Արցախի կառավարությունը նախատեսել է ցորենի մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր 03.07.2023 . Արցախ
Արցախի կառավարությունը, հաշվի առնելով շրջափակման պայմաններում պարենային անվտանգության ապահովման առաջնահերթությունը, սահմանել է ցորենի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում մթերման դիմաց մի շարք աջակցության ձևեր: Այս մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից: Այսպես. Կառավարությունն ամբողջությամբ կհոգա ցորենի՝ դաշտից ԳԳԱՀ պահեստներ տեղափոխման ծախսերը: Կսուբսիդավորվի կոմբայնի վարձավճարը՝ 1 հա դիմաց 13.500 դրամի չափով: Մթերված ցորենի դիմաց գումարը…
