Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Երկուշաբթի հրաժարական է տվել Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը: Հրաժարականը ներկայացվել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ աճող լարվածության ֆոնին, որը կապված է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ սպասվող տնտեսական սպառնալիքի հետ: Ուկրաինական արմատներ ունեցող Ֆրիլենդը հայտնի է իր անզիջում հակառուսական դիրքորոշմամբ։ CTV հեռուստաալիքը կիրակի հայտնել էր, որ Թրյուդոյի կաբինետում վերադասավորումներ են սպասվում դեկտեմբերի…

Read More
Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին. Deutsche Welle

Բունդեսթագն  անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Գործող կանցլերին աջակցել է 207 պատգամավոր, մինչդեռ նվազագույնը պահանջվում է 367 ձայն։ Փետրվարի 23-ին երկրում կանցկացվի խորհրդարանի նոր ընտրություն, հայտնում է Deutsche Welle-ն: Այժմ, օրենքի համաձայն, Շոլցը պետք է Գերմանիայի նախագահին առաջարկի ցրել խորհրդարանը, իսկ գործող կառավարությունը կշարունակի իր աշխատանքը մինչև 2025 թվականի փետրվարի 23-ին արտահերթ ընտրության անցկացումը։…

Read More
Ֆրանսուա Բայրուն հանդիպել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Ֆրանսուա Բայրուն հանդիպել է Ֆրանսիայի հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Երկուշաբթի Ֆրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն խորհրդակցություններ է սկսել հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Առաջինը Մատինյոն է ժամանել «Ազգային միավորման» ղեկավար Ժորդան Բարդելան՝ Մարին Լը Պենի ուղեկցությամբ։ Վերջինը կիրակի ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորները նախապես չեն դատապարտի նոր կառավարությանը։ Այնուհետև բանակցություններ են տեղի ունեցել վարչապետի և Ազգային ժողովի «Միասին՝ հանուն Հանրապետության» նախագահական ուժերի դաշինքի…

Read More
Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը: Առաքելությունն X-ի իր էջում գրել է. «Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդերլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Նրան զեկուցվել է տեղերում առաքելության գործունեության մասին»: Դեսպանը նաև հանդիպել է Նիդերլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկային խմբին։ Այս պահին ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով  զոհվել է 2 մարդ, 1 հոգի՝ վիրավորվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 1 հոգի՝ վիրավորվել

Ախալցխայի մունիցիպալիտետի Մուգարեթի գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով 2 մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Այժմ նա գտնվում է վիրաբուժարանում- այս տեղեկությունը հաստատում է Ախալցխայի հիվանդանոցի տնօրենը։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան մեծ արագությամբ վարելու հետևանքով  ղեկը չի հաջողվել կառավարել, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը հայտնաբերել է երկու…

Read More
Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի

Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի

Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ասել է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ազգային շահերը։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Ղավելաշվիլին մեկնաբանել է բողոքի ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում, որոնք սկսվել են  վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը:…

Read More
Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում արգելված է կցասայլերով և կիսակցորդներով երթեւեկությունը

Խաշուրի-Ախալցխա-Վալե ճանապարհահատվածում արգելված է կցասայլերով և կիսակցորդներով երթեւեկությունը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) միջազգայնորեն կարևոր Խաշուրի-Ախալցխա-Վալեի մայրուղիի վրա կցորդների և կիսակցորդների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է: Սեփական տեղեկությունների համաձայն՝ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Read More
Ո՞վ է երգելու և որքա՞ն գումար է վճարելու Ախալցխայի քաղաքապետարանը Ամանորի համար

