Ախալցխայում քննարկվել են բարձրլեռնային բնակավայրի բնակչի կարգավիճակ ստանալու 20 դիմում
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի ղեկավարությամբ կայացել է «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են բարձրլեռնային բնակավայրերում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ներկայացված 20 դիմում։ Խորհրդի անդամները անհրաժեշտության դեպքում պարբերաբար գումարում են նիստեր՝ քննարկելու քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները և դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ «Բարձր լեռնային…
