Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր

Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հաղորդում է, որ Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները եղել են շինհրապարակում, որտեղ ուսումնասիրել են արդեն համարակալված շիրմաքարերը։ Դիվանագետները կապ են հաստատել կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ և Վրաստանի պատկան մարմինների հետ միասին աշխատանքներ են տարվում շիրմաքարերի հետագա…

Read More
Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. Պեսկով

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են փոխանակել հրադադարի իրենց պայմանները. աշխատանքներ են տարվում` հայտարարել է Դմիտրի Պեսկովը։   Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հանդիպման ավարտից հետո ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումներ դեռ չեն եղել։   Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի համար սկզբունքային է, թե ով է Կիևից ստորագրելու փաստաթղթերը, եթե ՌԴ-ի և Ուկրաինայի…

Read More
ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահը ստորագրել է Վահե Ղազարյանի և Գնել Սանոսյանի ազատման հրամանագրերը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի, Գնել Սանոսյանին՝ ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանագրերը: Հիշեցնենք՝ Վահե Ղազարյանն ու Գնել Սանոսյանը երեկ պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։

Read More
ՀՀ պատվիրակությունը  մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը

«Անցում օգնությունից դեպի զարգացում» թեմայով Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հանդիպման շրջանակումներում անցկացված «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը ՀՀ պատվիրակությունը շեշտել է ներքին տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու և նրանց երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով համապարփակ, համակարգված և կայուն մոտեցումների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։   Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ պատվիրակությունը…

Read More
ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացրել են Հայաստանի դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու բանաձև

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Հայաստանի հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես Կոնգրեսին է ներկայացրել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ռազմական հանցագործությունները դատապարտող բանաձև: Բանաձևի հեղինակներն անդրադարձել են սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և չհրահրված ագրեսիային, այդ թվում՝ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքը թիրախավորելուն: Այդ…

Read More
Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինն ու Ռայիսին քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրները։   «Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ…

Read More
Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով: «Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը, և ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսությանը»,- նշել է Էդրիեն Ուոթսոնը։

Read More
Պակիստանը հարվածներ է հասցրել Ջամմու և Քաշմիրին

Պակիստանը հարվածներ է հասցրել Ջամմու և Քաշմիրին

Ջամմուի և Քաշմիրի հնդկական մի քանի շրջան Պակիստանի կողմից զանգվածային հրետակոծությանն է ենթարկվել, հաղորդում է Hindustan Times-ը։ Հարձակման թիրախում են հայտնվել Ուրի, Փունչ և Կուպվարա շրջանները, որոնք գտնվում են վերահսկողության գծի երկայնքով։ Այդ շրջանների քաղաքներում էլեկտրականություն անջատված է, աշխատում են շչակները։ Հնդկական PTI գործակալությունը հաղորդել է Պակիստանի կողմից Սրինագար օդանավակայանի վրա անօդաչուներով հարձակման մասին։ Reuters-ն,…

Read More
Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը մեկնարկեց

Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը մեկնարկեց

Նյու Յորքում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։   Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:  

Read More
2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է անցնող տարին՝ 2025 թվականը:  Նշվում է, որ 2025 թվականն առանցքային տարի էր ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ նշանակալի զարգացումներով: «Ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում.   1. տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը,   2. ստորագրվել և ուժի մեջ է մտել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու…

Read More
Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ․ Նաուսեդա

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ․ Նաուսեդա

Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն անվավեր ճանաչի 1997 թվականին Մոսկվայի հետ ստորագրված հարաբերությունների և համագործակցության մասին հիմնարար ակտը և մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան The Times թերթի հետ հարցազրույցում։ «Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է տեղակայում Բելառուսում, ուստի մենք պետք է վերջապես ընդունենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը…

Read More
Արարատ Հայկական միությունը և նրա հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցը 15 տարեկան են

Արարատ Հայկական միությունը և նրա հովանու ներքո գործող հայկական կիրակնօրյա դպրոցը 15 տարեկան են

Սեպտեմբերի 8_ին, Միսլատայի ԷԼ ՍԻԴ դպրոցում տեղի ունեցավ Իսպանիայում առաջին կիրակնօրյա դպրոցի նոր՝ 2019_2020 ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հեռավոր 2004 թվականի այս օրերը կարծես երեկ էին, երբ հիմք դրվեց թագավորությունում առաջին հայկական դպրոցին, որը հընթացս պիտի վերածվեր երկրում հիմնված առաջին հայկական կազմակերպության՝ Արարատ Հայկական միության, որն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից ստանձնել է հայապահպանության,…

