Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրագույն ուսումնական հաստատություններում վրաց լեզվի պարտադիր դասավանդման մասին օրինագիծը
Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց «Բարձրագույն կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և միաձայն 79 ձայնով աջակցեց դրան։ Հարցը լիագումար նիստում քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միկանաձեն։ Բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված փոփոխությունը ենթադրում է վրաց լեզվի պարտադիր դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Օրենքի նախագծի համաձայն՝ բարձրագույն…
