Մերձավոր Արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները

Մերձավոր Արևելքում շարունակվում են ռազմական գործողությունները

Այս գիշեր Իրանի ողջ տարածքում հզոր պայթյուններ են որոտացել: Հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Շիրազին, Քերմանշահին, Բուշերին և ալ տարածքների: Իրանական լրատվամիջոցների տվյալով՝ Թեհրանում պայթյուններ են լսվել Մեհրաբադ օդանավակայանի շրջակայքում և մի շարք բնակելի թաղամասերում: Իսրայելի ուղղությամբ ևս հարվածներ են եղել: ՑԱՀԱԼ-ը հայտնել է Եմենի կողմից իր ուղղությամբ արձակված հրթիռի մասին: Հաղորդվում են հարվածների մասին…

Read More
Թուրքիան դուրս է գալիս սպառազինության սահմանափակման մասին պայմանագրից

Թուրքիան դուրս է գալիս սպառազինության սահմանափակման մասին պայմանագրից

Ռեջեփ Էրդողանը ապրիլի 8-ից Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից Թուրքիայի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել: Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է 2024 թվականի ապրիլի 8-ից կասեցնել Թուրքիայի և ԵՍԶՈՒՊ-ի մասնակից մյուս պետությունների միջև պայմանագրի իրականացումը։ ԵՍԶՈՒ-ն ստորագրվել է 1990 թ.նոյեմբերի 19-ին՝ Փարիզում, Թուրքիայի կառավարությունն այն վավերացրել է 1992 թ. հուլիսի 1-ին: Պայմանագիրը սահմանափակում…

Read More
Էրդողանի գործընկերն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մայիսին՝ հունիսի փոխարեն

Էրդողանի գործընկերն առաջարկել է նախագահական ընտրություններն անցկացնել մայիսին՝ հունիսի փոխարեն

Թուրքիայում այս տարվա համընդհանուր ընտրությունները հունիսի փոխարեն պետք է անցկացվեն մայիսին։ Այս մասին հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, որը դաշինքի մեջ է նախագահ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: «Պետք է պայմանավորվել խորհրդարանում և ընտրությունների հարցին վերջակետ դնել մայիսին»,- ասել է Բահչելին կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Ավելի վաղ Թուրքիայում նախագահական…

Read More
Ռումինիայի նախագահ Յոհանիսն իր թեկնածությունն է առաջադրում ՆԱՏՕ-ի ղեկավարության համար

Ռումինիայի նախագահ Յոհանիսն իր թեկնածությունն է առաջադրում ՆԱՏՕ-ի ղեկավարության համար

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին: 64-ամյա ռումինացի քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ռումինիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է 2004 թվականից։ Նախագահ Յոհանիսը կարծում է, որ «հաշվի առնելով անվտանգության ներկա իրավիճակը», եկել է ժամանակը, որ իր երկիրը ստանձնի էլ ավելի մեծ պատասխանատվություն: Ռումինիան, որը սահմանակից է Ուկրաինային, կարող է նպաստել…

Read More
Վայոց ձորի մարզ այցն սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման քննարկումներով. Փաշինյան

Վայոց ձորի մարզ այցն սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման քննարկումներով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վայոց ձորի մարզ իր այցելությունից և կից գրառում արել. «Վայոց ձորի մարզ այցը սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով»:

Read More
Պուտինը հայտարարել է  Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Պուտինը հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել, հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի գիշերը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի գիշերը 00:00-ից, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական…

Read More
Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը, «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Անկախ արդյունքից, այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին: Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել…

Read More
Քրիստիննե Գրիգորյանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Քրիստիննե Գրիգորյանը Մոնպելիեի Փաստաբանների պալատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Մոնպելիե քաղաքի Փաստաբանների պալատի նախագահ Նիկոլա Բըդել դե Բյուզաղեգին, ներկայացուցիչներ Լյուկ Կիղքյաշաղյանին, Ամին ֆաղաժին, Նաիրա Զորոյանին։   Պաշտպանը ողջունել է և շնորհակալություն հայտնել պալատի ներկայացուցիչներին հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար, ապա ներկայացրել է Պաշտպանի գործառույթները, դերն ու մանդատը։   Գրիգորյանը խոսել է փակ հաստատություններ այցերի,…

