Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել  «3+3» հարթակում. Լավրով

Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել «3+3» հարթակում. Լավրով

Մոսկվան, Անկարան և Թեհրանը Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան — Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման ավարտին։ Նրա խոսքով՝ Մոսկվան հիշեցրել է այն հիմքերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «50-ը 50-ի դիմաց» սկզբունքով՝ հայտնել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը։ Նշվում է, որ ռուսական կողմին վերադարձված ռազմագերիներից յոթը Դոնեցկից են, 2-ը՝ Լուգանսկից։ Ուկրաինայից հաստատել են տեղեկությունը: Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է, որ գերիների հերթական փոխանակման արդյունքում ուկրաինական կողմին են վերադարձվել 52 ռազմագերիներ, այդ թվում՝ «Ազովի» երկու մարտիկներ…

Read More
Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ՀԱԵ Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում սուրբ և անմահ պատարագի է մասնակցել

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում ՀԱԵ Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում սուրբ և անմահ պատարագի է մասնակցել

Նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է սուրբ և անմահ պատարագին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը:     Պատարագի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը դեսպանի պատվին կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են…

Read More
ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը կայցելի Ադրբեջան
		13.05.2024 . Միջազգային

ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը կայցելի Ադրբեջան 13.05.2024 . Միջազգային

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի ու առևտրի նախարար Իեն Բորջը մայիսի 14-ին կայցելի Ադրբեջան։ Բաքվում նախարար Բորջը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ալի Հուսեյնլիի, ինչպես նաև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ։ Այցի ընթացքում հիմնական ուշադրությունը կհատկացվի Ադրբեջանում ԵԱՀԿ գործունեությանը՝…

Read More
Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Տաբածղուր գյուղ տանող մուտքի ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին և նրա տեղակալ Գիորգի Տաբատաձեն։ Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում ճանապարհի 4,5 կմ հատվածում կկազմակերպվի երկշերտ ասֆալտբետոնապատ, մոտակա ջրահեռացման ուղիներն ու ջրատար խողովակ-կամուրջները։  Նրանց խոսքով, նշված գյուղում առաջին անգամ է իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքի…

Read More
Բեռլինի ոստիկանությունը ցուցարարներից առգրավել է Ուկրաինայի դրոշը
		09.05.2022 . Միջազգային

Բեռլինի ոստիկանությունը ցուցարարներից առգրավել է Ուկրաինայի դրոշը 09.05.2022 . Միջազգային

Բեռլինի ոստիկանությունը 25-մետրանոց ուկրաինական դրոշն առգրավել է ցուցարարներից, որոնք կիրակի եկել էին Տիրգարտեն զբոսայգի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ գրում է Euronews-ը։ Ավելի վաղ Գերմանիայի մայրաքաղաքի իշխանությունները սահմանափակել էին ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական խորհրդանիշների ցուցադրությունը՝ ներառյալ զինվորական համազգեստը և երգերի կատարումը, բախումներից խուսափելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը սխալ է համարել ուկրաինական…

Read More
Թբիլիսահայերի ցուցահանդեսը Ախալցխայում

Թբիլիսահայերի ցուցահանդեսը Ախալցխայում

Հուլիսի 1-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավածության կենտրոնում բացվեց Թբիլիսիի երիտասարդ հայ նկարիչների կողմից պատրաստված ցուցահանդես: Ցուցահանդեսը կազմակերպել էր Թբիլիսիի «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես նկարներ, այնպես էլ հայ վարպետների ձեռքով պատրաստված արձանիկներ: Ցուցահանդեսին բացմանը մասնակցելու համար  Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավածության կենտրոն այցելեցինՎրաստանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն, ինչպես նաեւ հայ ազգի հյուրեր ԱՄՆ-ից ու…

Read More
Վրաստանում դատարանը չեղյալ է հայտարարել 30 տեղամասերում խորհրդարանի ընտրության արդյունքները

Վրաստանում դատարանը չեղյալ է հայտարարել 30 տեղամասերում խորհրդարանի ընտրության արդյունքները

Վրաստանի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանի ընտրության արդյունքները 30 տեղամասում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը: Քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները ավելի քան երկու հազար տեղամաում։ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները բողոքները չեն…

Read More
Դա լավ նշան է. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին

Դա լավ նշան է. Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «մտածում է հրադադարի մասին» և դա լավ նշան է անվանել։   Այսպես է Ուկրաինայի նախագահը Telegram-ում արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ մայիսի 15-ից Ստամբուլում վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները։ Զելենսկու խոսքով՝ Մոսկվան նախ՝ պետք է համաձայնի մայիսի 12-ից հաստատել հրադադար, որից հետո Կիևը պատրաստ կլինի…

Read More
Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակ մոտ ժամանակներս չի կանխատեսվում՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Մալագայում տեղի ունեցած Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում: «Մենք շատ խնդիրներ ունենք։ Առաջին խնդիրը Ուկրաինան է, որտեղ Ռուսաստանի նկատմամբ մոտալուտ հաղթանակ չի սպասվում»,- ասել է Բորելը: Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ԱՄՆ-ից Կիևին օգնության հնարավոր…

