ԵԽ-ի նոր բանաձեւը վերաբերվել է նաեւ հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Ինքնահռչակ Աբխազիայի խորհրդարանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցները, հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին, գրում են, որ պատգամավորը կրակ է բացել խորհրդարանում և վիրավորել երկու գործընկերների, նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում: Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանի շենքի ներսում՝ հանրապետությունում մայնինգի սահմանափակման վերաբերյալ փակ նիստի ժամանակ։ Նախնական տվյալով՝ կրակել է պատգամավոր Ադգուր Խարազիան և դիմել փախուստի։ Վիրավորում են…
Ամանորին ընդառաջ կխստացվի փշատերեւ ծառերի ու բույսերի հատման հսկողությունը, հայտնում են բնապահպանական վերահսկողության վարչությունից։ Ըստ տարածված տեղեկության՝ փշատերևների ապօրինի հատման համար տուգանքը առաջին անգամ կազմում է 2000 լարի, երկրորդ անգամ՝ 5000 լարի։ Իսկ եթե վնասի չափը գերազանցի 1000 լարին, ապա անձը կենթարկվի քրեական պատասխանատվության։
«Ադրբեջանի կառավարության կողմից ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների վերաբերյալ միջազգային քննադատության պատճառը հենց այդ ճնշումներն են: Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Մի՞թե «վախկոտություն» է հարցնել, թե ինչու։ Թե՞ իրական «վախկոտությունը» ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստից շեղելու փորձն է»,- X-ի իր էջում գրել է ԱՄՆ…
Դեկտեմբերի 19-ին, 20-ին, 25-ին և 29-ին ամանորյա միջոցառումների կապակցությամբ Ախալցխայի Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարող փողոցի հատվածում պարբերաբար կսահմանափակվի երթեւեկությունը, հայտնում են Ախալցխայի քաղաքապետարանում։ Համաձայն տարածված տեղեկատվության՝ երթևեկությունը սահմանափակվելու է հատկապես Շալվա Ախալցխելի և Մերաբ Կոստավա փողոցների խաչմերուկում։ Այստեղ հիշեցնում ենք, որ վաղը նախատեսված է Ախալցխայի տոնածառի լուսավորումը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միջոցառմանը ելույթ է ունենալու երգչուհի…
Ռուսաստանը չի հրաժարվում Սուդանում Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա տեղակայելու փորձերից, սակայն առայժմ չի հաջողվում հասնել այդ նպատակին։ Այդ մասին գրել է The Moscow Times (MT) թերթը։ Սուդանի հետախուզության աշխատակցին հղումով՝ պարբերականը տեղեկացրել է, որ ռազմածովային բազայի կառուցման շուրջ համաձայնության գալու համար Ռուսաստանը տեղական իշխանություններին առաջարկել է ժամանակակից Ս-400 զենիթահրթիռային համակարգ: Սակայն Սուդանը մերժել է…
Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը միաձայն քվեարկել է արտակարգ օրենք ընդունելու օգտին, որը թույլ կտա երկրին աշխատել առանց բյուջեի: Երկուշաբթի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները նույնպես կողմ են արտահայտվել այդ օրինագծին: Հատուկ օրենքը գործադիր իշխանությանը թույլ կտա վճարել ընթացիկ ծախսերը, հարկեր գանձել և պարտք վերցնել՝ պետության և սոցիալական ապահովության ֆինանսավորման համար։ Այսպիսով՝ Ֆրանսիային չի սպառնա ամերիկյան…
Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված լրագրողների ու ակտիվիստների։ Տարբեր քաղաքական խմբերի պատգամավորները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները: Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում քննարկումներ կանցկացվեն «Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող բռնաճնշումները, Գուբադ Իբադօղլուի, Անար Մամեդլիի, Քեմրան Մամեդլիի,…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Հասկանում եք, Մակրոնի ականջները վեր են բարձրացված, նա չի կարող պարզապես նստել իր երկրում, ոչ, նա նույնպես պետք է մտնի Վրաստան»,- RIA Novosti գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Լավ է, որ այժմ իրավիճակը (Վրաստանում) շարժվում է դեպի կայունություն։ Հասկանում եք, Մակրոնի ականջները վեր են, նա չի կարող պարզապես նստել իր երկրում,…
