Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին անտառ է այրվում
Բորժոմիի մունիցիպալիտետում կրկին հրդեհ է հայտնաբերվել։ Հրդեհը հայտնաբերվել է Լիկանի գյուղի մոտ, որը գտնվում է Բորժոմի քաղաքի արևմտյան ծայրամասում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ավիացիան։ Հրդեհը պատել է փշատերեւ անտառը, որտեղ հիմնականում աճում են սոճիներ եւ եղեւնիներ։ Լուսանկարը՝ Հարավային դարպասից
