Բլինքենն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը 05.04.2022 . Միջազգային
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
