Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն
Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Լրատվամիջոցների տվյալով՝ թուրքական կողմն անհանգստացած է, որ Փարիզում աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ Ավելի վաղ Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն էր տեղի ունեցել, հայտարարվել է երեք զոհի մասին: Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող է…