Read More
Չավուշօղլուն և Բլինքենը հանդիպել են Անկարայում
		20.02.2023 . Միջազգային

Չավուշօղլուն և Բլինքենը հանդիպել են Անկարայում 20.02.2023 . Միջազգային

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի Անկարայում բանակցություններ են վարել։ Բլինքենի՝ Թուրքիա կատարած առաջին այցի ժամանակ ենթադրում են, որ երկուշաբթի պետքարտուղարին կընդունի նաև նախագահ Թայիփ Էրդողանը։ Ըստ տեղեկությունների՝ այցի ընթացքում Բլինքենը թուրք գործընկերոջ հետ քննարկելու է երկրաշարժերի հետևանքների վերացման, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների, Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ և…

Read More
ԱՄՆ-ը միակողմանիորեն չի նվազեցնի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը միակողմանիորեն չի նվազեցնի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը. Սպիտակ տուն

Վաշինգտոնից հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում միակողմանիորեն նվազեցնել չինական ապրանքների համար ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը: Սպիտակ տան խոսնակը շեշտել է՝ Պեկինը պետք է գնա զիջումների։ Քերոլայն Լևիտի խոսքերը հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Չինաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 80 %-ի: Ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը և առևտրային հարցերով…

Read More
Բորելն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի երկու նախարարի նկատմամբ

Բորելն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի երկու նախարարի նկատմամբ

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել իսրայելական կառավարության երկու անդամի՝ ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի և ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ: Այդ մասին հայտնել է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին: Պատժամիջոցները, որոնք առաջարկում է Ժոսեպ Բորելը, ենթադրում են Բեն-Գվիրի և Սմոտրիչի ակտիվների սառեցում Եվրամիությունում…

Read More
Զբաղվածության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
		21.01.2024 . Արցախ

Զբաղվածության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 21.01.2024 . Արցախ

Զբաղվածության պետական աջակցության ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար. այն երեք բաղադրիչ ունի՝ ուսուցում, պրակտիկա, աշխատանք։ Կառավարությունը կվճարի կրթության համար, պրակտիկայի դեպքում՝ աշխատավարձը, իսկ աշխատանքի անցնելուց հետո կփոխհատուցի հարկերը: Գործատուին և շահառուին հանդիպելու հարցում օգնում է Միասնական սոցիալական ծառայությունը։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Read More
Բլինքենը իսրայելցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունները

Բլինքենը իսրայելցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է իսրայելցի երկու առանցքային պաշտոնյաների հետ ու քննարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները։ Այդ մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ցաչի Հանեգբին և Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերը հաստատել են, որ Իսրայելը դեռ հավատարիմ է հրադադարի համաձայնության հասնելու՝ նախագահ Բայդենի…

Read More
Մինչև շաբաթվա վերջ Ռամալլահում կարող է Պաղեստինի կառավարություն ձևավորվել.  Sky News Arabia

Մինչև շաբաթվա վերջ Ռամալլահում կարող է Պաղեստինի կառավարություն ձևավորվել. Sky News Arabia

Մինչև շաբաթվա վերջ Ռամալլահում կարող է ձևավորվել տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան կառավարություն։ Այդ մասին հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում կատարելով նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմի պաշտոնական աղբյուրին։ Նրա խոսքով՝ նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Պաղեստինի ներդրումային հիմնադրամի ղեկավար Մուհամմեդ Մուստաֆան է։ Կառավարության անդամները, այնուամենայնիվ, կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Աղբյուրի համաձայն՝ նախագահ Աբասը նման քայլի է…

