Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Դեյր-Կանուն շրջանին, ինչի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ» շարժման հրթիռային ռմբակոծման ստորաբաժանումների դաշտային հրամանատար Հուսեյն Ալի Հուսեյնը։ Ավելի վաղ զինվորականները բացահայտել էին ահաբեկչական ջոկատ, որը գործում էր Լիբանանի հարավում գտնվող Էթ-Թայբե շրջանում՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական կառույցի ներսում։ «Կործանիչները հարված են հասցրել այն կառույցին, որի ներսում գործում էին…
Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ երկրի քաղաքացիներին շանտաժի են ենթարկում ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցմամբ: Նախարարը հույս է հայտնել, որ ԵՄ անդամ երկրները չեն որոշի կիրառել պատժիչ միջոցներ: Դեկտեմբերի 16-ին ԵՄ արտգործնախարարների, ապա ղեկավարների նիստի ժամանակ նախատեսվում է քննարկել Վրաստանի դեմ լրացուցիչ միջոցները, այդ թվում՝ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։ Ավելի վաղ…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջի հավատարմագրերը։ Կողմերը քննարկել են երկրների միջև առկա գործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: Դեսպանը հայտարարել է, որ Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է,…
Վրաստանում ապրիլի 28-ից մայիսի 8-ը տեղի կունենան «Վրաստան-ՆԱՏՕ 2025» հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Վրաստանում Իտալիայի դեսպանությունը։ Զորավարժություններին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Նշվում է, որ Հայաստանը զորավարժությանը մասնակցելու է որպես դիտորդ։
Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։ Դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնեց դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։ Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…
Արդիական է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Ես ընդգծել եմ, որ ադրբեջանական կողմից վանդալիզմի և պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավվածություն: Չենք կարող չնշել նաև…
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ողջունել է Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունը, նշել՝ դա համարձակ որոշում է: ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ռուշդին էլ կոչ է արել բոլոր երկրներին՝ որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստինի Պետությունը:
ՀԱՄԱՍ-ի դեմ ինտենսիվ գործողության վերսկսման նախաշեմին Իսրայելի իշխանությունները պաղեստինցիներին հրամայել են լքել Գազայի հատվածի հումանիտար գոտին, որտեղ նրանք պատսպարվում են ռազմական գործողություններից: Իսրայելը հայտարարել է, որ ծրագրում է գործողություն սկսել զինյալների դեմ, որոնք հաստատվել են այդ տարածքում և այն օգտագործում են հրեական պետության ուղղությամբ հրթիռներ արձակելու համար: Ամսվա սկզբին Իսրայելը հայտարարել էր, որ մոտ մեկ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի իր ելույթում ներկայացնել առաջարկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմի ընդլայնման վերաբերյալ, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ ԱՄՆ իշխանությունների տեսանկյունից՝ խորհուրդը պետք է դառնա «ավելի ընդգրկուն և համապարփակ», հավելել է խոսնակը։ Բրիտանական The Telegraph-ն էլ գրում է, որ…
Կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ խնդրելով պարզաբանել՝ եթե ինչ-որ մեկը ԼՂ-ում վերցրել է վարկ ու այդ վարկլով ՀՀ-ում է գնել ինչ-որ մի բան կամ գուցե ոչինչ էլ չի գնել, պարզապես գումարն է…
Վրաստանի մունիցիպալիտետներիի զարգացման հիմնադրամը Խերթվիսի բերդի վերականգնման և շրջակա տարածքի բարելավման ծրագիր է մշակել: Այնտեղ նախատեսվում է կառուցել զբոսաշրջիկների համար նախատեսված ենթակառուցվածքներ: Պետական գնումների գործակալության վեբ կայքում արդեն հայտարարված է մրցույթ: Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի պահանջներով, ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն հետեւյալ գործողությունները. 1-Բերդ-ամրոցի մոտակայքում, Ասպինձա-Վարձիայի ավտոճանապարհին պետք է կառուցել մարդատար ավտոբուսների եւ մեքենաների կանգառներ:…
Բրազիլիայի Բելեմ քաղաքում նոյեմբերի 10-21-ն անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 30-րդ համաժողովը (COP30): Ամազոնի գետաբերանում բնակվող բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները փորձել են ներխուժել հանդիպման վայր։ Նրանց առաջնորդները ցանկանում են, որ գագաթնաժողովում անտառների կառավարման վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնվեն իրենց կարծիքները։ Ըստ Reuters-ի՝ բրազիլացի բնիկների մեծ մասը դժգոհ է արևադարձային անտառներում առկա արդյունաբերական և զարգացման նախագծերից։ Նրանք…
Մադրիդի ավտոնոմ համալսարանում այսօր անցկացվեց Հայաստանի օր, որի շրջանակներում ցուցադրվեց նաև իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոյի՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը ներկա էին և բանախոսություններով հանդես եկան դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն, Ֆերնանդո Կամաչո Պադիյան և Միգել Անխել Նիետոն։ Դեսպան…
