներ: Տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 600 տուն հոսանքազրկված է: Խախտվել է…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի…
Գերմանիայի կանցլերի գրասենյակի ղեկավար Տորստեն Ֆրայը մեղադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում հրադադարի հարցում իրական շահագրգռվածության բացակայության և ժամանակ ձգձգելու համար։ «Վերջին օրերին հատկապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ զենքը լռեցնելու հարցում: Ընդհակառակը՝ թե՛ թվով, թե՛ ինտենսիվությամբ ավելացել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները»,- ասել է քրիստոնեա-դեմոկրատ քաղաքական գործիչը՝ ZDF հեռուստաալիքի թոք-շոուի ժամանակ՝ մայիսի 20-ին: Ֆրայի…
Յասին Հուսեյնզադեն, որը 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել։ Հուսեյնզադեի ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը։ Մեկ այլ աշխատակից վիրավորվել էր։ Միջադեպը պատճառ էր դարձել, որ Ադրբեջանը դադարեցնի Իրանում իր դեսպանատան գործունեությունը, որի անձնակազմը տարհանվել էր հայրենիք։ Ադրբեջանի դիվանագիտական առաքելությունը վերսկսել…
ԱՄՆ վարչակազմը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Եթե պարզվի, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և ցանկանում է շարունակել հակամարտությունը, ապա դրանով ամեն ինչ կարող է ավարտվել»,- նշել է Ռուբիոն։…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Բուդապեշտում հանդիպել են Ադրբեջանի նախագահը և Հունգարիայի վարչապետը: Համատեղ մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին: Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի: Ալիևը նաև հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ Ադրբեջանի նկատմամբ, իբր, տարածքային պահանջներ ունենալու համար: Ալիևը խոսել է Հունգարիա-Ադրբեջան…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Մայիսի 19-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Վաչիանի հանրային դպրոցում տեղի ունեցավ «Հաղթական Դիդգորի, ինսպիրացիա Այվազովսկուց և մեր արվեստի լեզուն» խորագրով մրցույթ-ցուցահանդես։ Դպրոցի տնօրեն Մարինա Չոմարյանն ու ցուցահանդեսի կամակերպիչ Քրիստինե Ղազարյանը ներկայացրեցին արվեստի ակումբի սաների աշխատանքները։ «Այսօրվա միջոցառումը կազմակերպվել է, երբ Վաչիանի հանրային դպրոցի երկու ուսուցչուհի՝ պատմության Երան Մակարյանը և արվեստի Քրիստինե Զազարյանը որոշեցին միացնել երկու առարկա և…
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որն ուղղված է ստվերային նավատորմի մոտ 200 նավի դեմ՝ տեղեկացրել է Կայա Կալասը: ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ նոր միջոցառումներն ուղղված են նաև հիբրիդային սպառնալիքների վերացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Կալասը հայտնել է նաև, որ այժմ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ են մշակվում։ «Որքան երկար է Ռուսաստանը պատերազմ մղում,…
Գրիպը, որը բարդություններով է ընթանում, վերջին շաբաթներին չի գրանցվել, այն փոխարինվել է շնչառական սինցիտիալ վիրուսով,- ասաց Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն։ Ինչպես նշում է Իվանե Չխաիձեն, շնչառական սինցիտիալ վիրուսը առաջացնում է փոքր բրոնխների լուսանցքի բորբոքում, դրանց տրամագծի փոքրացում, որը դրսևորվում է հազի նոպայով, շնչառության ուժեղ դժվարությամբ,…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Եվրամիության երկրները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական Միության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում: «Հուսով եմ, որ Եվրամիության երկրներն այսօր համաձայնության կգան Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում»,- հայտարարել է Կալասը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում մայիսի 13-ին կայացած գործարար համաժողովի ժամանակ խոստացել…
Հունգարիայի խորհրդարանը վերջնական հավանություն է տվել օրինագծին, որով սկսում է Միջազգային քրեական դատարանից երկրի դուրս գալու գործընթացը: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 134 պատգամավոր, դեմ՝ 37-ը: «Հունգարիան վճռականորեն մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ քրեական դատարանների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիքներ», – ասվում է փաստաթղթում: ՄՔԴ-ից դուրս գալու գործընթացը կտևի մոտ մեկ տարի: Հունգարիայում դատարանի կազմից…
Իրանը Միացյալ Նահանգների հետ միջուկային խնդրի շուրջ բանակցությունների նոր փուլի առաջարկ է ստացել և քննարկում է այն՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ միջուկային խնդրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների 5-րդ փուլի անցկացման ամսաթիվը որոշված է, բայց հաստատված չէ: Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների…
Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել…
ԵՄ երկրները ԱՄՆ և ՌԴ նախագահների զրույցից հետո պայմանավորվածություն են ձեռք բերել ՌԴ նկատմամբ ճնշումն ավելացնելու վերաբերյալ, հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱՄՆ և ՌԴ նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Կողմերը զրույցը կառուցողական են համարել։ Քննարկված թեմաների թվում է եղել Ուկրաինայի հակամարտությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ 2 ժամից ավելի տևած հեռախոսազրույցից հետո հանդես է եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ։ «Զրույցը շատ բովանդակալից, անկեղծ և օգտակար էր», – ասել է Պուտինը։ «Հրադադարի հաստատումն Ուկրաինայի հետ հնարավոր է՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո», – նշել է նա։ Պուտինի խոսքով՝ բանակցությունների վերսկսումը Ստամբուլում վկայում է, որ…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Հռոմի պապ Լևոն XIV-ը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում, առկա հակամարտությունների կարգավորումը։ Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։ «Կայացել է մտքերի փոխանակում մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, որի ընթացքում կոչ է արվել պահպանել մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերը հակամարտության…
Երկուշաբթի առավոտյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերը նոր համաձայնագրեր են կնքել պաշտպանության, սննդամթերքի առևտրի և սահմանային վերահսկողության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև բրիտանական ջրեր եվրոպական ձկնորսական նավերի մուտք գործելու վերաբերյալ, հաղորդել…