Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք

1tv.ge-Սալոմե Զուրաբիշվիլին «Մայրենի լեզվի» օրվա կապակցությամբ ապրիլի 13-14-ին կայցելի Սամցխե-Ջավախք: Վրաստանի նախագահի վարչության տեղեկությամբ, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը և տեղի բնակչությանը դիմելու խոսքով: «Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին: Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը…

Read More
Կստեղծվի Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ

Կստեղծվի Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության ջանքերով Պորտուգալիայի Հանրապետության խորհրդարանի նորընտիր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ընդունել է Պորտուգալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու որոշում: Այս մասին տեղեկացնում է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը: Խորհրդարանի բարեկամական խմբերը Պորտուգալիայի և բարեկամ երկրների խորհրդարանների միջև երկխոսությունն ու գործակցությունը խթանող oղակներ են: Նման կառույցները կարևոր դեր են կատարում խորհրդարանական գործունեության մեջ, մասնավորապես՝ միջխորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում,…

Read More
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն

Վրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկությանը, ուստի իմփիչմենթը չի կայացել։ Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահի պաշտոնանկությանը կողմ է եղել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ առնվազն 100 ձայն 150-ից կամ խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը: Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, որպեսզի…

Read More
Բուլղարիայի նախագահը հրաժարական կտա

Բուլղարիայի նախագահը հրաժարական կտա

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։   «Վաղը ես հրաժարական կտամ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնից։ Ցանկանում եմ նշել, որ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ինը տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել, որ կարող ենք արդյունավետ և ներդաշնակ աշխատել», — հայտարարել է նա ժողովրդին ուղղված իր ուղերձում։   Բուլղարիայի նախագահը հաստատել է,…

Read More
Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել

«Նառա» թայֆունի հետևանքով առաջացած մասշտաբային ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ բնակավայրեր են հեղեղվել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Չինաստանի Գուանսի նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 15 հազար մարդու այն բանից հետո, երբ ջրի մակարդակը գերազանցել է 2008 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը: Չինաստանի պետական հեռուստատեսության տվյալով՝ ջրհեղեղների պատճառով Չինաստանից տարհանվել է ընդհանուր…

Read More
Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Կիևի մարզի Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել՝ հայտնել են մարզային ռազմական վարչությունիվ, հավելել՝ տուժածների թվում երեխա կա: Հարվածի հետևանքով վնասվել են պահեստային տարածք, ավտոկայանատեղի, տրանսպորտային միջոցներ, առանձնատուն և բենզալցակայան: Ավելի վաղ հրթիռների և անօդաչուների հարվածների է ենթարկվել նաև Օդեսայի մարզը, վնասվել է երկաթգիծը: Զապորոժիեում և Կիևում կա…

Read More
Եմենի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին շարունակել հարվածները ապստամբ հութիների դիրքերին
		17.01.2024 . Միջազգային

Եմենի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին շարունակել հարվածները ապստամբ հութիների դիրքերին 17.01.2024 . Միջազգային

Եմենի նախագահական խորհրդի ղեկավարի տեղակալ Այդարուս Ալ Զուբայդին կոչ է արել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային շարունակել հարվածներն ապստամբ հութիների դիրքերին, չորեքշաբթի հաղորդում է EFE գործակալությունը: «Հութիները խորացնում են հումանիտար ճգնաժամը մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը 80% — ով կամ 90%-ով կախված է ներմուծումից»,- հայտարարել է պաշտոնյան: Նրա խոսքով ՝ «եթե էսկալացիան շարունակվի, Եմենը կրկին…

Read More
Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է կողմերի քվեարկությամբ՝ Կալի COP16-ի ժամանակ: Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր կետը որոշիչ կլինի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ)…

Read More
Կիևը Բալթյան երկրներից և Լեհաստանից խնդրել է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները

Կիևը Բալթյան երկրներից և Լեհաստանից խնդրել է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները

