Ռուսաստանի ԱԻՆ-ը «Անվտանգ քաղաք» համակարգ կտեղակայի Ուկրաինայի հետ սահմանին

Ռուսաստանի ԱԻՆ-ը «Անվտանգ քաղաք» համակարգ կտեղակայի Ուկրաինայի հետ սահմանին

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է դաշնային բյուջեից 15 միլիարդ ռուբլի պահանջել՝ Ուկրաինայի հետ սահմանին «Անվտանգ քաղաք» համակարգ տեղակայելու համար։ Այդ մասին հայտնի է դարձել նախագծին մոտ կանգնած Коммерсантъ-ի աղբյուրներից։ Նրանց խոսքով՝ համակարգը նախատեսվում է տեղակայել Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Վորոնեժի և Բելգորոդի մարզերում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարբերականի զրուցակիցը նշել է, որ «Ուկրաինայի ապառազմականացման…

Read More
Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռ

Նախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռ

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 1035 զանգ, որից 435-ը՝ ճանաչողական բնույթի:   Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 7 կանչերի:   Տեխնածին…

Read More
Հայաստանում հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքներն ընդհանուր առմամբ հարգվել են. ՀՀ ՄԻՊ

Հայաստանում հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքներն ընդհանուր առմամբ հարգվել են. ՀՀ ՄԻՊ

Հունիսի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը:   Իր ուղերձում Պաշտպան Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ՝ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020 թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021 թ….

Read More
Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնի Սբ Աստվածածին եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնի Սբ Աստվածածին եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։ Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել…

Read More
Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը: Պետական նախարարը, ողջունելով «Ես» կրթական հիմնադրամի կողմից հիմնված տեխնոդպրոցի նախաձեռնությունը, իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց՝ ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների: Այս տեխնոդպրոցն…

Read More
Մարյամ Բիգվավան դարձել է Առաջին ալիքի «Ռանինա» նախագծի հինգերորդ եթերաշրջանի հաղթողը և Վրաստանի ձայնը 2022 թվականի Մանկական Եվրատեսիլում

Մարյամ Բիգվավան դարձել է Առաջին ալիքի «Ռանինա» նախագծի հինգերորդ եթերաշրջանի հաղթողը և Վրաստանի ձայնը 2022 թվականի Մանկական Եվրատեսիլում

Վրաստանի Առաջին ալիքով տեղի է ունեցել «Ռանինա» նախագծի եզրափակիչը։ Մարյամ Բիգվավան դարձավ «Ռանինայի» հոբելյանական հինգերորդ եթերաշրջանի հաղթողը։ Ըստ այդմ՝ 2022 թվականի Մանկական Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնելու է հենց Մարյամ Բիգվավան։ Մարյամ Բիգվավայի հետ նախագծի եզրափակչին մասնակցել են Օթո Բազերաշվիլին, Վաչե Ղվինիաշվիլին և Նիկոլոզ Խառատին։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի…

Read More
Լուգանսկում օտարերկրյա վարձկանների փոխանակում չի կարող լինել. Ռոդիոն Միրոշնիկ

Լուգանսկում օտարերկրյա վարձկանների փոխանակում չի կարող լինել. Ռոդիոն Միրոշնիկ

Լուգանսկի տարածքում գտնվող վարձկանների փոխանակումն անհնար է, նրանք պետք է դատվեն, իսկ նրանց ցուցմունքները հրապարակայնորեն կներկայացվեն։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Մոսկվայում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։ Նա հավելել է, որ Լուգանսկում փոխանակման հարցերի շուրջ «գաղտնի բանակցություններ և գաղտնի պայմանավորվածություններ» չկան։ Միրոշնիկը նշել է նաև, որ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանից մարդասիրական միջանցք բացելու պայմանավորվածություններ ձեռք չեն…

Read More
«Ֆիթչ»-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի այս տարվա կանխատեսումը

«Ֆիթչ»-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի այս տարվա կանխատեսումը

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի այս տարվա կանխատեսումը. մարտին սպասվող 3,5-ի փոխարեն հիմա արդեն 2,9% աճ է ակնկալվում: Զգալիորեն վերանայվել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ 4,8-ից մինչև 3,7%, ԱՄՆ-ում նախկին 3.5-ի փոխարեն ակնկալվում է, որ տնտեսությունը կաճի 2,9%-ով, իսկ եվրագոտու երկրներում՝ 2,6%՝ նախկին՝ 3-ի փոխարեն: Նարեկ Զաքարյան (Ֆինանսիստ) — Հիմա աշխարհը հասել…

Read More
Պեսկովն արձագանքել է Ալեքսանդր Նևսկու շքանշանից Տոկաևի հրաժարվելու մասին լուրերին

Պեսկովն արձագանքել է Ալեքսանդր Նևսկու շքանշանից Տոկաևի հրաժարվելու մասին լուրերին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հերքել է Ալեքսանդր Նևսկու շքանշանից Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրաժարվելու մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ շքանշանի հանձնում նախատեսված չի եղել: «Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկությունը: Նման ծրագրեր չեն եղել»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել համապատասխան տեղեկությունները: Ալեքսանդր Նևսկու շքանշանից Տոկաևի հրաժարվելու մասին ավելի վաղ հայտնել էին ղազախական լրատվամիջոցները…

