Փոկայում նշվել է Հերոսի օրը՝ կրթամշակութային միջոցառմամբ
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանի հետ միասին, Փոկա գյուղում մասնակցել է Հերոսի օրվան նվիրված կրթամշակութային միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում խթանել ազգային ինքնագիտակցությունը, տարածել ազգային ու մշակութային արժեքները և պահպանել պատմական հիշողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի աշակերտները։…