Ո՞վ է երգելու և որքա՞ն գումար է վճարելու Ախալցխայի քաղաքապետարանը Ամանորի համար

Դեկտեմբերի 20-21-ին և 29-ին Ախալցխայում հայտնի են ամանորյա միջոցառումներին ելույթ ունեցողների անունները: Պետական ​​գնումների գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին Նուցա Բուզալաձեն ելույթ կունենա 18000 լարիով, իսկ Միրզա Մոդեբաձեն՝ 8000 լարիով։ Դեկտեմբերի 21-ին նախատեսված միջոցառմանը Զուկա Խուցիշվիլին կստանա 10000 լարի, իսկ դեկտեմբերի 29-ին Նիկոլշwուն ելույթ կունենա 5000 լարիով։ Ընդհանուր առմամբ, երգիչներ վարձելու համար տեղական բյուջեից հատկացվելու է…

Read More
Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում: «Մենք հաստատակամորեն աջակցում ենք իր պատմության այս վճռական պահին բարեկամ սիրիացի ժողովրդի՝ ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում կայունության…

Read More
Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Ֆրանսիայի ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր առավոտյան Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհուրդ ժամանելուն պես հայտարարել է Հայաստանին Ֆրանսիայի աջակցության մասին: «Ես կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այդ երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է: Մենք պետք է կրկին Հայաստանին տրամադրեմք այն ամբողջ աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել»,-ասել է…

Read More
Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ադրբեջանում բացահայտվել է ծայրահեղականների խումբ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ երկրի Պետական ​​անվտանգության ծառայության համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ հանցավոր խմբավորում են ստեղծել «Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ծանր և հատկապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով»: Ըստ աղբյուրների՝ նրանք պատրաստվել են պետական կառույցների դեմ դիվերսիաներ իրականացնել ՝ կազմակերպելով գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում: Ադրբեջանի…

Read More
Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ներկայացուցիչը թեժ կետերում

Ռիչարդ Գրենելը՝ Թրամփի ներկայացուցիչը թեժ կետերում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Գրենելին հատուկ հանձնարարությունների գծով իր բանագնացը նշանակելու մասին: Թրամփը չի հստակեցրել, թե ինչ է անելու Գրենելը, սակայն իր Truth Social հարթակում գրել է, որ բանագնացը «կաշխատի աշխարհի ամենաթեժ կետերում, այդ թվում՝ Վենեսուելայում և Հյուսիսային Կորեայում»: Թրամփի հավատարիմ կողմնակից Գրենելը նախկինում համարվում էր պետքարտուղարի հավանական…

Read More
Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել

Կերչի նեղուցում փոթորկից երկու լցանավ է խորտակվել

Կերչի նեղուցում՝ Ռուսաստանի տարածքի և Ղրիմի միջև ընկած հատվածում, խորտակվել է երկու նավթատար նավ՝ Волгонефть 212-ը և Волгонефть 239-ը։ Երկուսում եղել է անձնակազմի համապատասխանաբար 13 և 14 անդամ, ըստ տեղեկության, մեկ մարդ մահացել է: Վթարի ենթարկված լցանավերում, ըստ թարմացված տվյալների, եղել է մոտ 9,2 հազար տոննա նավթամթերք, հայտնել է РИА Новости-ն:   Росморречфлот-ն էլ պարզաբանել…

Read More
Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ սկսենք լուծել ծայրահեղ ծանր գծերի հարցերը. Ավինյանը՝ հանրային տրանսպորտի մասին

Հիմնական խնդիրը, որ բարձրաձայնվում է, մնում է ավտոբուսների հաճախականությունը, կան նաև գծեր, որոնք գերծանրաբեռնված են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգին: «Ունենք թաղամասեր, որտեղ իրապես վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում: Կարծում եմ՝ մեր հետագա քայլերը պետք է լինեն այն ուղղությամբ, որ մենք սկսենք լուծել ծայրահեղ ծանր…

Read More
2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

2025 թ․ մայիսի 22-ին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի արձանը

Մեծանուն արվեստագետ, շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին, որպես մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:

Read More
Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։   Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և…

Read More
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ

Դեկտեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանը (1924-2007թթ.): Նամականիշի վրա «ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ» և «Հայ երգչուհի» գրառումներն են՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշի մարումն…

