Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից

Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակավ խոսել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներից և կրկին մեղադրել Հայաստանին ու միջազգային հանրությանը, ինչպես նաև, իր բնորոշմամբ, «Հայաստանի հովանավորներին»։ Ալիևի խոսքով` ստեղծված իրավիճակը «հակաադրբեջանական հիստերիայի պատճառ է դարձել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի արտասահմանյան հովանավորների մոտ, որոնք զրպարտչական արշավ են սկսել մեր երկրի դեմ»: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «ՄԱԿ-ում…

Read More
Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Դեպքի վայրից РИА Новости-ի թղթակիցը հայտնել է, որ քուրդ ցուցարարները ջարդում են կանգառները, հարվածում մեքենաներին, ինչպես նաև հետիոտնային անցուղիներից հանում են սալաքարերը: Նշվում է, որ բախումների ժամանակ 12 ոստիկան է տուժել: Նախօրեին Փարիզի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն…

Read More
Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով՝ առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան
		24.12.2022 . Արցախ

Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով՝ առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ. Արայիկ Հարությունյան 24.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ: Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը…

Read More
Բայրամովի հետ քննարկել ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը. Բորել

Բայրամովի հետ քննարկել ենք Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Կառուցողական հեռախոսազրույց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի և հումանիտար հասանելիության անհրաժեշտությունը, Եվրամիության դիտորդական առաքելության ավարտից հետո տարածաշրջանում կայունության և ԵՄ ներկայության պահպանման կարևորությունը»,- գրել է…

Read More
Էրդողանը հույս է հայտնել, որ եկող տարում թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի

Էրդողանը հույս է հայտնել, որ եկող տարում թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ 2023 թ. թուրք-ադրբեջանական գործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի, գլխավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերի իրականացման հարցում: Թուրքիայի նախագահը պնդել է, թե թուրք-ադրբեջանական միությունը և երկու ժողովուրդների վաղեմի եղբայրությունը նպաստում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Read More
Արցախի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին կկայանա համաժողովրդական հանրահավաք
		24.12.2022 . Արցախ

Արցախի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին կկայանա համաժողովրդական հանրահավաք 24.12.2022 . Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք:  

Read More
Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են աշխատել և սովորել համալսարաններում

Աֆղանստանում թալիբները կանանց արգելել են աշխատել և սովորել համալսարաններում

Թալիբների որոշմամբ՝ այսօրվանից Աֆղանստանի համալսարաններում այլևս չպետք է աշխատեն իգական սեռի ներկայացուցիչներ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ավելի վաղ թալիբների բարձրագույն կրթության նախարարությունը նաև նամակ էր ուղարկել Աֆղանստանի համալսարաններ՝ ծանուցելով, որ իգական սեռի ներկայացուցիչներն այլևս չեն կարող սովորել բուհերում: Շարժումը նշում է 4 պատճառ՝ տղամարդիկ միշտ ի վիճակի չեն ուղեկցել աղջիկներին համալսարան և ապրել նրանց հետ…

Read More
Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքյան

Լաչինի միջանցքը արգելափակված է Ադրբեջանի կողմից, այնտեղ մուտք ունի միայն Կարմիր խաչը. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրառմանը, որով վերջինս նշում էր, թե Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց համար և մարդասիրական նպատակներով: «Հիքմեթ Հաջիևը ցույց է տալիս Լաչինի միջանցքով անցնող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տրանսպորտային միջոցները: Ադրբեջանի ղեկավարությունը սա որպես մարդասիրության ակտ ներկայացնելով՝ վերահաստատում է,…

Read More
ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով կան զոհեր և տուժածներ

ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով կան զոհեր և տուժածներ

Միացյալ Նահանգների մի շարք շրջաններում ուժեղ ձյուն է տեղացել, ճանապարհներին վատ տեսանելիության պատճառով ավելացել են վթարները, կան զոհեր: Նյու Յորքում տները և մեքենաները թաղվել են ձյան տակ՝ հայտնում է Reuters գործակալությունը: Որոշ կամուրջներով երթևեկությունը դադարեցվել է, խաթարվել է օդանավակայանների աշխատանքը, գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ: Ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ առաջիկա շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները կվատթարանան: Ուժեղ քամիներն…

Read More
ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին. Փալոն
		24.12.2022 . Արցախ