Ավարտվեց «Տոները Ջավախքում. Ախալքալաքի շրջան» ծրագիրը, որի նպատակն էր Ախալքալաքի շրջանի առանձին բնակավայրերի քաղաքային ու գյուղական, պետական, ազգային և հոգևոր տոների ուսումնասիրությունը, դրանց առանձնահատկությունների բացահայտումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհի շրջանակներում: Ծրագրի իրականացման գործում զգալի ներդրում է ունեցել նաև «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպությունը: Ծրագրում…
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած ավերածություններից, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և զգալի վնասների: Ես հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և բնական աղետից տուժածներին»,- գրել է Միրզոյանն X-ի իր էջում։ Պաշտոնական տվյալներով՝ աղետից զոհված է համարվում 21 մարդ, սակայն տեղական…
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ելութ է ունեցել Եվրախորհրդարանում և ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը: Նա հայտարարել է, որ շարունակելու է աջակցել երկրում բողոքի ցույցերին, միաժամանակ զգուշացնելով եվրոպացի պատգամավորներին, որ Եվրամիության հանդեպ վստահությունը վտանգված է։ Ստրասբուրգում կայացած իր ելույթում Զուրաբիշվիլին ասել է, որ ԵՄ-ն չպետք է թույլ տա իրեն «նվաստացնել», քանի որ Վրաստանի իշխող կուսակցությունը «ոտնահարում…
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Россия сегодня միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի ժամանակ շոշափվել է նաև ՆԱՏՕ-Ռուսաստան լարվածության աճի հարցը: Կիսելյովը հիշեցրել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, ըստ որի դաշինքը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմին առաջիկա հինգ-յոթ տարիներին, և հետաքրքրվել, թե դա ինչպես կազդի Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների վրա։ Ադրբեջանի նախագահը…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պաշտոնյային հարց է ուղղվել, թե Մոսկվան ինչպես է մեկնաբանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար հայկական կողմին ներկայացվող Ադրբեջանի նոր պահանջները, որոնք վերաբերում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել Երևանին հարցնել, թե ինչպե՛ս են Հայաստանի իշխանությունները վերաբերվում այդ…
Հյուսիսատլանտյան դաշինքը ԱՄՆ-ի փոխարեն ստանձնել է Ուկրաինային արևմտյան ռազմական օգնության համակարգումը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ ՆԱՏՕ-ն այդ կերպ ցանկանում է պաշտպանել Կիևին աջակցության մեխանիզմը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Մինչ այդ Կիևին ռազմական օգնությունը համակարգում էր Վաշինգտոնի գլխավորած «Ռամշտայնի խումբը», որը հավաքվում էր Գերմանիայում…
Վաշինգտոնը հայտարարել է, որ առնչություն չունի ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի սպանության հետ: «Ես որևէ գնահատական չունեմ այդ պայթյունի վերաբերյալ։ Միայն կարող եմ ասել, որ Միացյալ Նահանգները նախապես տեղյակ չի եղել այդ մասին և չի մասնակցել դրան»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Միևնույն ժամանակ, նա…
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչության հարցը կբարձրացնի դեկտեմբերի 20-ին համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում: Նշվում է, որ Կիրիլովի նկատմամբ ահաբեկչությունը պետք է դատապարտի ամբողջ միջազգային հանրությունը: Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կիրիլովի մահը ահաբեկչություն է որակել: Կիրիլովը զոհվել է Մոսկվայի…
Կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին եւ դնել հավանելու կոճակը, … source
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին անդրադարձել է Սիրիայում իսլամական հանրապետության դեսպանության հնարավոր բացմանը: «Ես չեմ օգտագործում «շուտով» բառը։ Դրա համար անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, այդ թվում՝ ներկայացուցիչների և աշխատակիցների անվտանգության ապահովումը։ Այդ հարցն օրակարգում է, և եթե պայմանները կատարվեն, մենք դա կանենք»,- նշել է պաշտոնյան։ Բաղաին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր բարիդրացիության քաղաքականությանը…
