Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել

Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբի պատերազմի եզրին՝ X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք բոլորս պետք է կանխենք ևս մեկ աղետ։ Հետագա ուղին հիմնականում համաձայնեցված է. հրադադար Գազայում, անմիջապես։ Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են լարվածության թուլացմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-…

Read More
ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան

ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 27-29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության թիմը: Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի  խորացման  և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը: Սույն այցն իրականացվում…

Read More
Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի հերթական չհրահրված հարձակումը. Մարուքյանը

Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի հերթական չհրահրված հարձակումը. Մարուքյանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին՝ տարածելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելի թվիթերյան գրառումը: Պատելն այդ գրառման մեջ Ադրբեջանի վերջին սադրանքը բնութագրել է որպես «փոխհրաձգություն՝ Հայաստանի Սոթք գյուղի մոտ»:  «Նախ՝ դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ ադրբեջանական բանակի հերթական չհրահրված հարձակումը, որը նման է ԻՊ-ի ռազմական…

Read More
Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia ավիաընկերությունը ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան — Փարիզ — Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:   Երևան — Փարիզ — Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին՝ ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:   Երևանի «Զվարթնոց»…

Read More
ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այցի շրջանակներում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հանդիպումը։ «Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։ Մենք նաև քննարկեցինք մեր գործընկերների հետ համագործակցությունը, Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունն ու…

Read More
Զելենսկին կմեկնի Թուրքիա՝ ինտենսիվացնելու խաղաղության շուրջ բանակցությունները

Զելենսկին կմեկնի Թուրքիա՝ ինտենսիվացնելու խաղաղության շուրջ բանակցությունները

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ նոյեմբերի 19-ին կմեկնի Թուրքիա, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումները:   «Պատրաստվում ենք ինտենսիվացնել բանակցությունները, մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել հնարավորը՝ վերջ տալու պատերազմին»,- մանրամասնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ աշխատում են նաև գերիների փոխանակումը վերսկսելու ուղղությամբ:  …

Read More
Ախալցխայի ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները այցելել են «Օպիզար» մասնագիտական ​​քոլեջ և ծանոթացել  քոլեջում առկա մասնագիտական ​​ծրագրերին

Ախալցխայի ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները այցելել են «Օպիզար» մասնագիտական ​​քոլեջ և ծանոթացել քոլեջում առկա մասնագիտական ​​ծրագրերին

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի հետ միասին, այցելել է «Օպիզար» մասնագիտական ​​քոլեջ և հանդիպել  քոլեջի տնօրեն Մերի Սախամբերիձեի հետ, շնորհավորել նրան նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ուսումնական հաստատության ապագա ծրագրերը և համատեղ նախագծեր իրականացնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է քոլեջի գոյության հատուկ կարևորությունը մունիցիպալիտետում։ Տեղական…

Read More
Սի Ծինփինը վերահաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Սի Ծինփինը վերահաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը

Պեկինում Շանհայի համագործակցության կազմակերպության նիստի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարարը և Չինաստանի նախագահը:   ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը քննարկել են քաղաքական երկկողմ շփումները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Չինաստան: Անդրադարձ է եղել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին։   Սին բարձր է գնահատել Մոսկվայի հետ հարաբերությունները, վերահաստատել ռազմավարական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:…

Read More
Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն բոլոր մակարդակներում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը. Զախարովա

Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն բոլոր մակարդակներում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը. Զախարովա

Ե՛վ պաշտոնական Բաքուն, և՛ պաշտոնական Երևանը բոլոր մակարդակներում և իրավիճակի կարգավորման տարբեր փուլերում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա մենք էլ էինք դժգոհ դրա աշխատանքից։ Մենք այն շատ ավելի էինք քննադատում, հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ…

Read More
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին օրինագիծ

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին օրինագիծ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է արտաքսման միգրացիոն ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթուղթը ենթադրում է, որ օտարերկրացիները, որոնց նկատմամբ կսահմանվի նման ռեժիմ, չեն կարողանա առանց թույլտվության փոխել Ռուսաստանում գտնվելու վայրը, դուրս գալ բնակության տարածաշրջանից, վարել տրանսպորտային միջոց, գույք ձեռք բերել, գրանցել ամուսնություն: Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նաև ներքին գործերի մարմինների՝ օտարերկրացիներին արտաքսելու…

Read More
Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Նոր Օռլեանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Նա ասել է, որ ճեղքումն «իրական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», իսկ ԱՄՆ-ն «ուղիղ և մշտական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես կարող ասել այս մասին,…

