Օրկնեյան կղզիները որոշել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից

Օրկնեյան կղզիները որոշել է դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից

Շոտլանդիայի հյուսիսային Օրկնեյան կղզիների իշխանությունները հավանական են համարում կղզեխմբի՝ Մեծ Բրիտանիայից դուրս գալու և Նորվեգիայի հետ վերամիավորվելու հավանականությունը։ Այս մասին կիրակի հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով տեղական խորհրդի ղեկավար Ջեյմս Սթոքանին։ Պարբերականի համաձայն՝ հուլիսի 4-ին կայանալիք խորհրդի ժամանակ տարածաշրջանի իշխանությունները կքննարկեն «կառավարման այլընտրանքային ձևերի» առաջարկը, մասնավորապես՝ Նորվեգիայի ինքնակառավարվող տարածք դառնալու հարցը։ Օրկնեյի խորհրդի…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ. Արցախի ՊՆ
		03.07.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղությամբ. Արցախի ՊՆ 03.07.2023 . Արցախ

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։   Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ-ի…

Read More
Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների դատը

Ադրբեջանում մեկնարկել է առևանգված հայ զինծառայողների դատը

Սումգայիթում այսօր մեկնարկել է մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածքից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը։ 1989 թվականին ծնված Հարություն Հովագիմյանը և 2004 թվականին ծնված Կարեն Ղազարյանը առևանգվել էին մայիսի 26-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվել էր Պաշտպանության նախարարության  մարտական դիրքեր սնունդ մատակարարող մեքենայի վրա։ Գերեվարված հայ զինծառայողներին մեղադրում են սահմանը անօրինական հատելու, ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ բռնություն գործադրելու, ահաբեկչության…

Read More
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ամենօրյա շփումների մասին. Նազելի Բաղդասարյան

Վերջին օրերին տարբեր լրատվականների կողմից շրջանառվում են լուրեր, որ հայաստանյան իշխանությունները բոլոր մակարդակներում դադարեցրել են իրենց շփումները ԼՂ-ի գործընկերների հետ: Ավելին, նշվում է, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը ՀՀ Կառավարության օրակարգից դուրս է: Այդ մասին ասված է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:   «Իրականության հետ աղերս չունեցող այս…

Read More
Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

Երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի բարօրություն երկու ժողովուրդների. ԱԽ քարտուղարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն…

Read More
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվել են

Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել վարչապետ Էլիզաբեթ Բորնի և ներքին գործերի ու արդարադատության նախարարների հետ: Երեքշաբթի նախատեսված է նրա հանդիպումը տուժած համայնքների ղեկավարների հետ։ Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Հանդիպման ընթացքում Մակրոնը նախարարներին հորդորել է հնարավոր ամեն ինչ անել Ֆրանսիայում կարգուկանոն հաստատելու և խաղաղությունը վերականգնելու համար։ Ավելի վաղ հանդարտության…

Read More
Հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է. Իրանի դեսպան

Հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը կարևոր ուղղություններից է. Իրանի դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ…

Read More
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ հուլիսի 3-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել…

Read More
Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափին
		03.07.2023 . Միջազգային

Իսրայելը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Արևմտյան ափին 03.07.2023 . Միջազգային

Կիրակի լույս երկուշաբթի գիշերն Իսրայելի պաշտպանության ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենինում, հայտնում է РИА Новости-ն։ Հաղորդվում է, որ առնվազն չորս պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարձակման են ենթարկվել Ջենինի փախստականների ճամբարում գտնվող ահաբեկչական խմբավորումների միացյալ շտաբը, ինչպես նաև…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը, օգնելով կարիքավոր ընտանիքներին։ Այսօր ` Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ, Հոգևոր Տեսչությունը Ախալցխայում և հարակից գյուղերում բնակվող 45 սոցիալապես անապահով ընտանիքի սննդի փաթեթներ տրամադրեց։

Read More
Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ լինելու ադրբեջանական պնդումները փաստերով հերքել է Արցախի ՄԻՊ-ը

Արցախում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ լինելու ադրբեջանական պնդումները փաստերով հերքել է Արցախի ՄԻՊ-ը

Արցախի դեմ հունիսի 28-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողից երկուսի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու նրանց ծնողների խնդրանքն ու Կարմիր խաչի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է՝ պնդելու, թե իբր Արցախում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ կան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ այս քայլով Բաքուն Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու տեղեկատվական հող…

