Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:   «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 13 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։…

Read More
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու կապակցությամբ։ «Անհամբեր սպասում եմ Հայաստան-ԱՄՆ ավանդական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։

Read More
ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ
		07.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք հիվանդ 07.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդ, որոնք օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:   Տեղափոխված հիվանդներից մեկը Դաունի համախտանիշով 2 ամսական երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի…

Read More
Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի. Քիրբի

Ռուս-ուկրաինական պատերազմն առաջիկա ամիսներին չի ավարտվի. Քիրբի

Վաշինգտոնն Ուկրաինային է տրամադրել 3 մլրդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օգնությունը տրամադրելիս ամերիկյան կողմը հաշվի է առել Դոնբասում ռազմական գործողությունների առանձնահատկությունները, որտեղ այժմ ամենադաժան մարտերն են ընթանում: Նրա խոսքով՝ Դոնբասի լանդշաֆտային պայմաններում ուկրաինական զինվորականներին կարող են օգնել «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները և ինքնագնաց հաուբիցները։ Փաթեթը ներառում…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը Քևին Մըքքարթին է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը Քևին Մըքքարթին է

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին 15-րդ քվեարկության արդյունքում հաջողվել է խոսնակ ընտրել: Այդ պաշտոնը կզբաղեցնի հանրապետականների առաջնորդ Քևին Մըքքարթին: Նա ստացել է 216 ձայն՝ անհրաժեշտ 218-ից, ինչն այս դեպքում բավական է, քանի որ վեց օրենսդիր թեկնածուներից ոչ մեկի օգտին չի քվեարկել: Դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսի օգտին 15-րդ փուլում, ինչպես և նախորդ փուլերում, քվեարկել է 212 կոնգրեսական։ Ներկայացուցիչների…

Read More
Իլիա Երկրորդ. Արդարության և միասնության հանդեպ մեր հոգատարությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք աշխարհաքաղաքական առումով բարդ տեղ ենք զբաղեցնում և կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ

Իլիա Երկրորդ. Արդարության և միասնության հանդեպ մեր հոգատարությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք աշխարհաքաղաքական առումով բարդ տեղ ենք զբաղեցնում և կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ

Արդարության և միասնության հանդեպ մեր հոգատարությունը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մենք աշխարհաքաղաքական առումով բարդ տեղ ենք զբաղեցնում և կանգնած ենք բազմաթիվ մարտահրավերների առաջ,- ասված է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի սուրբծննդյան ուղերձում: Ինչպես ասվում է նամակում, «Մարդը հատուկ էակ է, ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ, խորհրդավոր կերպով ընդգրկելով թե՛ մակրո և թե՛ միկրոաշխարհները և նշանակվել որպես…

Read More
Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր` տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից: Համաձայն հրամանագրերի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի…

Read More
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը

Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված է, որ Լաչինի միջանցքն արդեն ավելի քան երեք շաբաթ արգելափակված է, ինչը հումանիտար լուրջ իրավիճակ է ստեղծում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը: «Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին՝…

Read More
Ուկրաինան չի հրավիրվել Դելիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինան չի հրավիրվել Դելիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. Հնդկաստանի ԱԳՆ

Ուկրաինան հրավիրված չէ G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին Դելիում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ արդեն հրապարակվել է G20-ի անդամ պետությունների և հրավիրված երկրների ցանկը։ «Ես չեմ կարծում, որ Ուկրաինան այդ ցուցակում է: Եթե փոփոխություն լինի, կտեղեկացվի»,- ասել է Բագչին: Ավելի վաղ Զելենսկին հայտնել…

Read More
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 78 միլիոն դոլար կաշառքի համար

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 78 միլիոն դոլար կաշառքի համար

Չինաստանի արևելյան Թայան քաղաքի դատարանը մահապատժի է դատապարտել Լի Վենսիին՝ Լիաոնին նահանգի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի (Հյուսիսարևելյան Չինաստան) փոխնախագահին՝ 540 միլիոն յուան ​​(մոտ 78 միլիոն դոլար) կաշառք ստանալու համար:  Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հիմնվելով չինական «Ժենմին Ժիբաո» թերթի տվյալների վրա: Պետությունը բռնագրավել է  նաև մեղադրյալի ամբողջ ունեցվածքը։ Հրապարակման համաձայն՝ մահապատիժը կիրականացվի երկու տարի ուշացումով,…

Read More
Սաուդցի կանայք արդեն կարող են հաջի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության

Սաուդցի կանայք արդեն կարող են հաջի գնալ առանց տղամարդկանց ուղեկցության

Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ կկարողանան հաջ (ուխտագնացություն իսլամի սրբավայրեր Մեքքա և Մեդինա) կատարելու հայց ներկայացնել առանց մահրամի՝ մերձավոր ազգականի՝ ամուսին, եղբայր, հայր կամ որդի, ուղեկցության։ Եթե նախկինում սաուդցի կինը միայնակ չէր կարող ճամփորդել, ապա նոր օրենսդրական փոփոխություններով նա ընտրելու հնարավորություն ունի՝ միայնակ, թե մերձավոր ազգական տղամարդկանցից մեկի ուղեկցությամբ ճամփորդել: Այս մասին ասված է Սաուդյան…

Read More
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հունվարի 6-ին՝ ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի Կաղնուն տակ կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ։   Գյուղատնտեսական աշխատանքը դադարեցվել է։   Ոստիկանության Մարտունու շրջանային…

Read More
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 11 անգամ չի կարողացել խոսնակ ընտրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 11 անգամ չի կարողացել խոսնակ ընտրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեևս խոսնակ չունի: Նույնիսկ քվեարկության 11 փուլից հետո կոնգրեսականներն այդպես էլ չեն կարողացել ստորին պալատի նախագահ ընտրել: Դա տեղի է ունենում առաջին անգամ 1859 թվականից ի վեր, երբ պալատի նախագահի ընտրության համար պահանջվեց 44 փուլ, գրում է Euronews-ը։ Վերջին փուլերում հանրապետական ​​Քևին Մըքքարթին անհրաժեշտ 218 ձայնից ստացել է ընդամենը 200-ը։ Բացի դեմոկրատներից,…

Read More
Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի  պատարագին

Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների հետ հունվարի 6-ին ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։  

Read More
Կիևը և նրա միջազգային գործընկերները Ռուսաստանի՝ ժամանակավոր հրադադարի նախաձեռնությունը համարում են կեղծ

Կիևը և նրա միջազգային գործընկերները Ռուսաստանի՝ ժամանակավոր հրադադարի նախաձեռնությունը համարում են կեղծ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը լուրջ չի ընդունում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը հատուկ ռազմական գործողության գոտում Սուրբ Ծննդյան հրադադարի մասին։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին ևս նման դիրքորոշում էր հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանը լռության պատրվակով փորձում է թաքցնել «ագրեսիայի» նոր քայլերը և ամրապնդել իր դիրքերը շփման գծում։ Եվրամիությունը նույնպես չի…

Read More
Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը. AP
		06.01.2023 . Միջազգային

Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը. AP 06.01.2023 . Միջազգային

Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի արժեքը կկազմի  մոտ 3 միլիարդ դոլար և կլինի ամենամեծը։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Նշվում է, որ բացի Bradley հետևակի մարտական ​​մեքենաներից, նոր օգնության փաթեթը կներառի Humvee ռազմական մեքենաներ, MRAP բազմաֆունկցիոնալ մեքենաներ և «մեծ քանակությամբ» հրթիռներ ու այլ զինամթերք։ Սպիտակ տունը…

Read More
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սուրբծննդյան տոնին ՌԴ կողմից ժամանակավոր հրադադարի հայտարարումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սուրբծննդյան տոնին ՌԴ կողմից ժամանակավոր հրադադարի հայտարարումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է ուղղափառ Սուրբ Ծննդյան տոներին Ուկրաինայում՝ շփման գծի ողջ երկայնքով, Ռուսաստանի հայտարարած հրադադարի ռեժիմը, ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Սուրբ Ծնունդը սուրբ ժամանակ է ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների համար: Գլխավոր քարտուղարը  ողջունում է հնարավորությունը, որ այս սուրբ ժամանակ  կդադարեցվեն բոլոր ռազմական գործողությունները»,- ասել է Դյուժարիկը մամուլի ճեպազրույցի…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Իրակլի Ղարիբաշվիլի. Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը,- այս մասին «Facebook»-ում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, վրացի և հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության և բարիդրացիության։…

Read More
Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային խմբավորումների թիվը. Բելառուսի ՊՆ
		05.01.2023 . Միջազգային

Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային խմբավորումների թիվը. Բելառուսի ՊՆ 05.01.2023 . Միջազգային

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովման շրջանակում և երկրի սահմանին ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային ռազմական խմբավորումների թիվը։ Մինսկի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը, սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան աստիճանաբար ուղարկվում է Բելառուս։ Բացի դրանից՝ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների մարտական պատրաստվածության…

Read More
Էրդողանը Զելենսկուն առաջարկել է ստանձնել հակամարտության կարգավորման հարցում միջնորդի առաքելությունը

Էրդողանը Զելենսկուն առաջարկել է ստանձնել հակամարտության կարգավորման հարցում միջնորդի առաքելությունը

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, հայտարարել, որ պատրաստ է ստանձնել հակամարտության կարգավորման հարցում միջնորդի առաքելությունը։ Նա նաև հայտնել է, որ շարունակվում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքները։ Թուրքիայի ղեկավարի վարչակազմի տվյալով՝ Էրդողանն առաջարկել է «դիվանագիտական աջակցություն տրամադրել Զապորոժիեի ԱԷԿ-ի հետ կապված գործընթացներն արագացնելու հարցում»։ Նախագահները քննարկել են նաև…