Ախալցխայի մունիցիպալիտետի Իվլիտա գյուղում ավարտվել է երկու նոր կամրջի կառուցումը, որի շնորհիվ լուծվել է բնակիչներին երկար տարիներ անհանգստացնող կարևոր ենթակառուցվածքային խնդիր։ Նորակառույց կամուրջները զգալիորեն բարելավել են գյուղի ներսում տեղաշարժի պայմանները՝ ապահովելով բնակիչների անվտանգ և հարմարավետ երթևեկությունը։ Իվլիտայի բնակիչներն արդեն օգտվում են նոր ենթակառուցվածքներից, որոնք նպաստում են առօրյա կյանքի կազմակերպմանն ու համայնքի զարգացմանը։ Ծրագիրն իրականացվել է…
Ֆրանս-գերմանական «Arte» հեռուստաընկերության՝ մարտի 9-ին հեռարձակած «Ադրբեջան․ Ղարաբաղ վերադարձի ժամը» վերնագրով ռեպորտաժը դժգոհության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերի ֆրանսիական տիրույթում ինչպես ֆրանսահայ, այնպես էլ ֆրանսիացի օգտատերերի շրջանում։ Հեռուստաալիքի տնօրինությանն ուղղված բողոքի նամակներին զուգահեռ հայկական կազմակերպությունները, ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչները ռեպորտաժի կապակցությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել սոցիալական ցանցերում արված հրապարակումներում՝ նշելով «Arte» հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվը։ Դժգոհություն…
ԵՄ-ն անընդունելի է համարում Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի հայտարարությունները Գազայի հատվածի վերաբերյալ և ներկայումս քննարկում է նրա դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։ «Մենք վճռականորեն և միանշանակ դատապարտել ենք Իսրայելի նախարար Բեն Գվիրի հայտարարությունները Գազայի վերաբերյալ։ Իսրայելի կառավարությունը պարտավոր է կասեցնել իր նախարարի նման հռետորաբանությունը»,- այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է…
Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դրական արձագանք է ստացել աշխարհի տարբեր երկրների ու առաջնորդների կողմից: Կրեմլը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) — Հասկանալի է, որ գործընթացը բավական տևական է, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացը…
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության, կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ ապրիլի 7-ին՝ առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ. Հարևան երկրներից՝ Վրաստան, Թուրքիա, Իրան․ Ամերիկյան մայրցամաքի երկրներից՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ․ Եվրոպական երկրներից՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա․ Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան,…
Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի միջանցքը փակ է քաղաքացիական տեղաշարժի և տարանցման համար՝ նշված է Nagorno Karabakh Observer-ի Twitter-ի գրառման մեջ: «Լեռնային Ղարաբաղի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է քաղաքացիական տեղաշարժի և տարանցման համար, բացառությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության՝ դեպի Հայաստան հատուկենտ բժշկական տարհանումների և ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմեքենաների տարածք մտնելու և դուրս գալու համար: Ներկայումս անցակետում…
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները բացահայտ արհամարհել են կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը, ինչը, նրա կարծիքով, պետք է գնահատել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում։ Հաջիևը նաև ընդգծել էր, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, որևէ ներդրում չեն ունեցել ղարաբաղյան…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում…
Իսրայելական կողմը հայտնել է, որ ՑԱՀԱԼ-ը հարվածել է Լիբանանի հարավային շրջաններին՝ այդպիսով պատասխանելով «Հեզբոլլահ»-ի կողմից Գոլանի բարձունքների թիրախավորմանը: ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հարվածել էր Լիբանանի տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Իսրայելական ուժերը նաև զորաշարժեր են իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին: Պաղեստինյան լրատվամիջոցների տվյալով՝ պաղեստինցիների շրջանում կան զոհեր:…
Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում է մեկ միլիոնը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Ավելի քան մեկ միլիոն կորուստ 2022 թվականի փետրվարից ի վեր»,- նշել է պաշտոնյան Բրյուսելում կայացած համաժողովում։ Ռյուտեն նաև զգուշացրել է, որ դաշինքի երկրների տարածքում էլ կարող են տեղի ունենալ այնպիսի իրադարձություններ, ինչպես Ուկրաինայում։ ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթած Դոնալդ Թրամփն անցած…
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, թե Խաչատրյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Դատախազությունից հայտնել են, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է 1991 թ․ ադրբեջանցիների դեմ հանցագործությունների համար: Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ Պուտինը հանդիպելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
1in.am-«Հիմա իրավիճակն այնտեղ համեմատաբար կայուն է, վերահսկելի, Վրաստանի իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և դա շատ լավ է: Խիստ անցանկալի և ողբերգական դեպքեր այնտեղ այս օրերին տեղի ունեցան և այդ կապակցությամբ ես, որպես նաև «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, կոչ եմ հղել իմ ջավախքցի հայրենակիցներին՝ չգնալ իրավիճակի լարման՝ կարևորելով Ջավախքի առանձնահատկությունը: Սա շատ առանձնահատուկ տարածաշրջան …