Read More
Ֆրանսիայում անկարգությունների սկզբից ի վեր ձերբակալվել է մոտ 2400 մարդ

Ֆրանսիայում անկարգությունների սկզբից ի վեր ձերբակալվել է մոտ 2400 մարդ

Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմները հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա անկարգություններից հետո բերման են ենթարկել մոտ 2400 մարդու։ Տվյալները ներկայացրել է BFM հեռուստաալիքը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ հունիսի 30-ի գիշերը ձերբակալվածների միջին տարիքը 17 է։ Որոշ դեպքերում ոստիկանությունը բերման է ենթարկել ջարդերի մասնակից 13-ամյա երեխաների։ Հուլիսի 1-ի գիշերը Ֆրանսիայի իշխանությունները ավելի…

Read More
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը և նրա տնօրենը հայտնվել են ուկրաինական պատժամիջոցների տակ

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը և նրա տնօրենը հայտնվել են ուկրաինական պատժամիջոցների տակ

Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել վրացական Georgian Airways ավիաընկերության և նրա տնօրեն Թամազ Գաիաշվիլու դեմ: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համապատասխան հրամանագիրն արդեն ուժի մեջ է։ Հրամանագրի համաձայն՝ Georgian Airways-ը 10 տարի չի կարողանա տնօրինել ակտիվները, իրականացնել առևտրային գործողություններ, թռիչքներ, այդ թվում՝ տարանցիկ, Ուկրաինայի տարածքով և կապիտալ արտահանել երկրից։ Բացի դրանից՝ չեղարկվել են ավիաընկերության բոլոր արտոնագրերը, արգելվում…

Read More
Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում. Ղարիբաշվիլի

Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնման հարցին: «Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում: Դա հնարավոր կլինի միայն մեր երկրի ամբողջականության, միավորման դեպքում»,- հայտարարել է վարչապետը: Ղարիբաշվիլին մեկնաբանել է նաև խոսակցություններն այն մասին, թե, իբր, այդ հարցի շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում Վրաստանի և Ռուսաստանի…

Read More
Կոնգրեսական Գրինն առաջարկել է արգելել Ուկրաինայի ֆինանսավորումը մինչև հակամարտության ավարտը

Կոնգրեսական Գրինն առաջարկել է արգելել Ուկրաինայի ֆինանսավորումը մինչև հակամարտության ավարտը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը փոփոխություն է ներկայացրել, որով արգելվում է ցանկացած ֆինանսավորում Ուկրաինային, քանի դեռ չի գտնվել ներկա հակամարտության դիվանագիտական ​​լուծումը։ Այս մասին ասվում է կոնգրեսականի Twitter-ի  էջում։ Քաղաքական գործիչը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել ևս մեկ փոփոխություն պաշտպանության բյուջեում: Նա առաջարկել է նաև արգելել F-16 կործանիչների և հեռահար հրթիռների մատակարարումն Ուկրաինային։

Read More
Վրաստանն ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանն ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ղարիբաշվիլի

Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել այդ գործընթացում։ Այդ մասին խորհրդարանում 2022 թ. ամփոփիչ հաշվետվության ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Այս ամբիոնից ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք…

Read More
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է նոր գործողության. Մարուքյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է նոր գործողության. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում զգուշացրել է Ղարաբաղում Ադրբեջանի նոր հատուկ գործողության մասին: «Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին։ Պատճառաբանելով, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինվորը Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։ Ադրբեջանական կողմի պնդումներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում Հայաստանից …

Read More
Կարկուտն ու սելավը մեծ վնասներ են պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների

Կարկուտն ու սելավը մեծ վնասներ են պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ընթացիկ տարում արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների:   «Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ են պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի…

Read More
Բորելը հայտարարել է Ուկրաինայում «շատ կարևոր» իրադարձությունների ակնկալիքի մասին
		01.07.2023 . Միջազգային

Բորելը հայտարարել է Ուկրաինայում «շատ կարևոր» իրադարձությունների ակնկալիքի մասին 01.07.2023 . Միջազգային

Եվրամիության Խորհրդում Իսպանիայի նախագահության ընթացքում «շատ կարևոր» զարգացումներ են սպասվում՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը TVE-ի հետ հարցազրույցում՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքական գործիչը մանրամասնել է, որ իրադարձությունները կապված են լինելու ինչպես մարտի դաշտում տեղի ունեցող գործողությունների, այնպես էլ հակամարտության կարգավորմանն ուղղված «քիչ թե շատ ստվերային» բանակցությունների հետ։…

Read More
Քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները

Քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները

Այսօր Արցախի կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները: Այդ մասին ասված է Արցախի պետնախարարի Ֆեյսբուքի էջում։   «Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.   1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր, և…