Ուկրաինան դիմել է Լեհաստանին՝ խնդրելով փակել Բելառուսի, իսկ Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից խնդրել է փակել Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանները: Այս մասին հայտնել է Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Դեշիցան։ Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը դիմել էր Եվրոպական հանձնաժողովին՝ առաջարկելով ամբողջությամբ արգելափակել ԵՄ-ի տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի և Բելառուսի հետ: «Մենք բանակցություններ ենք վարում Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության,…

Read More
Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է -Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ՝ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է -Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ՝ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը

Այսօր` օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, 2018-2019թթ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ՝ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը։  Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը հազիվ 41 տարեկան էր։

Read More
Զելենսկին ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Զելենսկին ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Մենք համակարգում ենք մեր դիրքորոշումները և հավասարապես տեսնում ենք Եվրոպայում անվտանգության առանցքային հարցերի վերաբերյալ ընդհանուր եվրոպական Տեսակետ մշակելու անհրաժեշտությունը։ Շատ բան կախված է Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր քայլի խոհեմությունից և արդյունավետությունից»,- նշել է Զելենսկին: Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Կիևը պատրաստ է լիարժեք…

Read More
Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Իլհամ Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան»: Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Պուտինն…

Read More
Այսօր Alt-Info Պահպանողական կուսակցությունը գրասենյակ է բացել Ախալցխայում

Այսօր Alt-Info Պահպանողական կուսակցությունը գրասենյակ է բացել Ախալցխայում

Այսօր Alt-Info կուսակցությունը գրասենյակ է բացել Ախալցխայում, որտեղ ներկա են եղել կուսակցության հիմնադիրները։ «Պահպանողական կուսակցության» գլխավոր քարտուղար Գեորգի Կարդավան ասում է, որ նրանք հովանավորներ ունեն Ռուսաստանից և Եվրոպայից։ Տարածաշրջանում «Պահպանողական կուսակցության» ծրագիրը ռուսական շուկայի բացումն է և ռուսական բիզնեսի բարգավաճումը Սամցխե-Ջավախքում։ Սիմոն Եգիաշվիլին լինելու է Ախալցխայի «Պահպանողական կուսակցության» ներկայացուցիչներից մեկը։ «Պահպանողական կուսակցությունը» ներկայումս ունի 25…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները

Հայտնի են Ջավախքի «Դիջիկոդ» ծրագրավորման պատանեկան մրցույթի հաղթողները

Նախօրեին տեղի ունեցավ Ջավախքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջև ընթացող «Դիջիկոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը, երբ Արմաթի սաները ստիպված են մնալ տանը և դասերին մասնակցել հեռավար, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) որոշում կայացրին կազմակերպել «Դիջիկոդ Ջավախք» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որը հնարավորություն տվեց ջավախքցի…

Read More
Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան. Պեսկով

Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կարծում եմ՝ դեռ ժամկետներ չկան, չնայած՝ հրավեր եղել է»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե մինչև տարեվերջ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի այցը Հայաստան։

Read More
Կրեմլը մեկնաբանել է Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով փոխանցելու որոշումը

Կրեմլը մեկնաբանել է Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով փոխանցելու որոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով իրականացնելու մասին: Ճեպազրույցի ընթացքում լրագրողները Պեսկովին հարցրել են, թե հնարավո՞ր է արդյոք, որ նման որոշումից հետո Արևմուտքը ցանկանա խզել ՌԴ-ի հետ գազային պայմանագրերը: «Նախագահը երեկ հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում մշակել մեխանիզմ, որպեսզի այդ վճարումը կատարվի ռուբլով։ Երբ շփումներ…

Read More
Իսրայելական ուժերը շարունակում են ցամաքային գործողությունը Գազա քաղաքում

