Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակամարտության կողմ. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ի ազդեցությունը պաշտոնական Կիևի վրա հասել է այնպիսի մասշտաբների, որ Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակամարտության կողմ։ Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ «Կիևի վրա Վաշինգտոնի ազդեցության աստիճանը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Բացի լայնածավալ ռազմական ու ֆինանսական օգնությունից, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ռեժիմին…
