Առաջին դասարանցիների տարածքային գրանցումը կսկսվի մայիսի 15-ին
2026-2027 ուսումնական տարվա համար հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլը՝ տարածքային գրանցումը, կսկսվի մայիսի 15-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև մայիսի 25-ը, ժամը 00:00-ն: Այս մասին տեղեկատվություն է հրապարակել Կրթության և գիտության նախարարությունը: Գրանցումը կիրականացվի առցանց՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում։ Տեղեկատվության համաձայն՝ երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:…