Իսրայելական ուժերը շարունակում են ցամաքային գործողությունը Գազա քաղաքում

Իսրայելական ուժերը շարունակում են ցամաքային գործողությունը Գազա քաղաքում: Ըստ տեղի բնակիչների՝ տասնյակ իսրայելական տանկեր և զրահամեքենաներ մտել են քաղաքի խիստ բնակեցված թաղամասերից մեկը, որին նախորդել են ինտենսիվ ավիահարվածներ: Հարվածների տակ են հայտնվել մի քանի գործող հիվանդանոցների մերձակա տարածքները. բժշկական հաստատությունների աշխատանքը խափանվել է: Պաղետինյան անկլավում տասնյակ նոր զոհեր են գրանցվել: Ընդհանուր առմամբ, գրեթե երկու տարվա…

Read More
Մակրոնը նշել է Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու հնարավոր ժամկետները

Մակրոնը նշել է Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու հնարավոր ժամկետները

Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ։ Կիևի՝ կազմակերպությանը միանալու հնարավոր ժամկետների մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Գործընթացն արագացնել հնարավոր է միայն Եվրամիություն մտնելու չափանիշները նվազեցնելու դեպքում։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ երկրները պետք է խաղաղություն պահպանեն Եվրոպայում և թույլ չտան…

Read More
Ավարտվել են Ստեփանակերտի ԲԿ-ում ծննդատան նոր մասնաշենքի շինաշխատանքները

Ավարտվել են Ստեփանակերտի ԲԿ-ում ծննդատան նոր մասնաշենքի շինաշխատանքները

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են։     Շենքի վերականգնման աշխատանքներին մասնակցում էր 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։     Շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։     Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն…

Read More
Վճռականորեն դատապարտում ենք ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները. Արցախի ԱԺ-ն՝ Ալիևի հայտարարության մասին
		29.05.2023 . Արցախ

Վճռականորեն դատապարտում ենք ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները. Արցախի ԱԺ-ն՝ Ալիևի հայտարարության մասին 29.05.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ի հայտարարությունը: «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական դպրոցում երեկ որոշում են կայացրել Ցեղասպանության միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով

Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցում երեկ որոշում են կայացրել Հայող Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումները անցկացնել հին եւ նոր ֆորմատներով։ Տվյալ տեղեկությունը հայտնելու համար Akhaltskha.Net-ի խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ կապվեց հայկական դպրոցի տնօրեն Սուսաննա Ակոպովան։ Նրա խոսքերով՝ ինքը երեկ դպրոցում հրավիրել է ժողով դասղեկների հետ, որտեղ որոշում է կայացվել անցկացնել Հայոց Ցեղասպանության նվիրված միջոցառում,…

Read More
Ղազախստանը կսկսի նավթ արտահանել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը. ադրբեջանցի պատգամավոր

Ղազախստանը կսկսի նավթ արտահանել Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանցի պատգամավոր Վուգար Բայրամովը տեղեկացրել է, որ հաջորդ ամսից Ղազախստանը կսկսի նավթ արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը: «Թյուրքական երկրները մեծացնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Հաջորդ ամսից Ղազախստանը նավթ կարտահանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Ակնկալվում է, որ Վրաստանի սևծովյան ափ տարեկան կարտահանվի 1,5 մլն տոննա նավթ և լրացուցիչ 3,5 մլն տոննա նավթ»,- գրել է…

Read More
Ախալքալաքցի մարզիկը կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 3 տեղը

Ախալքալաքցի մարզիկը կարատեի աշխարհի առաջնությունում գրավել է 3 տեղը

Ապրիլի 28-30 Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվեց կարատե դո Շոտական W.S.F. աշխարհի 8-րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 1050 մարզիկներ 21 երկրներից: Առաջնությանը Վրաստանի թիմի կազմում մասնակցում էին նաեւ Ախալքալաքի մարզիկները մարզիչ՝ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ: Վրաստանի հավաքականը վերադարձավ Վառնայից 10 ոսկե, 9 արծաթե և 10 բրոնզե մեդալներով: Մեդալակիրների շարքում էր ախալքալաքցի Վլադիմիր Ջինիսյանը, ով մրցման ընթացքում բրոնզե…