Read More
Մախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել է
		24.06.2024 . Միջազգային

Մախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել է 24.06.2024 . Միջազգային

Մախաչկալայում իրավապահների և զինյալների միջև եկեղեցու մոտ հրաձգությունն ավարտվել է, մարդիկ անվտանգ են: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ներքին գործերի նախարարությանը: Հիշեցնենք՝ հաղորդվում էր, որ 19 մարդ է ահաբեկիչներից փրկվելու համար պատսպարվել Մախաչկալայի եկեղեցում: Մինչ այդ նշվել էր, որ սպանվել էր Ռոսգվարդիայի մեկ աշխատակից, մի քանիսը՝ վիրավորվել:…

Read More
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Վաշինգտոնը կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները և հանձնառու է՝ նպաստելու այդ երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանը:   «Վերջին 32 տարվա ընթացքում կառուցել ենք փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերություն, մասնավորապես՝ անվտանգության և էներգետիկ ոլորտներում: Գնահատում ենք այդ հարցերում մեր ներգրավվածությունը…

Read More
Թուրքիան հերքում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին լուրերը
		17.08.2022 . Միջազգային

Թուրքիան հերքում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին լուրերը 17.08.2022 . Միջազգային

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերքել է Սիրիայում գործողության մեկնարկի մասին լուրերը։ Նրա խոսքերը հեռարձակել է A Haber հեռուստաալիքը։ Ըստ լուրերի՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանների մզկիթներից հայտարարություններ են արվել քուրդ զինված խմբավորումների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Սոյլուն հերքել է այդ տեղեկությունը: Գործողության սկսվելու մասին լուրերը չեն հաստատել նաև սիրիացի քրդերը՝ նշում է ՌԻԱ…

Read More
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Ազովստալի» տարածքում հումանիտար միջանցք բացելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է «Ազովստալի» տարածքում հումանիտար միջանցք բացելու մասին

«Ազովստալի» շրջանում մարդասիրական միջանցք է բացվել, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողներին տեղափոխում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Նովոազովսկի բուժհաստատություն՝ անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար։ Այդ մասին երկուշաբթի՝ մայիսի 16-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Ռազմական գերատեսչությունից պարզաբանել են, որ ներկայումս ձեռնարկության տարածքում լռության ռեժիմ է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԺՀ-ի ներկայացուցիչները սկսել…

Read More
Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Ախալցխայում հիշեցին 29 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները

Այսօր՝ ապրիլի 9-ին  վրաց ժողովուրդը հիշում է 29 տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերը։ Ախալցխայի կենտրոնական պարտեզում ապրիլի 9-ի զոհերին նվիրված հուշարձանի մոտ ծաղիկներ տեղադրեցին ու մոմեր վառեցին մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու հասարակ քաղաքացիներ։ Արարողությանը ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչները պատգամավոր Գիորգի Կոպաձեի եւ քաղաքապետ Զազա Մելիքիձեի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ…

Read More
Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին տեղեկատվական ամփոփագրում նշել է, որ ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Տուծաժներ չկան։ «Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն արգելափակել է երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի թիվ 1 դիտակետի տարածքում։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական…

Read More
Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է
		13.12.2022 . Արցախ

Դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին. Արցախի առողջապահության նախարարությունն ահազանգում է 13.12.2022 . Արցախ

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:    «Արցախի առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ:   Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի…

Read More
Ուկրաինան օրենք է ընդունել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Ուկրաինան օրենք է ընդունել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, փոփոխություններ է կատարել քրեական և քրեադատավարության օրենսգրքում՝ երկրի օրենսդրությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի հետ ներդաշնակեցնելու նպատակով: Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ստորագրելուց հետո։ Միաժամանակ ուժի մեջ կմտնի Հռոմի ստատուտի վավերացման մասին փաստացի օրենքը։ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի որոշումների օրինականությունը, իսկ ՌԴ…

Read More
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից վեց հիվանդ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   «Հանրապետական բժշկական…

Read More
Մինսկը գնահատել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

Մինսկը գնահատել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է, սահմանապահները ծառայում են ուժեղացված ռեժիմով, երկուշաբթի հայտարարել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ երեկոյան, ենթադրաբար, ուկրաինական գրոհային անօդաչու սարքեր են խոցվել հանրապետության տարածքում, իսկ մյուս մասը ոչնչացրել են ռուս զինծառայողները Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Լուկաշենկոն…

