Հնդկաստանում ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում երկրի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ է կործանվել։ NDTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ Су-30 և Mirage 2000 կործանիչներն ընկել են վարժական թռիչքների ժամանակ։ Երկու կործանիչն էլ թռել են Գվալիորի ռազմաօդային բազայից։ Նշվում է, որ երկու օդաչուները փրկվել են, երրորդի ճակատագիրն առայժմ հայտնի չէ:
