Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկե զբոսայգում, ապամոնտաժվում է Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի և հակասական օբյեկտներից մեկը՝ երաժշտական թատրոնն ու ցուցասրահը, որոնք առավել հայտնի են որպես «խողովակներ» կամ «Ռիկեի կուժեր»։ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին իրականացված բազմամիլիոն դոլարանոց նախագիծը մայրաքաղաքի լայնածավալ նորացման մաս էր կազմում և ժամանակի ընթացքում դարձել էր դարաշրջանի չիրականացված հավակնությունների խորհրդանշան, գրում է BBC-ն։ Սաակաշվիլու օրոք կառուցված ապակե…