Read More
Լոնդոնում բազմահազարանոց ցույցեր են միգրացիոն քաղաքականության դեմ

Լոնդոնում բազմահազարանոց ցույցեր են միգրացիոն քաղաքականության դեմ

Լոնդոնում բազմահազարանոց ցույցեր են: «Միավորե՛նք թագավորությունը» կարգախոսով ակցիայի մասնակիցները բողոքել են իշխանության միգրացիոն մեղմ քաղաքականության դեմ: ԶԼՄ-ների տվյալով՝ այն կազմակերպել է ծայրահեղ աջակողմյան «Անգլիական պաշտպանության լիգա» կազմակերպության հիմնադիրը: Երթի մասնակիցները բողոքել են, որ ներգաղթյալների մեծ թվի պատճառով երկրում տնտեսական ճգնաժամ է հասունանում: Միևնույն ժամանակ տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն միգրանտների, սակայն ըստ լրատվամիջոցների՝ ավելի…

Read More
Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 2-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վերջինս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի ֆոնին Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում օպերատիվ օգնության համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջան-Ռուսաստան օրակարգի շուրջ։ Նշվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերված…

Read More
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին: Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի…

Read More
Ուղղափառ եկեղեցին նշում է Պայծառակերպությունը
		19.08.2022 . Վրաստան

Ուղղափառ եկեղեցին նշում է Պայծառակերպությունը 19.08.2022 . Վրաստան

Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Փրկչի Պայծառակերպությունը։ Պայծառակերպության տոնը 12 մեծագույն տոներից է։ Ըստ Սուրբ Ավետարանի, այս օրը Թաբոր լեռան վրա Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իր աստվածային փառքը երեք աշակերտների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի առաջ: Մովսեսը և Եղիա մարգարեն հայտնվեցին Փրկչին` երկնային փառքով: Նրանք խոսեցին Տիրոջ հետ Երուսաղեմում Նրան սպասվող կրքերի և տառապանքների մասին: Դրանից…

Read More
Թուրքիան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը. Էրդողան

Թուրքիան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը. Էրդողան

Անկարան կարևորում է Փարիզի հետ երկխոսությունը և նպատակ ունի զարգացնելու համագործակցությունը առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 80-րդ նստաշրջանի շրջանակներում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ռեջեփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային թեմաները: Էրդողանն…

Read More
Դաղստանում նիքաբ կրելու ժամանակավոր արգելք է մտցվել

Դաղստանում նիքաբ կրելու ժամանակավոր արգելք է մտցվել

Դաղստանի մուֆթիությունը հայտարարել է, որ նիքաբ կրելու արգելք կիրառվի: Նիքաբը կանանց համար ավանդական մուսուլմանական գլխաշոր է, որը ծածկում է ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի նեղ բացվածքի: Հրապարակված հաղորդագրությունում, սակայն, ընդգծվում է, որ արգելքը ժամանակավոր է և ուժի մեջ կմնա «մինչ բացահայտված սպառնալիքների վերացումը և աստվածաբանական նոր եզրակացությունը»։   Դաղստանում նիքաբների արգելքը սկսել են քննարկել հունիսի 23-ի…

Read More
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել  «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման շուրջ

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման շուրջ

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել մինչև հաջորդ տարվա սկիզբը՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման միջոցառումների ծրագրի մշակման համար: Այդ մասին նշված է տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ավարտին հրապարակված կոմյունիկեում: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Իրանից՝ ճանապարհների…

Read More
Ալբանիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կոչ է արել ԼՂ-ում առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը

Ալբանիայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԱԽ նիստին կոչ է արել ԼՂ-ում առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը

Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Իգլի Հասանին ԼՂ հարցին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում կողմերին կոչ է արել առաջնահերթություն տալ քաղաքացիական բնակչության պաշտպանությանը և բնակելի տարածքների ու քաղաքացիական ենթակառուցվածքների պահպանմանը: Նա նաև զսպվածության, հանգստության, խաղաղության և երկխոսության կոչ անելով՝ երկու կողմերին հորդորել է հավատարիմ մնալ նախօրեին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը և խուսափել հետագա սրացումներից։ Աջակցություն…