Read More
Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ Պատարագ Ախալքալաքում

Սուրբ ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի Սուրբ Պատարագ Ախալքալաքում

Այսօր՝ հունվարի 5-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը մատուցեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը և հավատացյալներին փոխանցեց Սուրբ Ծննդյան Ավետիսը: Հավարտ Սուրբ Պատարագի, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը՝ դպրաց դասի ուղեկցությամբ և Սուրբ Ծննդյան շարականների երգեցողությամբ, հավատացյալների հետ…

Read More
Պուտինը հանձնարարել է հունվարի 6-ին և 7-ին հրադադար սահմանել Ուկրաինայի հետ շփման գծի երկայնքով

Պուտինը հանձնարարել է հունվարի 6-ին և 7-ին հրադադար սահմանել Ուկրաինայի հետ շփման գծի երկայնքով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կոչը, հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն Ուկրաինայի շփման գծի ողջ երկայնքով սուրբծննդյան հրադադար հաստատել՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռազմական գործողությունների գոտիներում ուղղափառություն դավանող քաղաքացիներ են բնակվում: Կոչ ենք անում նաև ուկրաինական կողմին՝ հրադադար հայտարարել և հնարավորություն տալ նրանց…

Read More
Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են. Մարուքյան
		05.01.2023 . Միջազգային

Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են. Մարուքյան 05.01.2023 . Միջազգային

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել: «Օր 25, Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են՝ համապատասխան միջազգային իրավունքին, ուստի վաղ թե ուշ դրանք պետք է պատշաճ կերպով բավարարվեն»,- գրել է Մարուքյանը՝…

Read More
Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020 թ. Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի մասնակցությունը 2020 թ. Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը մասնակցություն է ունեցել 2020 թվականին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։ «Մենք Ղարաբաղում օգնության հասանք մեր եղբայրներին: Նույնկերպ մենք եղել ենք նաև Լիբիայում: Թուրքիան այնտեղ է, որտեղ իր եղբայրներն են»,- ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Read More
Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ. Արցախի ՄԻՊ

Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին, կարդացե՛ք իմ ցանկացած գրառման տակ արված մեկնաբանությունները։ Բռնապետ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Read More
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև նոր շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա. Կոլոննա

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև նոր շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա. Կոլոննա

Ֆրանսիան հանդես է գալիս Ռուսաստանի ղեկավարության հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակելու օգտին և դիվանագիտական կապեր է պահպանում Մոսկվայի հետ։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ «Ես միջազգային համաժողովներում տեսել եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովին, մասնավորապես՝ Քսանի խմբի նոյեմբերյան համաժողովին։ Մենք ունենք դեսպան Ռուսաստանում և բանակցողներ, որոնք մեկնում են…

Read More
Արցախի ԱԺ նախագահի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին

Արցախի ԱԺ նախագահի կոչը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին: «Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Այսօր 25-րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախյան հիմնախնդիրը միակ…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում կրկին չի հաջողվել խոսնակ ընտրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում կրկին չի հաջողվել խոսնակ ընտրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում այսօր չորրորդ անգամ չհաջողվեց խոսնակ ընտրել: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի նաև հունվարի 6-ին: Հարյուր տարվա մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրությունը չի սահմանափակվել մեկ փուլով։ Ավելի վաղ հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին չէր կարողացել ստանալ մեծամասնության աջակցությունը։ Մաքքարթիի հիմնական մրցակից, դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել էր 212 ձայն, իսկ հանրապետականների…

Read More
Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար
		05.01.2023 . Արցախ

Հայաստանում բուժվող արցախցիների առողջական վիճակը բավարար է․ ՀՀ առողջապահության նախարար 05.01.2023 . Արցախ

Այս պահին Հայաստանում գտնվող արցախցի պացիենտների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա անդրադարձավ նաև իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներին իրազեկելու, նրանց հետ գործակցելու հարցերին։ «Գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը առողջական, հումանիտար…

Read More
Մակրոնը Զելենսկուն խոստացել է տանկեր մատակարարել

Մակրոնը Զելենսկուն խոստացել է տանկեր մատակարարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ 1 ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ընդլայնել ռազմական օգնությունը Կիևին և անվավոր տանկեր մատակարարել։ Ելիսեյան պալատից հավելել են, որ ուկրաինական բանակին առաջին անգամ են արևմուտքում մշակված տանկեր տրամադրվում: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Կիևին թեթև տանկեր և զրահատեխնիկա տրամադրելու որոշման և այդ հարցով գործընկերների հետ…

Read More