Read More
Ռուսաստանի նկատմամբ պետք է շատ ավելի ագրեսիվ լինել. Դրագոնե

Ռուսաստանի նկատմամբ պետք է շատ ավելի ագրեսիվ լինել. Դրագոնե

Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է Ռուսաստանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրի՝ չբացառելով կանխարգելիչ հարվածը, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։ Financial Times-ի հետ հարցազրույցում նա ասել է, որ «դաշինքը քննարկում է Մոսկվայի հիբրիդային պատերազմին արձագանքն ուժեղացնելու հնարավորությունը»։ Նա նշել է, որ ամենակարևոր հարցն «ապագա ագրեսիայի զսպումն է»։ Բարձրաստիճան զինվորականի համոզմամբ՝ զսպել կարելի…

Read More
ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր և կրակ բացել Կուբայի պարեկային ծառայության ուժերի վրա

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր և կրակ բացել Կուբայի պարեկային ծառայության ուժերի վրա

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր և կրակ բացել Կուբայի պարեկային ծառայության ուժերի վրա: Հրաձգության ընթացքում Կուբայի ուժերը սպանել են մոտորանավում գտնվող 4 անձի, վիրավորել 6-ին: Ըստ Կուբայի ներքին գործերի նախարարության՝ նավը դուրս էր եկել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգից: Դրա տախտակամածին եղել են կառավարության դեմ հանդես եկող կուբացիներ, որոնք զինված են եղել հրազեններով…

Read More
«Ռոսատոմի» և ԱԷՄԳ-ի ղեկավարները քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը

«Ռոսատոմի» և ԱԷՄԳ-ի ղեկավարները քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը

«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության գլխավոր համաժողովի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը: «Սա Կալինինգրադում Ռուսաստանի հետ վերջերս կայացած խորհրդակցությունների շարունակությունն է՝ Ուկրաինա և ՌԴ այցերի արդյունքների շուրջ։ Ընդգծվել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի ներկայության կարևորությունը»,- նշել է Գրոսսին։ Նա վերջին 1,5 տարվա ընթացքում մի…

Read More
Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանին. շուրջ 380 ԱԹՍ է խոցվել

Ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանին. շուրջ 380 ԱԹՍ է խոցվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը ուկրաինական 379 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Լենինգրադի, Վլադիմիրի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները: Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել է յոթ մարդ, 2 տասնյակից ավելի քաղաքացի վիրավորվել է: Մոսկվայի մարզում նավթաբազա է հրդեհվել։ Մոտակա…

Read More
Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների

Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի և պաշտպանության նախարար Եվգենի Խմարայի հետ հանդիպման ավարտին հայտնել է, որ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ նոր հեռահար գործողություններ՝ ի պատասխան ռուսական հարվածների։ «Մենք պատրաստում ենք մեր հեռահար հնարավորությունների ընդլայնումը»,- նշել է Զելենսկին: Նա նաև տեղեկացրել է որոշումների նախապատրաստման մասին, որոնք պետք է թարմացնեն Ուկրաինայի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի — 2008-ին մենք պատերազմ ունեցանք, հիշու՞մ եք մեկին, ով պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ, մեր պատերազմը պատերազմ չէ, իսկ Ուկրաինայում պատերազմը պատերազմ է, որտեղ է տրամաբանությունը |

Իրակլի Ղարիբաշվիլի — 2008-ին մենք պատերազմ ունեցանք, հիշու՞մ եք մեկին, ով պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ, մեր պատերազմը պատերազմ չէ, իսկ Ուկրաինայում պատերազմը պատերազմ է, որտեղ է տրամաբանությունը |

Մենք 2008-ին պատերազմ ունեցանք, հիշու՞մ եք մեկին, ով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեց, մեր պատերազմը պատերազմ չէ, իսկ Ուկրաինայում պատերազմը պատերազմ է, որտեղ է տրամաբանությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի ամենամյա տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ։ Ղարիբաշվիլիի խոսքով, 2008 թվականի պատերազմից հետո ԱՄՆ-ն և Եվրոպան սովորականի պես շարունակեցին բիզնեսը Ռուսաստանի…

Read More