Read More
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության քաղաքականության վերաբերյալ ՀՀ-ի և Իտալիայի փորձի փոխանակման հնարավորությունները

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության քաղաքականության վերաբերյալ ՀՀ-ի և Իտալիայի փորձի փոխանակման հնարավորությունները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Անդրեա Օրլանդոյի հետ։   Ընդգծելով երկու նախարարությունների՝ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը՝ կողմերը քննարկել են աշխատանքի և զբաղվածության քաղաքականության վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։   Անդրադառնալով ոլորտային…

Read More
Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը

Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը

Վաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջան քաղաքում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները: Մտքեր են փոխանակվել…

Read More
Բորիս Ջոնսոնը մեծ աջակցություն է խոստանում Զելենսկուն

Բորիս Ջոնսոնը մեծ աջակցություն է խոստանում Զելենսկուն

Լոնդոնը Կիևին ռազմավարական օգնություն կտրամադրի փողի և ծանր սպառազինության տեսքով, որպեսզի ուկրաինական բանակը հնարավորություն ունենա վերադարձնել այն տարածքները, որոնք այժմ գտնվում են ռուսական զորքերի հսկողության տակ։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը: Մեծ Բրիտանիայի վարչապետն Ուկրաինայի նախագահին առաջարկել է սկսել ուկրաինացի զինվորների…

Read More
Ֆուտբոլիստ Սպերցյանը Խանդոյում էր

Ֆուտբոլիստ Սպերցյանը Խանդոյում էր

Խանդոյում երիտասարդների հետ հանդիպեց արմատներով Խանդո գյուղից, ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։ Նա ծնվել է Կրասնոդարում եւ մանկուց նվիրվել Ֆուտբոլին։ Երկար տարիներ ներկայացել է Կրասնոդարի ֆոտբոլային ակումբներում, 2021 թվականից Հայաստանի Ազգային հավաքականի խաղացող է։ Նրա մուտքը հայկական ֆուտբոլ հաջող էր։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա…

Read More
Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով. Զախարովա

Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով, հայտնում է РИА Новости-ն։ «Ուկրաինան, որը դուք և մենք գիտեինք նախկինում եղած սահմաններով, այլևս գոյություն չունի և չի լինի: Դա ակնհայտ է»,- ասել է դիվանագետը։ Ավելի վաղ Զախարովան քննադատել էր Ուկրաինայի իշխանություններին Դոնեցկի գնդակոծման հարցով Ռուսաստանին մեղադրելու փորձի համար։…

Read More
ԱՄՆ-ը կասեցրել է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը
		18.06.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը կասեցրել է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը 18.06.2022 . Միջազգային

Միացյալ Նահանգները դադարեցրել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի MQ-1C Gray Eagle-ի վաճառքն Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրները նշում են, որ անօդաչու թռչող սարքերի մատակարարման դեմ առարկություններ են ծագել այն մտավախությունների պատճառով, որ դրանց վրա տեղադրված ռադարները և հսկողության սարքավորումները կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար, եթե դրանք հայտնվեն Ռուսաստանի տիրապետության…

Read More
Եվրահանձնակատարը մատնանշել է ԵՄ-ում բարեփոխումների անհրաժեշտությունը նոր անդամներ ընդունելու համար

Եվրահանձնակատարը մատնանշել է ԵՄ-ում բարեփոխումների անհրաժեշտությունը նոր անդամներ ընդունելու համար

Եվրամիություն նոր անդամների մուտքի դեպքում կպահանջվի կառույցի խոր բարեփոխում։ Այդ անհրաժեշտությունը մատնանշել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ «Եթե ​​շատանանք, չենք կարողանա աշխատել ներկա ռեժիմով»,- ասել է եվրահանձնակատարը։ Նրա խոսքով՝ Միությունը պետք է փոխի առանցքային որոշումների կայացման կանոնները, որոնք ներկայումս պահանջում են անդամ բոլոր 27 երկրի միաձայնությունը։ Միաժամանակ, ըստ…

Read More
Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ «Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ…

Read More
«Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայում չի անցկացվի

«Եվրատեսիլ 2023»-ն Ուկրաինայում չի անցկացվի

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը որոշում է կայացրել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հայտերի վերաբերյալ: Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Ուկրաինային և Մոլդովային շնորհել թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանը, ինչպես նշել է ֆոն դեր Լայենը, այժմ պետք է քաղաքականապես միավորվի դեպի կառուցվածքային բարեփոխումներ և Եվրամիություն հստակ…

Read More
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
		17.06.2022 . Արցախ

ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը 17.06.2022 . Արցախ

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ…

Read More
Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը

Զելենսկին ողջունել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՀ-ի որոշումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գոհ է Եվրահանձնաժողովի մոտեցումից՝ Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ: Նա շնորհակալություն է հայտնել եվրոպական այդ կառույցի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և մյուս ներկայացուցիչներին, որոշումն անվանել է պատմական: Կիևի՝ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը դեռ պետք է միաձայն հաստատվի Եվրամիությունում: Կան ենթադրություններ, որ այն կհաստատվի: Դա են վկայում Ֆրանսիայի, Գերմանիայի և…

Read More
Եվրահանձնաժողովը նշել է 12 պայման Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին

Եվրահանձնաժողովը նշել է 12 պայման Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին

Եվրահանձնաժողովը անվանել է 12 պայման, որոնք կատարելու դեպքում խորհուրդ կտրվի Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի անդամակցության հայտի վերաբերյալ կարծիքը հրապարակված է ԵՀ կայքում։ Չափորոշիչների թվում առաջնային են ապաօլիգարխացումը, որը պետք է կանխի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը: Պետք է ամրապնդել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապահովելով պատասխանատվություն և…

Read More
Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Հայաստանում նկատելի է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը: Ռուբեն Ռուբինյանն արժևորել է ԵԽ-ի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հայաստանում իրականացված հետևողական…

Read More
«Թվային հետք՝ ապագայի հայտ» թեմայով քննարկմանը ներկայացվել են թվայնացման ոլորտում ՊԵԿ-ի ձեռքբերումները

«Թվային հետք՝ ապագայի հայտ» թեմայով քննարկմանը ներկայացվել են թվայնացման ոլորտում ՊԵԿ-ի ձեռքբերումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հունիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին։ Համաժողովի շրջանակում Աշոտ Մուրադյանը հունիսի 17-ին ելույթ է ունեցել «Թվային հետք՝ ապագայի հայտ» թեմայով քննարկմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել թվայնացման համաշխարհային միտումների շուրջ։ ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է թվայնացմամբ պայմանավորված մարտահրավերները և դրա շնորհիվ պետական կառավարման մարմինների…

Read More
Արցախի նախագահը և Կապանի քաղաքապետը կարևորել են համայնքների միջև կապերի ամրապնդումը
		17.06.2022 . Արցախ

Արցախի նախագահը և Կապանի քաղաքապետը կարևորել են համայնքների միջև կապերի ամրապնդումը 17.06.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Հարությունյանն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապան համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային…

Read More
Կարևորվել է կարիերայի ուղղորդման ծառայությունների և դրանց թվայնացման մեխանիզմների վերաբերյալ ավստրիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը

Կարևորվել է կարիերայի ուղղորդման ծառայությունների և դրանց թվայնացման մեխանիզմների վերաբերյալ ավստրիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ։   Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղություններին։   Կարևորվել է աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը,…

Read More
Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակության հետ

Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակության հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը: «Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է, թե ինչպես…

Read More
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Հանձնարարական ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև նրան թեկնածուի կարգավիճակ կտրվի

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Հանձնարարական ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև նրան թեկնածուի կարգավիճակ կտրվի

Մենք հանձնարարական ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև նրան թեկնածուի կարգավիճակ կտրվի, – ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Վրաստանը կիսում է նույն ձգտումներն ու ներուժը, ինչ Ուկրաինան ու Մոլդովան։ Նրա հայտն ունի հաջողության հասնելու հզոր մասնավոր հատվածի ուժ, հատկապես շուկայական կողմնորոշված ​​տնտեսությունը: Երկիրը…

Read More
Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինան վիզային ռեժիմ է սահմանում Ռուսաստանի քաղաքացիների համար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ պետության ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող աննախադեպ սպառնալիքներին հակազդելու շրջանակում, հանրապետության նախարարների կաբինետին առաջարկել է քննարկել Ուկրաինա Ռուսաստանի քաղաքացիների մուտքի ռեժիմի վերանայման հարցը։ Այդ մաիսն հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը: «Նախարարների կաբինետը պետք է ընդունի կարևոր որոշում՝ դադարեցնել Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև գործող համաձայնագիրը՝ Ուկրաինայի…

Read More
Հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի ժողովրդին չի կարող զրկել իր համընդհանուր հիմնարար իրավունքներից. Միրզոյան

Հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի ժողովրդին չի կարող զրկել իր համընդհանուր հիմնարար իրավունքներից. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերին: «Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու փորձ…

Read More
Ռուսաստանը չի կրճատել Սիրիայում զորքերի թիվը Ուկրաինայում գործողության պատճառով. Լավրենտև

Ռուսաստանը չի կրճատել Սիրիայում զորքերի թիվը Ուկրաինայում գործողության պատճառով. Լավրենտև

Մոսկվան չի կրճատել Սիրիայում իր խմբավորման թիվը Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով՝ հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն։ Մարտի սկզբին մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին Սիրիայից Ուկրաինա ռուսական զորքերի տեղափոխման մասին, սակայն ռուս պաշտոնյաները չհաստատեցին այս տեղեկությունը։ «Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ թվաքանակի նվազում տեղի չի ունեցել, և…

Read More