Read More
Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից. Քանանի

Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։ Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանն Իրանի ներգրավվածության վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքին՝ Նասեր Քանանին հայտարարել է, որ ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, կեղծ է. Նշելով, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցները որպես զենք կիրառելն անարդյունավետ է, Քանանին…

Read More
Մեծ Բրիտանիան սպառնում է դատարան դիմել Աբրամովիչի դեմ

Մեծ Բրիտանիան սպառնում է դատարան դիմել Աբրամովիչի դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է իրավական քայլեր ձեռնարկել ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի դեմ։ Լոնդոնը ցանկանում է, որ «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգը ուղղվի Ուկրաինայի համար օգնության տրամադրմանը։ Աբրամովիչը, որը հերքում է իր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ գործընկեր լինելու մեղադրանքները, պատժամիջոցների է ենթարկվել 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ Նավթագազային…

Read More
Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի համաձայնագիրը. պայթուցիկ սարքի պատճառով վիրավորվել է իսրայելական բանակի սպա։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահում։ Իսրայելական կողմն ակնկալում է, որ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները և զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։…

Read More
Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA

Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA

Սիրիայի Հոմս նահանգի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքի մոտ տեղի են ունեցել կրակոցներ: Սիրիայի անվտանգության ծառայության երկու աշխատակից զոհվել է, մի քանի ամերիկացի զինծառայող՝ վիրավորվել: Նրանք համատեղ պարեկություն էին իրականացնում՝ հաղորդում է SANA-ն՝ հղում անելով անվտանգության աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ զինված անձը կրակ է բացել զինվորների ուղղությամբ և սպանվել է դեպքի վայրում։ Նրա գործողության դրդապատճառների մասին…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «9-ը 9-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ռուս զինծառայողներից մեկը ԴԺՀ-ից է: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն իր հերթին հայտնել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում Ուկրաինա է վերադարձել 12 մարդ: Երկու օր առաջ Ռուսաստանն…

Read More
Հայաստանի բուհերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին

Հայաստանի բուհերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ մի շարք բուհերի ղեկավար կազմերի ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հարցեր: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման բոլոր երկարաժամկետ ծրագրերի հաջողությունը պայմանավորված է կրթության և գիտության  որակով, և ԱՀ իշխանությունների նպատակը Արցախում ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական…

Read More
Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից. Զախարովա

Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին տիրող իրավիճակին և Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի՝ մայիսի 11-12-ի սադրանքին:   «Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-12-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից  արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ներկայումս իրավիճակը կայունացել է։    Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ…

Read More
Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին. Բայրամով
		30.05.2024 . Տարածաշրջան

Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին. Բայրամով 30.05.2024 . Տարածաշրջան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում Պակիստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա հայտարարել է, որ սահմանազատման շուրջ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն են ունեցել երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Բայրամովը վստահեցրել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և հույս է հայտնել, որ «այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության…

Read More
Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են

Կուրսկի շրջանում ռազմական գործողությունները շարունակվում են

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերը մեկ օրում ևս 2 կիլոմետր առաջ են անցել Կուրսկի շրջանում։ Նա նշել է, որ Կուրսկի ուղղությամբ հարձակողական գործողությունը շարունակվում է, ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է վերցվել արդեն 5 քառակուսի կիլոմետր տարածք: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը փորձում են Պոկրովսկի ուղղությամբ ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը,…

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է «Աֆղանստան. տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն և զարգացում» համաժողովին: Այցի շրջանակում Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական կառույցների ղեկավարների հետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների գծով…

Read More
Բաքվի պահանջները ներկայացված են եղել դեռևս օգոստոսին. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պարզաբանումը

Բաքվի պահանջները ներկայացված են եղել դեռևս օգոստոսին. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պարզաբանումը

Հաշվի առնելով այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածված լուրերն այն մասին, որ Ադրբեջանը նոր հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ենթադրաբար ոչնչացված սեփականությունների մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը պարզաբանում է, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից…

Read More
ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը Լիբանանի տարածքում

ՑԱՀԱԼ-ն ու «Հըզբոլլահը» շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունը Լիբանանի տարածքում

Իսրայելական բանակը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանի հարավային տարածքներ, ոչնչացրել շարժման թունելները, այլ ենթակառուցվածքներ և «Հըզբոլլահի» ներկայացուցիչների։ Շարժումն էլ 100-ից ավելի հրթիռ և անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ: Թել Ավիվի արվարձաններում ավերածություններ կան: «Հըզբոլլահը» կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին հեռանալ ռազմական օբյեկտների շրջակա տարածքներից: Միաժամանակ, շարժման ներկայացուցիչը…