Read More
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան

Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները Բաքվում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումներին։ «Կարծում ենք՝ այս գործընթացի ավարտը տարածաշրջանում գործակցության նոր դարաշրջան կբացի։ Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ, տրանսպորտային…

Read More
Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Իտալիայի պաշտպանության նախարարը ժամանել է Բաքու

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու ADEX ադրբեջանական 5-րդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսին: Իտալական պատվիրակությանը դիմավորել են պաշտպանության նախարարի տեղակալ Ագիլ Գուրբանովը և նախարարության ղեկավար կազմը: Այցի շրջանակում կքննարկվեն Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները:

Read More
ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում

ՑԱԽԱԼ-ը հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայում

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունը Գազայի հատվածում հետաձգվել է մի քանի օրով, հայտնում է The New York Times-ը: Գործողության նպատակը ՀԱՄԱՍ-ի բարձրագույն քաղաքական և ռազմական հիերարխիայի ոչնչացումն է և Գազա քաղաքի գրավումը: Գազան գրավելը կդառնա 2006 թվականին Լիբանան ներխուժումից ի վեր Իսրայելի խոշորագույն ցամաքային գործողությունը: Պարբերականը, վկայակոչելով ՑԱԽԱԼ-ում իր աղբյուրներին, նշում է, որ ուրբաթ օրը կարճ…

Read More
Գերմանիայի նախագահը Պուտինին. «Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը»		14.02.2022 . Քաղաքական

Գերմանիայի նախագահը Պուտինին. «Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը» 14.02.2022 . Քաղաքական

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպային սպառնում է ռազմական հակամարտություն, և դրա համար պատասխանատու է Ռուսաստանը։ Շտայնմայերը Վլադիմիր Պուտինին հորդորել է հավատարիմ մնալ խաղաղ ճանապարհին։ «Մենք գտնվում ենք Արևելյան Եվրոպայում ռազմական հակամարտության, պատերազմի վտանգի էպիկենտրոնում։ Սրա համար պատասխանատու է Ռուսաստանը։ Կոչ եմ անում Ռուսաստանի նախագահ Պուտինին. «Թուլացրե՛ք Ուկրաինայի պարանոցի օղակը և մեզ…

Read More
Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ցուցիչն է լինելու` ինչպես են հետագայում վարվելու մնացածի նկատմամբ. ԼՂ նախագահ

Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ցուցիչն է լինելու` ինչպես են հետագայում վարվելու մնացածի նկատմամբ. ԼՂ նախագահ

Ցանկացած առաջարկության հիմքում պետք է ընկած լինի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դեպքին: «Վագիֆ Խաչատրյանի դեպքը դրա վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ մեզ համար անվտանգային առումով ռիսկային է. մի մարդ, որ որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և…

Read More
Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները-Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը պայմանավորվել ենք զարգացնել տնտեսական, առևտրային և մշակութային հարաբերությունները-Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ զարգացնելու ենք տնտեսական, առևտրամշակութային հարաբերությունները,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հանդիպմանը ինքը և վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել են նաև խաղաղության և կայունության հարցերին։ «Ուրախ եմ Երեւանում հյուրընկալելու Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին։ Մենք խոսեցինք Հայաստանի…

Read More
Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում և Ուկրաինայում վերջին զարգացումները

Լավրովն ու Աբդոլլահիանը հեռախոսով քննարկել են տարածաշրջանում և Ուկրաինայում վերջին զարգացումները

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել, մասնավորապես, տարածաշրջանում և Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։   Իրանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Աբդոլլահիանն «ընդգծել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը»՝ հարկավոր է կենտրոնանալ հակամարտությունը «երկխոսության միջոցով լուծելու» վրա։   Լավրովը «ողջունել է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ Իրանի և Սաուդյան Արաբիայի ձեռք բերած…

Read More
Իրանում մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը

Իրանում մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը

Իրանում այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանի ընտրության քարոզարշավը: Այն տևելու է 1 շաբաթ, ընտրությունը նշանակված է մարտի 1-ին: Մասնակցում է 15200-ից ավելի թեկնածու: Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ընտրությունը որակել է որպես իրական մրցակցություն տարբեր քաղաքական խմբերի և խմբակցությունների միջև: Հայ համայնքը պատգամավորական երկու տեղ ունի:

Read More