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի (Ֆարվանայի լեռնանցք) ներքին նշանակության հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։ Նույն ավտոճանապարհի 110- 146 կմ հատվածում կցորդիչով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակ է, իսկ մյուս տիպի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ 1- 94կմ հատվածում տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է։ Տեղեկությունը տարածում…
Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունը գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ այցելել է Ադրբեջան: Նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը: Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորված ռազմական համագործակցությունը հաջող է, կառուցված է բարեկամական ու եղբայրական հարաբերությունների վրա, և ընդգծել ՝ դրանց հետագա զարգացման կարևորությունը: Ադրբեջանական…
Պենտագոնը հայտնել է, որ Կուրսկի մարզում ընթացող մարտերին ռուսական զինված ուժերի կողմից անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականները: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերի խոսքով՝ ըստ Պենտագոնի տեղեկության՝ նրանց շրջանում արդեն կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական հետախուզության տվյալով՝ արդեն 30 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել կամ վիրավորվել։ Տեղեկությունը հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Պետքարտուղարության խոսնակն…
Մոսկվան ուշադիր հետևում է Սիրիայում իրավիճակին՝ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: «Ռուսաստանի համար կարևոր է, որ Սիրիայի ապագան որոշեն սիրիացիները։ Համոզված ենք, որ բարեկամության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված մեր երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից հույս են հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունը հավատարիմ կմնա իր հայտարարություններին և կկառուցի օրենքի…
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է չորս դիվանագետ ուղարկել Սիրիա: Այսօր առավոտյան դիվանագիտական առաքելությունը ժամանել է Դամասկոս՝ կապեր հաստատելու Սիրիայի նոր իշխանությունների հետ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարոն նշել է, որ դիվանագիտական շփումների նպատակն է Սիրիայում Ֆրանսիայի ազդեցության վերադարձը և բնակչության մարդասիրական կարիքների գնահատումը: Սիրիայի նոր իշխանությունների հետ հարաբերությունների կարգավորումը քննարկում են նաև Մեծ…
Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Լրատվամիջոցների տվյալով՝ մահացել է նաև Կիրիլովի օգնականը: Նախնական տեղեկության համաձայն՝ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։ Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են,…
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը մեկնաբանել է Վրաստանում զարգացումները: Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Վաշինգտոնին անհանգստացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր գործողություններով խարխլում է Հանրապետությունում ժողովրդավարության վիճակը: Նա հիշեցրել է, որ օրերս ամերիկյան կողմը վիզային սահմանափակումներ է կիրառել կառավարության հետ կապ ունեցող 20 անձի նկատմամբ: «Առաջիկա շաբաթներին պատրաստ ենք նոր քայլեր…
ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի անդամները դեկտեմբերի 16-ին քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը և որոշում ընդունել վրացական դիվանագիտական անձնագիր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնել։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա նաև տեղեկացրել է, որ խորհրդի նիստում քննարկվել է վրաց բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։…
Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի քրիստոնեական դպրոցում կրակոցներ են հնչել։ Սոցցանցերում հրապարակվել են կադրեր, որոնք ենթադրաբար նկարահանվել են դեպքի վայրում։ Կրակոցների հետևանքով առնվազն 4 մարդ է մահացել, 5-ը` տուժել։ ABC News-ը հայտնել է, որ հարձակման համար կասկածվողը չեզոքացվել է։