Read More
Առաջին ալիքի կողմից «Եվրոպական հեռանկար» նախագծի շրջանակներում այսօրվանից մեկնարկել է նորությունների փոխանակումը

Առաջին ալիքի կողմից «Եվրոպական հեռանկար» նախագծի շրջանակներում այսօրվանից մեկնարկել է նորությունների փոխանակումը

Առաջին ալիքը սկսեց նորություններ փոխանակել առցանց՝ «Եվրոպական հեռանկար» նախագծի շրջանակներում։ 2022 թվականի սեպտեմբերին կատարված հայտի արդյունքում Վրաստանի առաջին ալիքը պաշտոնապես դարձավ նախագծի մաս։ «Եվրոպական հեռանկարը» Եվրոպական հեռարձակողների միության (EBU) նախաձեռնած նախագիծն է, որը ենթադրում է միասնական եվրոպական ցանցային լրատվական սենյակի ստեղծում, որտեղ եվրոպական տարբեր երկրների լրագրողները միասին աշխատում են մեկ նպատակի համար՝ ստեղծել բազմազան, միջմշակութային…

Read More
ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ և զորք կուղարկի Իսրայել. Պենտագոն

Կիրակի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ զորք և ամերիկյան առաջադեմ հակահրթիռային համակարգ կուղարկի Իսրայել՝ ուժեղացնելու Իսրայելի հակաօդային պաշտպանությունը, հաղորդում է Reuters-ը: Ըստ պաշտոնյաների՝ Միացյալ Նահանգները մասնավոր կերպով կոչ է արել Իսրայելին ճշգրտել իր պատասխան միջոցները՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմ սանձազերծելուց խուսափելու համար: Բայդենը հրապարակավ իր անհամաձայնությունն ու մտահոգությունն է հայտնել Իսրայելի հարձակմանը Իրանի միջուկային…

Read More
Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ

Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ

Ուկրաինայի անկախության 35-ամյակի առթիվ Կիև են ժամանել տարբեր երկրների ղեկավարներ: Նրանց թվում է Էնդի Բըրնհեմը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում իր օտարերկրյա առաջին այցն է կատարել: Բրիտանիայի կառավարությունը MBDA պաշտպանական ընկերությանը թույլ է տվել գաղտնազերծել SCALP հեռահար հրթիռների բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը, որը թույլ կտա դրանք արտադրել հենց Ուկրաինայի տարածքում: Ուկրաինային անկախության առթիվ շնորհավորել է ԱՄՆ…

Read More
Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց

Իրանը հնարավոր է համարել մինչև 60 տոկոս հարստացված ուրանից հրաժարվելը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին չի բացառել, որ Թեհրանը կարող է քննարկել ուրանի հարստացման մակարդակը 60%-ից իջեցնելու հարցը, եթե պատժամիջոցները վերացվեն: Այդ մասին տեղեկացրել է Mehr լրատվական գործակալությունը: Էսլամին լրագրողներին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են տեխնիկական և միջուկային հարցեր՝ ավելի ընդհանուր քաղաքական հարցերի հետ…

Read More
Եթե ՄԱԿ-ը չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա դրա օգտակարությունը հարցեր կառաջացնի. Գեբրեյեսուս

Եթե ՄԱԿ-ը չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա դրա օգտակարությունը հարցեր կառաջացնի. Գեբրեյեսուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։ Թեդրոս Գեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ…

Read More
Շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար. Արայիկ Հարությունյան

Շարունակում են գործադրվել բոլոր ջանքերը ադրբեջանական զորքերին ելման դիրքեր վերադարձնելու համար. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այդ մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմից: Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի իշխանությունների օրակարգում Արցախում կայունության ապահովումն է: Նախագահի խոսքով՝ Արցախի զինված…

Read More
Ամեն ինչ անում եմ, որ մեր երկիրը հզոր լինի. Թրամփ

Ամեն ինչ անում եմ, որ մեր երկիրը հզոր լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան երկրում տեղի ունեցող «Առանց արքաների» բողոքի ցույցերին, որոնք ուղղված են նրա «ավտորիտար» կառավարման ոճի դեմ, հայտարարել է. «Ես ամեն ինչ անում եմ, որ մեր երկիրը հզոր լինի։ Ես թագավոր չեմ»։ Ցույցերի ֆինանսավորման համար նա մեղադրել է միլիարդատեր Ջորջ Սորոսին և «մյուս արմատական ​​ձախակողմյան ուժերին»: Բողոքի ցույցերի երկրորդ համազգային փուլը,…

Read More