Մոլդովայի խորհրդարանը 60 օրով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը
Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելուն՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն: Նրա խոսքով՝ որոշման նախագծին կողմ է քվեարկել 52 պատգամավոր: Վարչապետ Նատալյա Գավրիլիցան նշել է, որ արտակարգ իրավիճակների հանձնաժողովը իրավունք կստանա անհրաժեշտության դեպքում որոշումներ ընդունել՝ առանց խորհրդարանին դիմելու, որը պետք է օգոստոսին արձակուրդ գնա: Կառավարության ղեկավարը կարծիք…