Read More
ԱՄՆ-ն և Թուրքիան միջուկային համագործակցության հուշագիր են ստորագրել

ԱՄՆ-ն և Թուրքիան միջուկային համագործակցության հուշագիր են ստորագրել

ԱՄՆ-ն և Թուրքիան ռազմավարական, քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը: «Մենք սկսել ենք նոր գործընթաց, որը կխորացնի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև բազմակողմանի գործընկերությունը միջուկային էներգիայի ոլորտում: Հանդիպումից հետո, առաջնորդների և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ, մենք ստորագրեցինք ռազմավարական, քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման…

Read More
Թրամփի վարչակազմը Սպիտակ տանը կառուցում է 200 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ. WP

Թրամփի վարչակազմը Սպիտակ տանը կառուցում է 200 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ. WP

Ամերիկյան վարչակազմը Սպիտակ տանը սկսել է 200 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճի շինարարությունը՝ իրականացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի երազանքը: Այս մասին հայտնել է The Washington Post-ը: Նոր կառույցը կգտնվի Սպիտակ տան արևելյան թևի մոտ, որը կառուցվել է 1902 թվականին: Այն կկարողանա ընդունել մինչև 650 մարդու: Ներկայումս Սպիտակ տան ամենամեծ սենյակը՝ Արևելյան սենյակը, նախատեսված է…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա լարվածությանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստմանն ուղղված աշխատանքները չեն դադարել. դա կարևոր առաջնահերթություն է: Այս մասին ամենշաբթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, սեպտեմբերի 13-14-ին՝ Երևան: «Բանակցությունների հիմնական թեման հենց եղել է…

Read More
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
		18.11.2023 . Միջազգային

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 18.11.2023 . Միջազգային

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ, որն ամրապնդվել է Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- նշել է Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:

Read More
Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից. Սպիտակ տուն

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից. Սպիտակ տուն

Կան տվյալեր, որ ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին: Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ղազախստանին օգնություն է առաջարկել Ակտաու քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքները հետաքննելու հարցում:…

Read More
«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից
		09.03.2023 . Միջազգային

«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից 09.03.2023 . Միջազգային

Վրաստանում բողոքի ակցիաների ֆոնին «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից: Օրինագիծը նախաձեռնած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը համատեղ հայտարարություն են տարածել:   «Պետք է առավել ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության և տնտեսական զարգացման, ինչպես նաև Վրաստանի եվրաինտեգրման նկատմամբ: Անհրաժեշտ է մեր համաքաղաքացիների էներգիան ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի…

Read More
Արցախի Խնապատ գյուղում 19 հեկտար այգի է հիմնվել. բերքը պատրաստվում են արտահանել

Արցախի Խնապատ գյուղում 19 հեկտար այգի է հիմնվել. բերքը պատրաստվում են արտահանել

Արցախի Խնապատ գյուղում ներդրումային ծրագրով ազնվամորի, անփուշ մոշ, կեռաս, բալ ու սերկևիլ են մշակում: 19 հեկտար մակերեսով այգին տարիներ առաջ հիմնադրել է գյուղի ռուսաստանաբնակ գործարար Արթուր Բադալյանը: Ընկերության տնօրենն ասում է՝ սկզբնական շրջանում ստիպված էին բազմաթիվ խնդիրներ հաղթահարել: Աշոտ Բալասանյան (Ընկերության տնօրեն) — Այս ծավալի, այս չափերի այգի երևի Ղարաբաղում առաջինը մենք ենք տնկել: Երկրորդ…

Read More
Փորձ է արվում Մոլդովան դարձնել ՆԱՏՕ-ի մաս և Կիևին աջակցության լոգիստիկ բազա. Զախարովա

Փորձ է արվում Մոլդովան դարձնել ՆԱՏՕ-ի մաս և Կիևին աջակցության լոգիստիկ բազա. Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սեպտեմբերի 29-ին Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50,2 տոկոսը, իսկ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,2 տոկոսը: Նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մոսկվային չի հաջողվել ազդել ընտրությունների ելքի վրա: Մարիա Զախարովան կարծիք…

Read More