Read More
Վրաստանի վարչապետը շնորհավորում է Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետը շնորհավորում է Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպես գրում է Ղարիբաշվիլին «Twitter»-ում, Վրաստանի և Իսրայելի հարաբերություններն ապագայում էլ ավելի կամրապնդվեն։ «Շնորհավորում եմ Բենիամին Նեթանյահուին վերջին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Մաղթում եմ նրան ամենայն բարիք և մեծ հաջողություններ նոր ժամկետով Իսրայելին ծառայելու գործում։ Մեր բարեկամությունը խորը…

Read More
ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ «Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին…

Read More
Ավստրիայի արտգործնախարարը ողջունել է Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

Ավստրիայի արտգործնախարարը ողջունել է Արարատ Միրզոյանի այցը Վիեննա

«Ողջունում եմ իմ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Վիեննա` քննարկելու Ավստրիայի ու Հայաստանի համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում ԵՄ նախատեսվող առաքելությանը վերաբերող հարցերը։ Կոչ եմ անում Ադրբեջանին՝ վերաբացել Լաչինի միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

Read More
Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ

Կիևն ավելի քան 12 հազար ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցներ է նախապատրաստում. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի իշխանությունները պատրաստել են ավելի քան 12 հազար ռուսաստանցիներից կազմված ցուցակ, որոնց նկատմամբ ուկրաինացի դիվանագետները ձգտելու են հասնել սահմանափակող միջոցների: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։ «Ուկրաինան շարունակելու է ձգտել պատրիարք Կիրիլի և այլ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, որոնք խաթարում են երկրի ազգային անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ, ուկրաինական կողմի պատրաստած պատժամիջոցների ցուցակում…

Read More
Օդեսան հրթիռակոծվել է

Օդեսան հրթիռակոծվել է

Քաղաքային խորհրդի պատգամավոր Պետր Օբուխովի խոսքով՝ նպատակներից մեկը կարևոր ենթակառուցվածքային օբյեկտն էր։ «Հակառակորդը հրթիռային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա. Նպատակներից մեկը ենթակառուցվածքային օբյեկտն էր: Մենք ոչինչ չենք մոռանա և չենք ների»,- ասել է Օբուխովը։ ՀՕՊ համակարգերին հաջողվել է վերացնել հրթիռների մի մասը։ Զինվորականների տվյալներով՝ Օդեսայում զոհեր չկան։  

Read More
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ հարաբերությունները. Պեսկով

Մոսկվան Երևանին դաշնակից է համարում և նախատեսում է զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի ստորագրած՝ Պաշտպանության ոլորտում 2023-2024 թթ. համագործակցության ծրագիրը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ նպատակահարմար է համարում։ Մենք Հայաստանի հետ մեր…

Read More
ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի ռուսական 55 ընկերության և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ. Bloomberg

ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթն ուղղված կլինի ռուսական 55 ընկերության և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ. Bloomberg

Մոսկվայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակում Եվրամիությունն առաջարկում է սահմանափակումներ կիրառել շուրջ 55 ընկերությունների և ավելի քան 60 ֆիզիկական անձանց դեմ՝ հայտնում է Bloomberg-ը: Նշվում է, որ պաժամիջոցներն ուղղված են լինելու զենքի արտադրությամբ զբաղվող անհատների և ընկերությունների դեմ, որոնք արտադրում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են ռուսական ռազմական ընկերությունների կողմից սպառազինությունների ստեղծման համար: Առաջարկվում է…

Read More
Պատժամիջոցների քաղաքականության իրական այլընտրանքն աշխարհում կայունության ամրապնդումն է. Պուտին

Պատժամիջոցների քաղաքականության իրական այլընտրանքն աշխարհում կայունության ամրապնդումն է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձ է հղել անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչների 11-րդ միջազգային հանդիպման մասնակիցներին, որում նշված է. «Ռուսաստանը համոզված է, որ նման կործանարար կուրսին՝ շանտաժի և ոչ լեգիտիմ պատժամիջոցների քաղաքականությանը, իրական այլընտրանք կա: Դա աշխարհում կայունության ամրապնդումն է, միասնական անբաժանելի անվտանգության համակարգի հետևողական կառուցումը, տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական զարգացման ապահովման մասշտաբային խնդիրների լուծումը։ Եվ…

Read More
Սպիտակ տունը քննարկում է Իրանում միջամտության տարբերակներ. CNN

Սպիտակ տունը քննարկում է Իրանում միջամտության տարբերակներ. CNN

Սպիտակ տունը քննարկում է միջամտության տարբերակներ՝ ի պատասխան Իրանում հարյուրավոր ցուցարարների սպանության մասին հաղորդագրությունների: Առաջարկվող տարբերակների մեծ մասը չի ենթադրում ռազմական գործողություններ: Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը վախենում է, որ ռազմական հարվածները կարող են հակառակ արդյունք տալ՝ ամրապնդելով աջակցությունն Իրանի ղեկավարությանը և դրանով իսկ խաթարելով բողոքի շարժումը: ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում…