Read More
ԵՄ-ն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը

ԵՄ-ն դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը

Եվրամիությունը դատապարտում է Ղուրանի այրումը Շվեդիայում, սակայն պաշտպանում է խոսքի ազատությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության կարծիքը։ Ղուրանը կամ որևէ այլ սուրբ գիրք այրելը վիրավորական է, անհարգալից վերաբերմունք և ակնհայտ սադրանք: Ռասիզմի, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության դրսևորումները տեղ չունեն…

Read More
Զելենսկուն մերժել են մասնակցել ԵՄ-Լատինական Ամերիկա գագաթնաժողովին

Զելենսկուն մերժել են մասնակցել ԵՄ-Լատինական Ամերիկա գագաթնաժողովին

Լատինական Ամերիկայի մի շարք առաջնորդներ դեմ են արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությանը Եվրամիության և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների համայնքի (CELAC) առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը, նրա խոսքերը մեջբերում է U.S. News-ը: Զելենսկին ասել է, որ հրավեր էր ստացել Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսից, սակայն Լատինական Ամերիկայի որոշ երկրների ղեկավարներ…

Read More
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման թեմայով

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման թեմայով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար…

Read More
Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ կողմից տեղափոխվել են ՀՀ. Արցախի ՄԻՊ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ կողմից տեղափոխվել են ՀՀ. Արցախի ՄԻՊ

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Read More
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. 994 կալանավոր, բռնություններ Լիոնում և Մարսելում

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. 994 կալանավոր, բռնություններ Լիոնում և Մարսելում

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ընթանում են արդեն չորս օրը։ Իրավապահները հայտարարել են, որ շաբաթ գիշերը 17-ամյա Նաել Մերզուկի սպանության հետևանքով առաջացած անկարգությունները «նվազ զանգվածային» են եղել՝ անվտանգության ուժերի և հատուկ տեխնիկայի զանգվածային տեղակայման շնորհիվ, հայտնում է Euronews-ը։ Մի շարք խոշոր քաղաքներում գրանցվել են ինքնաբուխ հանրահավաքներ։ Լիոնում, որտեղ ցուցարարները կապվել են Telegram-ի միջոցով, կոմիսարիատն…

Read More
ՊԵԿ-ի, ՀՀ և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» հուշագիր է ստորագրվել

ՊԵԿ-ի, ՀՀ և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» հուշագիր է ստորագրվել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին:  Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, համատեղ աշխատաժողովին վրացական կողմից մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Հայկական…

Read More
Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում քամուց վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր. Արցախի ԱԻՊԾ

Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում քամուց վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր. Արցախի ԱԻՊԾ

Հունիսի 30-ին կարկուտ է տեղացել Ասկերանի և Մարտունու շրջաններում: Քամու ուժգնացման հետևանքով մայրաքաղաքում ցանկապատ է շրջվել, իսկ Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր: Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։   Հունիսի 30-ին՝ ժամը 19:50-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում, «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղացած կարկուտի…

Read More
Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր հետաքննությունից Տաջիկստանում
		01.07.2023 . Միջազգային

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր հետաքննությունից Տաջիկստանում 01.07.2023 . Միջազգային

Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր Տաջիկստանի հետաքննությունից։ Այդ մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հայտնի է դարձել, որ կրակողը Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովն է։ Հետաքննությունը պարզել է, որ նա ներգրավված է եղել Orienbank-ի նախագահի առաջին տեղակալ Շուխրատ Իսմատուլլոևի առևանգման մեջ, որը կատարվել էր հունիսի 23-ին Դուշանբեում։ Քրեական գործի հարուցումից…

Read More
Պայթյուն` Չինաստանի քիմիական գործարաններից մեկում. հանգամանքներն ուսումնասիրվում են

Պայթյուն` Չինաստանի քիմիական գործարաններից մեկում. հանգամանքներն ուսումնասիրվում են

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի արևելքում` Ծյանսի արվարձանի քիմիական գործարաններից մեկում: Պայթյունի հետևանքով հնարավոր է` զոհեր կան: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: Իրավապահները տեղում աշխատում են` հասկանալու` արդյոք կա՞ն զոհեր ու տուժածներ, նաև պարզելու համար տեղի ունեցածի պատճառները: Կատարվում է հետաքննություն:

Read More
Լեհաստանը ցանկանում է երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

Լեհաստանը ցանկանում է երկրում ՆԱՏՕ-ի միջուկային զենք տեղակայել ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների

Լեհաստանի կառավարությունը ցանկանում է մասնակցել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին, փոխանցում է РИА Новости-ն։ «Պայմանավորված հանգամանքով, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք առավել ևս դիմում ենք ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք Nuclear Sharing ծրագրին»,- հայտարարել…

Read More