Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո 9136 հետցնցում է գրանցվել

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո 9136 հետցնցում է գրանցվել

Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են, որ փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 44000 մարդ, աղետի գոտուց տարհանվել է 500 000-ից ավելի մարդ։ Արդեն գրանցվել է 9136 հետցնցում։    Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարարը տեղեկացրել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով ավերված տների տեղում սկսել են նորերը կառուցել:

Read More
Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։ Նոր սահմանափակումները ներառում են, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող, քարոզչություն տարածող կամ անօդաչու թռչող սարքեր մատակարարող անհատների և կազմակերպությունների դեմ թիրախային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ «ռուսական ապատեղեկատվության» դեմ: «Համատեղ ջանքերով…

Read More
Մոլդովան Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

Մոլդովան Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

Մոլդովայի փոխվարչապետ, արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն Մոսկվային կոչ է արել դուրս բերել զինվորականներին Մերձդնեստրից: Նա սադրիչ է անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Մերձդնեստրի նկատմամբ ծրագրվող ռազմական գործողության մասին: Պոպեսկուն նաև հերքել է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե Մերձդնեստրի մոտակայքում նկատվում են Ուկրաինայի զինված ուժերի և ռազմական տեխնիկայի զգալի կուտակումներ: «Այդ հայտարարություններն անհիմն են, հասարակական կարծիքը շահարկելու նպատակ…

Read More
Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ կառավարության շենքից խոնարհվեց պետական ​​դրոշը

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ կառավարության շենքից խոնարհվեց պետական ​​դրոշը

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ կառավարության շենքից խոնարհվեց պետական ​​դրոշը։ Խորհրդային օկուպացիայից անցել է 102 տարի: Նշված օրվա կապակցությամբ դրոշներն իջեցվել են արտերկրում Վրաստանի վարչական շենքերից և դիվանագիտական ​​ներկայացուցչություններից։ Վրաստանի խորհրդարանի որոշմամբ փետրվարի 25-ը հայտարարվել է խորհրդային օկուպացիայի օր։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։

Read More
Թուրքիայում 4.7 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում 4.7 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելյան հատվածում փետրվարի 24-ի երեկոյան նոր երկրաշարժ է գրանցվել` 4.7 մագնիտուդ հզորությամբ: Այս մասին հայտնում է Երկրի արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սիվաս քաղաքի մոտակայքում: Երկրաշարժի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սիրիայում ու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը…

Read More
Բորելը հրաժարվում է Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի առաջարկներն ընդունել որպես խաղաղության ծրագիր

Բորելը հրաժարվում է Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի առաջարկներն ընդունել որպես խաղաղության ծրագիր

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ Չինաստանի առաջարկները դիտարկել որպես խաղաղության ծրագիր։ Նա Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի առաջարկները դիրքորոշման փաստաթուղթ է անվանել: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկի նախօրեին Չինաստանը ներկայացրել է 12 կետից բաղկացած ծրագիր՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու…

Read More
Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է կայունություն հաստատել տարածաշրջանում. Սարգիս Խանդանյան

Հայաստանը հավատում է, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է կայունություն հաստատել տարածաշրջանում. Սարգիս Խանդանյան

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովում փետրվարի 24-ին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Իր ելույթում պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, Երեկվա բանավեճի ընթացքում, երբ այս վեհաժողովի անդամները խոսում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և դրա անհապաղ…

Read More
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում շարունակելու է աջակցությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում շարունակելու է աջակցությունն Ուկրաինային

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: «Մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել քաղաքական ու գործնական աջակցություն, և դա կանենք այնքան ժամանակ, որքան պահանջվի: Այս համատեքստում ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համագործակցել շահագրգիռ կողմերի, մասնավորապես, ԵՄ-ի հետ»,- նշված է դաշինքի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Ֆրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունը Կիևին և, ի լրումն Caesar…

Read More
Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և երրորդ երկրների դեմ

Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և երրորդ երկրների դեմ

Փետրվարի 24-ին G7 գործընկերների հետ համակարգված ԱՄՆ-ը կներկայացնի Ռուսաստանի դեմ հաջորդ պատժամիջոցները: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ու պետքարտուղարությունը նոր պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի և երրորդ երկրների դեմ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմական գործողությունների սկզբի առաջին տարելիցի հետ: Այս մասին հաղորդվել է Սպիտակ տան կայքում: Նշվում է, որ նոր սահմանափակումները կանդրադառնան Ռուսաստանի 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց…

Read More
Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը
		24.02.2023 . Արցախ

Գուրգեն Ներսիսյանն ընդունել է Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը 24.02.2023 . Արցախ

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ընդունել է պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը: Այդ մասին «Լուրերի» թղթակցին հայտնել է դատախազության խոսնակը: Գուրգեն Ներսիսյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմում: Տարածած հայտարարությունում Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե մեկ շաբաթվա ընթացքում նա կրկնում է հրաժարականի դիմումը: Հիշեցնենք,…

