Թեհրանում տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը
Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Մասուդ Փեզեշքիանն իր ելույթում խոստացել է կատարել ստանձնած բոլոր պարտականությունները, պաշտպանել իրանցիների իրավունքները, երկրի սահմանները և քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը: Նա հայտարարել է, որ Իրանի և աշխարհի համար նոր հնարավորություններ են բացվել: «Թեհրանը պետք է հաղթահարի դժվարությունները և կայուն զարգացման ուղիներ բացի, աշխարհն էլ պետք…
