Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողները կրթաթոշակներ կստանան կրթական հիմնադրամից
Այսօր հուշագիր է ստորագրվել Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի և Թամազ Բեքայա կրթական հիմնադրամի միջև։ Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի երեք ուսանողներ կրթաթոշակ կստանան կրթական հիմնադրամից։ Կազմակերպությունը կրթաթոշակներ է տրամադրում բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Մեկ կիսամյակի համար նրանք կստանան 300 լարի։ Հիմնադրամի որոշմամբ կրթաթոշակ կստանան վրաց բանասիրության, ագրոնոմիայի և անասնաբուժության ուղղություններով սովորող ուսանողները։ Բացի այդ, մրցանակը կտրվի այն…
