Այսօր կարևոր օր էր աշխարհում խաղաղության համար. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունը Ստամբուլում: «Ինտենսիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպում անցկացրին Ստամբուլում՝ Թուրքիայի միջնորդությամբ։ Այսօր կարևոր օր էր աշխարհի խաղաղության համար: Հանդիպման արդյունքում նրանք համաձայնեցին փոխանակել յուրաքանչյուր երկրից հազար մարդու՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Կողմերը համաձայնեցին գրավոր միմյանց փոխանցել պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն հրադադարը։…