Read More
Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը  հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում: «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են,…

Read More
Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ տարբեր երկրներում

Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ տարբեր երկրներում

Ամբողջ աշխարհում հինգշաբթի երեկոյից մինչև ուրբաթ առավոտ անցկացվել են Ուկրաինային աջակցող համերաշխության ակցիաներ՝ նվիրված ռուսական ներխուժման առաջին տարելիցին: Աշխարհի տարբեր քաղաքներում,  ներառյալ Նյու Յորքում, Բրյուսելում, Փարիզում, Թբիլիսիում, շենքերն ու փողոցները ներկվել են կապույտ-դեղին գույներով: Այդ գույներով է լուսավորվել Փարիզում Էյֆելյան աշտարակը, Լոնդոնում ներկվել է Ռուսաստանի դեսպանատան դիմացի ճանապարհահատվածը: Հինգշաբթի երեկոյան տեղի են ունեցել հիշատակի արարողություններ…

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
		24.02.2023 . Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան 24.02.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար,…

Read More
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ սև ցուցակը

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ սև ցուցակը

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը՝ Պուտինի շրջապատի ներկայացուցիչներ և 34 խոշոր ռուս մենեջերներ, որոնք կապված են «Ռոստեկ» և «Ալմազ-Անթեյ» պետական ​​ընկերությունների հետ: Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև «Ռոսատոմի» և «Գազպրոմի» մենեջերները՝ ընդհանուր առմամբ 92 ֆիզիկական և իրավաբանական անձ, գրում է BBC-ն։ Մասնավորապես, պատժամիջոցների տակ է հայտնվել Ալինա Կաբաևայի մայրը, որը, ըստ…

Read More
Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի ծրագիրն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է

Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի ծրագիրն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության հաստատման Չինաստանի ծրագրին և ընդգծել, որ ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի տարբերակներ թելադրել: Ամերիկացի խորհրդականը նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի մասին որոշումը պետք է ընդունեն իրենք՝ ուկրաինացիները։ Այս մասին նա խոսել է CNN հեռուստաալիքի եթերում։ Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով՝…

Read More
Արցախում  287 երեխա է ծնվել շրջափակման ընթացքում

Արցախում 287 երեխա է ծնվել շրջափակման ընթացքում

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 75-րդ օրվա վիճակագրական տվյալները: 5 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 5 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 287 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 720 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական…

Read More
«Ցավի, ափսոսանքի, հավատի ու միասնության տարի». Զելենսկին պատերազմի տարելիցի կապակցությամբ դիմել է ուկրաինացիներին

«Ցավի, ափսոսանքի, հավատի ու միասնության տարի». Զելենսկին պատերազմի տարելիցի կապակցությամբ դիմել է ուկրաինացիներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատերազմի առաջին տարելիցի օրը դիմել է ուկրաինացիներին։ Նա երկու գրառում է հրապարակել՝ մեկը տեսանյութ՝ դրամատիկ կադրերով, երկրորդում՝ ազգին ուղղված ուղերձ։ «Փետրվարի 24-ին մեզանից միլիոնավոր մարդիկ ընտրեցին ոչ թե սպիտակ, այլ՝ կապույտ և դեղին դրոշը, ոչ թե փախուստ, այլ հանդիպում, հանդիպում թշնամու հետ։ Դիմադրություն և պայքար»,- ասվում է տեսանյութում։ «Սա ցավի, ափսոսանքի,…

Read More
Եվրամիությունն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

Եվրամիությունն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ։    «Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի ընդունած պարտադիր  որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ ԵՄ-ը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական…

Read More
Ադրբեջանցի գործակալները բնապահպանական պատրվակն օգտագործում են էթնիկ զտման համար. Ֆրանսուա Ալֆոնսի
		23.02.2023 . Միջազգային

Ադրբեջանցի գործակալները բնապահպանական պատրվակն օգտագործում են էթնիկ զտման համար. Ֆրանսուա Ալֆոնսի 23.02.2023 . Միջազգային

Ադրբեջանցի գործակալները բնապահպանական պատրվակն օգտագործում են հայ ժողովրդի էթնիկ զտման համար: Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի փաստահավաք առաքելության անդամների դիտարկումն է: Ֆրանսուա Ալֆոնսի (Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ֆրանսիա) — Տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի բացման պահանջները գնալով ավելանում են: Եվ կարող ենք տեսնել, որ ադրբեջանական թեզերը վարկաբեկվում են: Մենք պետք է ցույց…