ԱՄՆ դաշնային ծախսերի օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին. Փալոն 24.12.2022 . Արցախ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ԱՄՆ 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծի ծախսային մասը նախատեսում է 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին: «Ուրախ եմ, որ դաշնային ծախսերի օրինագիծը նախատեսում է աննախադեպ՝ 60 միլիոն դոլարի տնտեսական օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլարի չափով՝ Արցախում ականազերծման միջոցառումների համար։…

Read More
Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումն ընթանում է ուղղակիորեն Երևանի և Բաքվի միջև. Գալուզին

Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումն ընթանում է ուղղակիորեն Երևանի և Բաքվի միջև. Գալուզին

Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումն ընթանում է ուղղակիորեն Երևանի և Բաքվի միջև: Այս մասին РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա չի մեկնաբանել, թե ինչպես է առաջարկվում լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում: Գալուզինը հավելել է, որ Մոսկվան միայն աջակցություն է ցուցաբերում կողմերին, ինչպես դա…

Read More
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ռուսաստանի Կեմերովո քաղաքում գտնվող երկհարկանի մասնավոր ծերանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին շենքում եղել է 26 մարդ, 20-ը զոհվել է՝ հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Մյուս տուժածներին հոսպիտալացրել են: Իրավապահների տվյալով՝ ծերանոցը գրանցված չի եղել համապատասխան ռեեստրում: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրդեհի պատճառը վառարանի ոչ պատշաճ շահագործումն է:

Read More
Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին

Մոսկվան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց. Գալուզին

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում փուլային առաջընթաց է ակնկալում՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Հիմք ենք ընդունում այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում առաջընթացի հասնելուն կնպաստի 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի բոլոր եռակողմ պայմանավորվածությունների…

Read More
Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհը և ուզում են բարձրանալ դեպի Շուշի՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները: Ցույցին մասնակցողներից կազմված փոքր խումբը՝ ոստիկանների ուղեկցությամբ, հասել է մինչև ռուս խաղաղապահների առաջին անցակետը, ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունները, նաև փաստել, որ ադրբեջանական բնապահպանական…

Read More
Իսպանիայի կոնգրեսը Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը

Իսպանիայի կոնգրեսը Հորդորում է միջազգային կառույցներին կանխելու տարածաշրջանում նոր հումանիտար ճգնաժամը

Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը, մեջբերելով. «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք…

Read More
ԱՄՆ-ում եղանակի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, կրճատվել է հեղուկ գազի արտահանումը

ԱՄՆ-ում եղանակի պատճառով չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, կրճատվել է հեղուկ գազի արտահանումը

Կտրուկ ցրտերն ու ձնաբքերը ծածկել են ԱՄՆ-ի մի շարք շրջաններ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքից մինչև Նոր Անգլիա և Մեքսիկական ծոցի ափ: ԱՄՆ-ում ավելի քան 3000 չվերթ է չեղարկվել եղանակի պատճառով, ուրբաթ հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ վատ եղանակից երկրում ընդհանուր առմամբ մոտ 150 միլիոն մարդ է տուժել։ Նահանգների մեծ մասում սահմանվել է տարածաշրջանի համար…

Read More
Չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ Արցախի իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված. Արայիկ Հարությունյան
		23.12.2022 . Արցախ

Չնայած ադրբեջանական կողմի խախտումներին՝ Արցախի իշխանություններն այսօր էլ հայտարարում են, որ կառուցողական են տրամադրված. Արայիկ Հարությունյան 23.12.2022 . Արցախ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ դիպուկ է նկատել, որ ղարաբաղյան խնդիրը որպես ժառանգություն մնացել է Խորհրդային Միությունից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:    «Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ Կաշենի հանքավայր այցի պահանջին, ապա իրականությունն այն է, որ ս. թ….

