Արցախի շրջափակման 51-րդ օրը 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Արցախի կառավարությանը հրապարակել է շրջափակման 51-րդ օրվա վիճակագրական տվյալները. 9 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 188 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 540 քաղաքացի զրկվել է…