Read More
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը ամբողջ կազմով շարունակում է բնականոն գործունեությունը: Այս օրերին ուշադրության կենտրոնում են մեր քաղաքացիներին ցուցաբերվող օժանդակությանը վերաբերող հարցերը՝ հայտնում են դեսպանությունից: «Օդեսայում Գլխավոր հյուպատոսությունը, Լվովում և Ուժգորոդում նորաբաց ՀՀ ժամանակավոր հյուպատոսություններն ամենօրյա ռեժիմով ընդունում են քաղաքացիներին, որոնցից շատերը ռազմական գործողությունների ժամանակ կորցրել են իրենց փաստաթղթերը և դեպի հայրենիք վերադարձի վկայականի տրամադրման կարիք ունեն։ Տրամադրվում…

Read More
Ադրբեջանը 7,6 մլն դոլարի օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 7,6 մլն դոլարի օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը 7,6 մլն դոլարի մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա: Դրա մեջ է մտնում մալուխային արտադրանք, որն անհրաժեշտ է Ուկրաինայի տուժած շրջաններում էներգամատակարարման վերականգնման համար: 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել ավելի քան 100 գեներատոր և տրանսֆորմատոր։ Պատերազմի ժամանակ Բաքվի ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 33 մլն դոլար։

Read More
ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը արտգործնախարարությունում ընդունել է Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին: «Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։ Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել…

Read More
Մինսկը գնահատել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

Մինսկը գնահատել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը

Բելառուսի և Ուկրաինայի սահմանին իրավիճակը լիովին վերահսկվում է, սահմանապահները ծառայում են ուժեղացված ռեժիմով, երկուշաբթի հայտարարել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ուրբաթ երեկոյան, ենթադրաբար, ուկրաինական գրոհային անօդաչու սարքեր են խոցվել հանրապետության տարածքում, իսկ մյուս մասը ոչնչացրել են ռուս զինծառայողները Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Լուկաշենկոն…

Read More
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկացնում են Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից։ «Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի…

Read More
Ռուսաստանն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Ռուսաստանն ու Իրանը ընդգծել են տարածաշրջանային հարցերում համագործակցելու կարևորությունը

Տարածաշրջանային «3+3» խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ընդունել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ հանդիպումների ընթացքում շեշտվել է Մոսկվայի և Թեհրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարածաշրջանային հարցերի շուրջ հետագա համակարգման անհրաժեշտությունը՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Աֆղանստանում, Սիրիայում…

Read More
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխվել է 46 մոնումենտալ հուշարձան

Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տեղափոխվել է 46 մոնումենտալ հուշարձան

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից պատմամշակութային հուշարձանների տեղափոխման գործընթացը: Տեղափոխվել է մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Լեռնիկ Հովհաննիսյան (Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) — Բնակչության տարհանման պլանի համաձայն՝ երբ բնակչությունը տարհանվում է, տարհանվում են նաև մշակութային արժեքները, գրադարանային…

Read More
ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ-ը ստուգում է Չինաստանից ուրանի ներմուծումը

ԱՄՆ վարչակազմը ստուգում է Չինաստանից ուրանի մատակարարումները՝ կապված ռուսական ուրանի ներկրման արգելքի հնարավոր խախտման հետ։ Վաշինգտոնը կասկածներ ունի, որ Չինաստանը հարստացված ուրան է ներմուծում Ռուսաստանից, միաժամանակ սեփական արտադրանքն արտահանում ԱՄՆ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակներում իրազեկ աղբյուրները։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական ուրանի դեմ՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Միաժամանակ կտրուկ աճել են Չինաստանից ԱՄՆ…

Read More
Բանգլադեշում զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել

Բանգլադեշում զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել

Բանգլադեշում արդեն 2 օր է՝ զանգվածային ցույցեր են, ակցիայի մասնակիցների միջև բախումներ են եղել, հաղորդվում է զոհերի մասին: ԶԼՄ-ները հայտնում են, որ մայրաքաղաք Դաքքայում 20-ից ավելի ոստիկան է տուժել, կան տասնյակ ձերբակալվածներ: Ազգայնական կուսակցության կողմնակիցները վերջին շաբաթներին ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը, որը կառավարում է 2009 թվականից, և որին ընդդիմությունը մեղադրում է…

Read More
Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times

Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times

Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումները՝ կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ, հերթական գրոհն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում։ Այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։ «Գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և հարվածներ է հասցրել ահաբեկիչների բազմաթիվ թիրախներին, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերին, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններին…

Read More
Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանում պետական հեղաշրջում է նախապատրաստվում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ երկրում կա մի խումբ, որը հեղաշրջում է նախապատրաստում հոկտեմբերի 26-ի խորհրդարանի ընտրությունից հետո՝ հայտնել են վրացական լրատվամիջոցները:  Պապուաշվիլին նշել է, որ պետական ​​հեղաշրջում էր ծրագրվել նաև 2020 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո։ Նրա խոսքով՝ այս անգամ չարագործները դիտորդական ոչ կառավարական կազմակերպությունների օգնությամբ մտադիր են կեղծ զեկույցներ կազմել…

Read More