Իսրայելը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը Գազայի գործարքին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն իբր համաձայնել է Գազայի հատվածի վերաբերյալ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։ «Հակառակ տեղեկությունների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը դեռ չի արձագանքել գործարքին»,- ասվում է հաղորդագրությունում։ Չորեքշաբթի ավելի վաղ Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը…
