Պատրաստակամ ենք շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. Թրամփի ուղերձը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբ: Դրանում ասված է․ «Այսօր հիշում ենք Մեծ Եղեռնը և ոգեկոչում ենք նրանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի սարսափելի աղետներից մեկից: 1915 թվականից մեկուկես միլիոն հայեր աքսորվել և սպանվել են Օսմանյան կայսրությունում: Հիշատակի այս օրը մենք կրկին Ամերիկայի մեծ հայկական համայնքի և աշխարհի հայերի հետ…