Read More
Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին տեղեկությունը ՆԱՏՕ-ի ենթադրությունն է` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:   «Ինչպես բոլորս գիտենք, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս երկրները Ուկրաինայի համար զենքի ամենամեծ աղբյուրն են, բայց այժմ նրանք շարունակում են տեղեկություն տարածել այն մասին, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին»,- նշել է դիվանագետը:   Նրա խոսքով՝…

Read More
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
		23.02.2023 . Արցախ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը 23.02.2023 . Արցախ

Ֆրանսիայի արտգործնախարարությունը արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշմանը։   Գերատեսչությունում հիշեցրել են, որ Դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու համար։    «Ֆրանսիան հաստատում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա…

Read More
Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից

Ռուբեն Վարդանյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Երկրի ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ ծագող խնդիրները լուծելու ուղղությամբ: Կառավարության նիստում նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նա բարձր է գնահատել Վարդանյանի…

Read More
Կործանվել է Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը

Կործանվել է Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը

Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է երկրի հարավում գտնվող Քերման նահանգի Բաֆթ քաղաքում՝ հայտնել է IRNA գործակալությունը:   Նշվում է, որ նախարարը հոսպիտալացվել է: Ուղղաթիռում եղել է 12 ուղևոր, որոնք ևս տեղափոխվել են հիվանդանոց:   Քերմանի նահանգապետը հայտարարել է, որ վիրավորների վիճակը կայուն է։

Read More
Մոլդովան սկսել է չեղարկել ԱՊՀ-ի հետ կնքած համաձայնագրերը. արտգործնախարար
		23.02.2023 . Միջազգային

Մոլդովան սկսել է չեղարկել ԱՊՀ-ի հետ կնքած համաձայնագրերը. արտգործնախարար 23.02.2023 . Միջազգային

Մոլդովան ԱՊՀ-ի հետ կնքած համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։   Նրա խոսքով՝ չեղյալ կհայտարարվեն այն համաձայնագրերը, որոնք անհամատեղելի են Եվրամիությանը միանալու՝ Քիշնևի ստանձնած պարտավորություններին:   Մոլդովական կողմը նաև հերքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան սադրիչ ռազմական գործողություններ է ծրագրում Մերձդնեստրի դեմ:   Ռուսաստանի ՊՆ-ն…

Read More
Լաչինի միջանքի փակման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է. Վարուժան Ներսեսյան

Լաչինի միջանքի փակման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է. Վարուժան Ներսեսյան

Լաչինի միջանքում ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» բողոքի ակցիան իրականում կազմակերպված հնարք է, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է, այլ կերպ ասած՝ էթնիկ զտումը։ Այս մասին նշել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը Irish Times-ում հրապարակած հոդվածում: Դեսպանը հիշեցրել է, որ Արցախի շրջափակումը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը,…

Read More
Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում. Human Rights Watch

Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում. Human Rights Watch

Լաչինի միջանցքի փակումը խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը և հումանիտար ճգնաժամ է առաջացնում: Այդ մասին գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան: Նա նշել է, որ թեպետ ռուս խաղաղապահները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարները կարող…

Read More
Թուրքիայում երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու մեջ կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է

Թուրքիայում երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու մեջ կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու համար կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:   Նշվում է նաև, որ տուժած 11 շրջանում հետաքննությունների արդյունքում 564 մարդ էլ կասկածվում է ցնցումների հետևանքով փլուզված շենքերի կառուցման կանոնները խախտելու մեջ։ Նրանցից առնվազն 160-ը ձերբակալվել է։    Վերջին տվյալով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո…

Read More
Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է գործունեությունը

Արցախում 755 տնտեսվարող սուբյեկտ շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է գործունեությունը

Արցախի կառավարությունը հրապարակել է շրջափակման 74-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 22-ի դրությամբ:   •   6 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: •   6 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ •   Արդեն 283 երեխա ծնվել է շրջափակման մեջ: •   Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 710…

Read More
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ճապոնիայի կայսերը 63-ամյակի կապակցությամբ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ճապոնիայի կայսերը 63-ամյակի կապակցությամբ

Մենք երախտապարտ ենք Հայաստանի արժեքավոր և վստահելի գործընկեր Ճապոնիային՝ մեր երկրի անկախության ընթացքում ցուցաբերած ողջ աջակցության համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:   «Ազգային ժողովի անունից կցանկանայի ջերմագին մաղթանքներս փոխանցել Նորին Մեծություն կայսերը և Ճապոնիայի ժողովրդին՝ Նորին Մեծության 63-ամյակի կապակցությամբ»,- գրել է Սիմոնյանը:

Read More
ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. Փալոն

ԱՄՆ-ը և դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի ՄԱԿ-ի դատարանի որոշմանը. Փալոն

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի՝ հայտարարել է Ֆրենկ Փալոնը։   «ԱՄՆ պետքարտուղարությունը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը ենթարկվի այս որոշմանը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ…

Read More