Read More
Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է. Կոբախիձե

Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է. Կոբախիձե

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի առաջնահերթություններից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ «Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն է», — ասել է նա: Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը կարող է միանալ Եվրամիությանը։ Միջազգային…

Read More
Կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու դուրս գալ պարտքային «փակ ցիկլից»․ Բաբկեն Թունյան

Կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու դուրս գալ պարտքային «փակ ցիկլից»․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց: «Աչքովս մի քանի քննադատություն ընկավ, դրա համար մի թեթև անդրադառնամ այս հարցին: Մի քիչ երկար կստացվի, բայց կփորձեմ…

Read More
ՔՊ 5-րդ Քաղաքական ժողովին վարչապետը հանդես է եկել զեկույցներով

ՔՊ 5-րդ Քաղաքական ժողովին վարչապետը հանդես է եկել զեկույցներով

Դեկտեմբերի 14-ին Աշտարակ համայնքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Օրակարգում են եղել «Իրական Հայաստանի» հայեցակարգը իրական կյանքի գործելակարգերի մեջ և խաղաղության օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

Read More
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ուսուցիչներին տեղեկացրել է այս ուսումնական տարվանից կատարվող մի փոփոխության մասին։ Այս ուսումնական տարվանից մյուս առարկայական օլիմպիադաների շարքում մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա հինգերորդ և վեցերորդ դասարանցիների համար։ Դպրոցական փուլը նախատեսված է հունվարի 17-ին։ Առաջիկայում կհրապարակվի օլիմպիադայի անցկացման ուղեցույցը։ Հիմնական շեշտադրումն արվելու է երեխաների՝ տեքստը կարդալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունների վրա։…

Read More
Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն։ «Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան հաջողություն այս կարևոր դերում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

Read More
Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Սիրիայի նոր իշխանությունները ՌԴ-ին հնարավորություն են տվել վերանայել հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ. աշ-Շարաա

Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին հնարավորություն են տվել վերաիմաստավորելու իր հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ: «Մենք փորձեցինք չհրահրել ռուսներին և նրանց հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները»,- ասել է Աշ-Շարաան: Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Աշ-Շարաան նշել է, որ Իսրայելը պատրաստվում էր…

Read More
Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ամեն ինչ արվելու է. Կոբախիձե

Վրաստանի արտաքին քաղաքականությունը հստակ սահմանված է, Թբիլիսիի նպատակներից մեկը Եվրամիությանն ինտեգրումն է՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Կոբախիձեն հավելել է՝ այդ ուղղությամբ ամեն ինչ արվելու է։ «Միակ բանը, որը չի կարող փոխզիջման առարկա դառնալ, Վրաստանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունն են: Մնացած ամեն ինչ կարող է քննարկվել»,- ասել է նա: Կոբախիձեի համոզմամբ՝ 2030 թվականին Վրաստանը…

Read More
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը:

Read More
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախների

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախների

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում պայթյուններ են եղել: Պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ չկան:   Հայտնի է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախներին, մասնավորապես՝ զենքի պահեստներին, Դամասկոսի մերձակայքում և այլ տարածքներում գտնվող օդանավակայանների։ ՑԱՀԱԼ-ը հայտնել է սիրիական հրթիռային պաշարների 90 տոկոսը ոչնչացնելու մասին:   Ավելի վաղ Բաշար Ալ Ասադի իշխանության տապալման ֆոնին Իսրայելական ուժերը…

Read More
Արաբական ութ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրների ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրի` Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Կատարի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կոչ են արել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում: Հանդիպումը տեղի է ունեցել Հորդանանի Աքաբա քաղաքում: Բանակցությունների ավարտին ընդունված հայտարարությամբ նախարարները հաստատել են Սիրիայում բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, կոչ են արել պահպանել Սիրիայի պետական ինստիտուտները՝ երկրում քաոսը կանխելու…

Read More