Read More
Փարիզում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի

Փարիզում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի

Փարիզի կենտրոնում հրաձգության զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է ֆրանսիական ռադիոն՝ վկայակոչելով դատախազությանը։ Նախկինում հաղորդվում էր երկու զոհի մասին։ Եվս երեք մարդ վիրավորվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողը 69-ամյա ֆրանսիացի է։ Նախկինում…

Read More
Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:

Read More
ԵԽ փոխնախագահ Եվա Քայլին շարունակում է մնալ կալանքի տակ

ԵԽ փոխնախագահ Եվա Քայլին շարունակում է մնալ կալանքի տակ

Բրյուսելի դատարանը մեկ ամսով երկարացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Եվա Քայլիի նախնական կալանքի ժամկետը՝ մերժելով փաստաբանների՝ էլեկտրոնային ապարանջանը որպես խափանման միջոց օգտագործելու միջնորդությունը։ Ըստ դատախազության՝ որոշումը կարող է բողոքարկվել 24 ժամվա ընթացքում։ Քայլիի փաստաբանն ասել է, որ քաղաքական գործիչը չի նախատեսում վերաքննիչ բողոք ներկայացնել, գրում է Reuters-ը։ Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահին, որը դեկտեմբերի 13-ին հեռացվեց պաշտոնից, կասկածում…

Read More
Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան
		23.12.2022 . Արցախ

Լաչինի միջանցքը պետք է բացվի և բացվելու է առանց նախապայմանների. Արմեն Խաչատրյան 23.12.2022 . Արցախ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: «Մի շարք ուղղություններով են աշխատանքներ իրականացվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահների գործառույթների կատարման ուղղությամբ: Իհարկե, պահանջներ կան նաև ռուս խաղաղապահներից, որպեսզի իրենց առջև դրված խնդիրները լուծեն, բայց միաժամանակ հարց է առաջանում՝ արդյոք կարողանո՞ւմ են լուծել այդ…

Read More
Լավրովը Բայրամովի հետ բանակցությունից առաջ ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի մասնակցում մոսկովյան հանդիպմանը

Լավրովը Բայրամովի հետ բանակցությունից առաջ ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը չի մասնակցում մոսկովյան հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր երկկողմ բանակցություններ են վարել Մոսկվայում։ Ավելի վաղ Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը ափսոսանք էր հայտնել, որ Երևանը չի մասնակցում դեկտեմբերի 23-ին նախատեսված արտգործնախարարների հանդիպմանը՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ «Մենք պատրաստվել էինք այս միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին գալ…

Read More
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդհանուր առմամբ տարածաշրջանային զարգացումները: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականությունը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ Բայրամովը…

Read More
ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ  հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը…

Read More
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը ծանր է

«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը ծանր է

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։   «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, որի մոտ ախտորոշվել էր «ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է…

Read More
Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

Իրանը զգուշացրել է Զելենսկուն Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու մեղադրանքների համար

Իրանը սպառնացել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որն ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստում ունեցած ելույթում Թեհրանին մեղադրել էր ռազմական գործողությունների մեջ օգտագործելու նպատակով Ռուսաստանին անօդաչու սարքեր մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիի հայտարարությանը։ «Պարոն Զելենսկին պետք է գիտակցի, որ Իրանի ռազմավարական համբերությունը նման անհիմն մեղադրանքների…

Read More
ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինային և Վրաստանին

ԱՄՆ Սենատը հաստատել է 2023 թվականի բյուջեն, փաստաթուղթը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինային և Վրաստանին

ԱՄՆ Սենատը հաստատել է հաջորդ տարվա բյուջեն, որտեղ Ուկրաինային տրամադրվում է գրեթե 45 միլիարդ դոլարի օգնություն։ Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, փաստաթղթին աջակցել է 68 սենատոր, իսկ դեմ՝ 29-ը։ Օրինագծում 23,5 միլիարդ դոլար է հատկացվել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պատերազմին առնչվող հոդվածը, որը ներառում է ռազմական պատրաստություն, տեխնիկա, նյութատեխնիկական ապահովում, հետախուզական աջակցություն և…

Read More
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է. Հունանյան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքներին:  «Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,-…

Read More
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման…

Read More
Իրանը ավելի չեզոք դիրքորոշում ունի Լաչինի միջանցքի հարցում, քան ՀՀ սահմանների. իրանագետ

Իրանը ավելի չեզոք դիրքորոշում ունի Լաչինի միջանցքի հարցում, քան ՀՀ սահմանների. իրանագետ

Արդեն 11 օր է Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանցիները, ովքեր ներկայանում են բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխաիհին կապող։ Օրհասական է դառնում հումանիտար աղետը Արցախում։ Կեղծ բնապահպանությամբ քողարկված այս անմարդկային իրողությունը դարձյալ տարբեր ամբիոններից քննարկման եւ հերթական անգամ խաղաղության մասին լոկ կոչեր հնչեցնելու առիթ է։ Այնուամենայնիվ կարևոր…

Read More