ԵՄ երկրները պատրաստ են օգնել ՀՀ-ին անվտանգային եւ տնտեսական հարցերում
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Մեր հայրենակիցները … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Մեր հայրենակիցները … source
Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայի զարգացումներին առնչվող հարցեր: Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը՝ աջակցելու Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա կարևորել է ներքին հակամարտությունների կանխարգելումը և ներառական կառավարության ստեղծումը, որը պետք է ներկայացնի երկրի բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական խմբերը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Իրանի և Թուրքիայի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հետ պատերազմին վերջ դնելու համար։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Թրամփը նաև ցանկություն է հայտնել աշխատել միջուկային զենքի կրճատման ուղղությամբ։ «Ես իսկապես կցանկանայի նախագահ Պուտինի հետ հանդիպել հնարավորինս շուտ, որպեսզի այդ պատերազմն ավարտվի», – Դավոսի Համաշխարհային տնտեսական…
Թեհրանը և Բաքուն երկաթուղային հաղորդակցության ոլորտում համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ենթադրում է Աստարայում տերմինալի կառուցում և շահագործում: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև այս տարվա վերջ: Բանակցությունների ընթացքում իրանական և ադրբեջանական կողմերը նշել են, որ Աստարայի տերմինալը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ կազմակերպել Հյուսիս-հարավ միջանցքով բեռնափոխադրումները և զարգացնել տարածաշրջանային առևտուրը: Միջազգային…
Հունվարի 23-ի առավոտյան ՌԴ ուժերը հարձակում են իրականացրել Զապորոժիեի ուղղությամբ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: DeepState նախագծի վերլուծաբանները գրում են, որ ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Նովովասիլևկա գյուղը և առաջ են շարժվել ևս 9 բնակավայրի ուղղությամբ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռևս չի մեկնաբանել Նովովասիլևկայի գրավման մասին…
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: X-ի իր էջում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է. «Դավոսում լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու մասին: Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Խրախոսում եմ …
10 մարդկանցից, ովքեր ունեն հազ, փռշտոց և բարձր ջերմություն, 6-ի մոտ հավանական է վիրուս, ասել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։ Նա ասել է, որ եթե դեկտեմբերի վերջին գրիպի տեսակարար կշիռը վիրուսների ընդհանուր տարածման մեջ կազմում էր 25%, ապա այժմ այն հասել է 60%-ի։ «Գրիպի վիրուսների համամասնությունն ավելանում է։. Հունվարն աչքի…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Մեր հայրենակիցները … source
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպես ընդլայնել Եվրոպայի ազդեցությունը» թեմայով պանելային քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մոդերատորի հարցերին, հարցուպատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ: Հարց – Այժմ հարցս ցանկանում եմ ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, Եվրոպան ավելին է, քան Եվրամիությունը, այն կազմված է երկրներից, որոնք ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ինչպես, օրինակ՝…
Էստոնիայի խորհրդարանը որոշում է կայացրել չճանաչել Վրաստանի կառավարության և խորհրդարանի լեգիտիմությունը: Էստոնիայի խորհրդարանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Տալլինը ճանաչում է միայն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու լեգիտիմությունը և աջակցում է սահմանադրական ճգնաժամը լուծելու նրա փորձերին: Էստոնական կողմը նաև կոչ է արել ԵՄ անդամ պետություններին և Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հայտարարության, «մասնակից…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիությունում դեսպան է նշանակել Էնդրյու Փազդերին՝ Carl’s Jr. և Hardee’s արագ սննդի ցանցերի մայր ընկերության նախկին գործադիր տնօրենին: «17 տարի գլխավոր տնօրենի պաշտոնում Էնդին ընկերությունը դուրս է բերել լուրջ ֆինանսական խնդիրներից՝ թույլ տալով նրան գոյատևել, դառնալ ֆինանսապես ապահով և զարգանալ»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում: Ամերիկայի նախագահը Փազդերին…
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահամդիանը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ Իրանի մոտեցումը եղբայրական է ու բարեկամական: Նա ընդգծել է, որ հետամուտ կլինի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ միջանցքների զարգացմանը՝ Ադրբեջանին Հնդկաստանին, Չինաստանին կապելու համար: Ահամդիանը նշել է, որ ԻԻՀ իշխանություններին է փոխանցել Թեհրանի հետ…
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը՝ կրթության և առողջապահության ծախսերի հաշվին։ «Անցյալ տարի ԵՄ երկրները միասին պաշտպանության համար ծախսել են ՀՆԱ-ի մոտ 1,9%-ը, իսկ Ռուսաստանը՝ 9%ը: Մենք միլիարդներ ենք ծախսում մեր դպրոցների, բարեկեցության, առողջապահության համար, բայց եթե ավելի շատ չծախսենք պաշտպանության համար, այս ամենը հարցականի տակ…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Մեր հայրենակիցները … source
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ մտահոգված է Իրանի և նրա միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի սրացումից։ «Հուսով եմ՝ Իրանը հասկանում է, որ պետք է հստակ ցույց տա, որ չի ձգտում միջուկային զենք ունենալ»,- ասել է նա չորեքշաբթի Դավոսում յամաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Միևնույն ժամանակ, ըստ Գուտերեշի, դրա դիմաց Թեհրանը պետք է հնարավորություն…
Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված ահաբեկչության համար մեղավոր ճանաչված Յասին Հուսեյնզադեի մահապատիժը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Ասքեր Ջահանգիրին։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան։ Հարձակվողը ճեղքել է դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության կետը և Կալաշնիկով ինքնաձիգով սպանել անվտանգության…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Կարող եք աջակցել … source
Հունվարի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում կայացավ հոբելյանական համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ Մենակատար՝ ճանաչված երգչուհի, երգահան Արփի Ալտոյի (Արփինե Տեր-Պետրոսյան) նորովի մատուցմամբ և վրաց երաժիշտներ՝ Լուկա Թոփուրիայի, Դավիդ Գոգիսվանիձեի, Գիորգի Կապանաձեի նվագակցությամբ, հնչեցին հռչակավոր շանսոնյեի սիրված երգերից։ Համերգի մեկնարկին ցուցադրվեց տեսանյութ, որը պատրաստել էր Հայաստանի…
Սիրիայի նոր իշխանությունները խզել են Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը, որը կնքվել էր ռուսական կողմի հետ 2019 թ.: Այդ մասին հայտնել է DW-ն՝ վկայակոչելով Al Watan online արաբալեզու առցանց պարբերականը։ «Չեղարկվել է ռուսական ընկերության հետ Տարտուս նավահանգստում ներդրումների մասին համաձայնագիրը։ Նավահանգստի գործունեությունից ստացված բոլոր եկամուտները կօգտագործվեն ի շահ սիրիական պետության»,- «Կոմերսանտ» թերթը մեջբերում է Տարտուս նահանգի…
Տասը միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, այդ թվում՝ Freedom Now-ն, Human Rights Watch-ը, դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամներին, որպեսզի հաստատեն Ադրբեջանի լիազորությունների դադարեցումը կառույցում և սահմանեն դրանց վերականգնման հստակ չափանիշներ։ Ըստ կոչի հեղինակների՝ Բաքուն «ցուցաբերում է միջազգային մեխանիզմների հետ համագործակցության մշտական բացակայություն և չի լուծում մարդու իրավունքների համակարգային խախտումները»։ Նշվում է նաև, որ վերջին…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է թուրքական հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին: «Բոլու լեռնադահուկային հանգստավայրի ողբերգությունը ցնցող է: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։ Տուժածներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Փաշինյանը X-ի իր էջում: Գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու հանգստավայրի 12-հարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի: Դեպքի ժամանակ շենքում եղել է…
Առնվազն երեք հայց է ներկայացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ նրա աշխատանքային առաջին օրը, հայտնել է Bloomberg-ը։ Պատճառը նախագահի հրամանագրերն են, որոնք Թրամփը ստորագրել է իր երդմնակալությունից անմիջապես հետո։ Դրանցից մեկը վերաբերում է դաշնային պաշտոնյաների պաշտոնանկություններին: Նոր հրամանագրով հեշտացվում է նրանց աշխատանքից հեռացնելու կարգը: Ստեղծվում է բացառիկ աշխատողների նոր կատեգորիա, որոնք կազատվեն աշխատանքից՝ առանց…
Հունվարի 21-ի երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» տիպի յոթ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Նիկոլաև քաղաքի վրա, հայտնել է Նիկոլաևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։ Հարձակման հետևանքով տուժել են բազմաբնակարան շենքեր, բռնկվել են հրդեհներ։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Նույն օրը երեկոյան ռուսական բանակը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Սումի քաղաքի մասնավոր հատվածի…
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։ Մուստաֆաևը նշել է, որ բարձր է գնահատում Իրանի դերը՝ տարածաշրջանում խաղաղության ու…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ Թրամփը շատ ավելի վատ է … source
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի պատճառով զոհերի կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Թուրքիայի Բոլուի շրջանի ողբերգական հրդեհից, որը խլել է տասնյակ կյանքեր։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայում հունվարի 22-ին սուգ է հայտարարվել լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Բոլու շրջանում գտնվող Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել: Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ տարածվել ամբողջ շենքով: Վերջին պաշտոնական տվյալներով՝…
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվի ոչ վաղը, ոչ էլ հաջորդ օրը՝ չնայած դա արագ անելու՝ Դոնալդ Թրամփի խոստումներին։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին սթափվել՝ հաշվի առնելով ԱՄՆ նոր նախագահի որդեգրած արտաքին քաղաքական կուրսը: Էմանուել Մակրոնի խոսքով՝ անհրաժեշտ է մեծացնել Կիևին աջակցությունը, որ առաջիկայում ուկրաինական կողմը կարողանա ուժեղ դիրքերից խոսել Մոսկվայի…
Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել են Գերմանիայի կանցլերը և Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպումը տեղի է ունեցել գերմանական կողմի առաջարկով: Պաշտոնյաները քննարկել են Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության ընթացքը, Բաքու-Բեռլին հարաբերությունները, Ադրբեջան-Եվրամիություն գործակցության զարգացման հեռանկարը և այլ հարցեր։ Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության…
Իսրայելի վարչապետը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ռազմական նոր գործողության մասին: Նրա խոսքով՝ դա հակաահաբեկչական գործողություն է, որի նպատակը անվտանգության ամրապնդումն է: Բենիամին Նեթանյահուն նշել է, որ այն ստացել է «Երկաթե պատ» անվանումը: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը համակարգված և վճռական պայքար է մղում իրանական ուժերի դեմ: