Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։ Մինչ այժմ Դարչիաշվիլին զբաղեցնում էր կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է Դավիթ Զալկալիանիին, ով մինչ այժմ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, ապա նա կլինի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը։

Read More
Վրաստանի վարչապետը կրկին պնդում է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետը կրկին պնդում է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին պնդում է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ ելնելով ազգային շահերից։ «Առաջին օրվանից, այսօր և վաղը ես միշտ գործելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի շահերից ելնելով, և ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը։ Քաղաքական մակարդակով մենք Ուկրաինային աջակցել ենք բոլոր ձևաչափերով՝ լինի դա ՄԱԿ, ԵՄ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ,…

Read More
Անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում. Արտակ Բեգլարյան

Անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում. Արտակ Բեգլարյան

Երեկ անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։     «Այստեղ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ:     Առաջնագծամերձ այս համայնքներում ևս մեկ անգամ ընդգծել…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել
		03.04.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել 03.04.2022 . Վրաստան

  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ միջանկյալ ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել։ Նրա խոսքով՝ այժմ հիմնական մտահոգությունը պետք է լինի բնակչության խնդիրների լուծումը, խաղաղության ու կայունության պահպանումն ու զարգացումը։ «Մենք, անշուշտ, ուրախ ենք Բաթումիի երեկվա արդյունքից, մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ տարավ, նա հավաքեց 70 տոկոսը։ Ուզում եմ շնորհավորել նրան։ Սա ավարտում է…

Read More
Օդեսան հրթիռակոծվել է

Օդեսան հրթիռակոծվել է

Քաղաքային խորհրդի պատգամավոր Պետր Օբուխովի խոսքով՝ նպատակներից մեկը կարևոր ենթակառուցվածքային օբյեկտն էր։ «Հակառակորդը հրթիռային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա. Նպատակներից մեկը ենթակառուցվածքային օբյեկտն էր: Մենք ոչինչ չենք մոռանա և չենք ների»,- ասել է Օբուխովը։ ՀՕՊ համակարգերին հաջողվել է վերացնել հրթիռների մի մասը։ Զինվորականների տվյալներով՝ Օդեսայում զոհեր չկան։  

Read More
Թբիլիսիում երկու մարդ է սպանվել

Թբիլիսիում երկու մարդ է սպանվել

Թբիլիսիում երկու մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ սպանությանը նախորդել է բանավոր վիճաբանություն։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ և 109-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել և կրել, ինչպես նաև դիտավորյալ սպանություն իրականացնելու վարկածով։

Read More
Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ողջ ամբողջական. Արարատ Միրզոյան

Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ողջ ամբողջական. Արարատ Միրզոյան

  Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԳՆ-ում ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին։ Այնուհետև երկու երկրների արտգործնախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական…

Read More
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ
		03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ 03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 13 061 թեստ, այստեղից 9 714-ը՝ հակագենի արագ թեստով և 3 347-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 1,66%, վերջին 14 օրը – 2,88%, վերջին 7 օրը – 2,24%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր…

Read More
Իտալիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իտալիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։  

Read More
Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia-ն տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը

Flyone Armenia ավիաընկերությունը ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան — Փարիզ — Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:   Երևան — Փարիզ — Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շառլ դը Գոլ» միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին՝ ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:   Երևանի «Զվարթնոց»…

Read More
Սև ծովում նավագնացության համար սպառնալիքներ չկան. Թուրքիայի ՊՆ

Սև ծովում նավագնացության համար սպառնալիքներ չկան. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում, որտեղ հայտնաբերվել էին ականներ, նավագնացության համար այլևս սպառնալիքներ չկան։ Նրա խոսքով՝ Թուրքիան կարող է նավեր տրամադրել Մարիուպոլից քաղաքացիական անձանց և վիրավորների տարհանումը կազմակերպելու համար: Աքարն ասել է, որ թուրքական կողմն այս հարցում համակարգում է իր գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի համապատասխան մարմինների հետ։ Ավելի վաղ Թուրքիայի…

Read More
Ճապոնիայի ԱԳ նախարարը Լեհաստանում հանդիպել է ուկրաինացի իր պաշտոնակցի կետ

Ճապոնիայի ԱԳ նախարարը Լեհաստանում հանդիպել է ուկրաինացի իր պաշտոնակցի կետ

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին Լեհաստան կատարած այցի շրջանակում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրո Կուլեբայի հետ՝ ասված է Ճապոնիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Ցանկանում եմ նշել, որ Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը Ուկրաինայի հետ են»,- ընդգծել է Ճապոնիայի նախարարը։ Նա նաև հայտնել է, որ Տոկիոն մի շարք ոլորտներում խիստ պատժամիջոցներ է կիրառում Մոսկվայի դեմ՝…

Read More
Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ
		02.04.2022 . Միջազգային

Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ 02.04.2022 . Միջազգային

Սլովակիան հանդես է եկել ռուսական բնական գազի դիմաց վճարման հարցում Եվրամիության երկրների դիրքորոշումների համակարգման նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը: «Սլովակիայի շնորհիվ սկսվել է ռուսական գազի դիմաց վճարելու հարցում Եվրամիության մոտեցման համակարգում»,- նշել է Հեգերը՝ անհրաժեշտ համարելով պահպանել ԵՄ երկրների միասնությունը բնական գազի գնման հարցում։ Սլովակիայի վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանը ձգտում է խաթարել…

Read More
Մորավեցկին շանտաժ է որակել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Մորավեցկին շանտաժ է որակել գազի դիմաց ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը որակել է շանտաժ՝ հայտարարելով, որ Վարշավան դրան կուլ չի գնա՝ փոխանցում է ТАСС-ը: Մորավեցկին նշել է, որ Լեհաստանը չի պատրաստվում գազի դիմաց վճարել ռուբլով: «Ես կոչ եմ անում Գերմանիայի և Ավստրիայի կանցլերներին և մյուս ղեկավարներին՝ չենթարկվելու այդ շանտաժին»,- հավելել է Լեհաստանի կառավարության ղեկավարը: Նրա…

Read More
Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Սան Դամասո համալսարանում անցկացված «Վայելելով Հայաստանը» համաժողովին

Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Սան Դամասո համալսարանում անցկացված «Վայելելով Հայաստանը» համաժողովին

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը մասնակցել է Մադրիդի Սան Դամասո համալսարանում անցկացված համաժողովին, որը կրում էր «Վայելելով Հայաստանը» խորագիրը։   Միջոցառման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել համալսարանի պատվավոր հյուրերի գրքում։     Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Հայ Եկեղեցու պատմությանը, հայոց գրերին և գրականությանը նվիրված ելույթներով հանդես են եկել նույն համալսարանի դասախոսներ…

Read More
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը
		02.04.2022 . Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը 02.04.2022 . Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգան, որը Մալթա մեկնող ինքնաթիռում քահանայապետին հարցրել է, թե արդյոք նա կմեկնի՞ Կիև: «Այո՛, այդ առաջարկը սեղանին է»,- ասել է սրբազան քահանայապետը: Նախորդ ամիս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և ուկրաինացի մի շարք քաղաքական…

Read More
ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային 300 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Պաշտոնյայի խոսքով՝ նման կերպ Վաշինգտոնը ցանկանում է ուժեղացնել Ուկրաինայի ինքնապաշտպանական կարողությունները։ «Նոր փաթեթը ներառում է լազերային կարգավորմամբ հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, գիշերային տեսանելիության սարքեր և զինամթերք»,- հստակեցրել է Քիրբին։

Read More
Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա Մոսկվայի հետ Պեկինի առևտրային հարաբերությունների վրա. Չինաստանի ԱԳՆ

Ուկրաինական ճգնաժամը չպետք է անդրադառնա այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ Չինաստանի բնականոն առևտրային հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության ղեկավար Վան Լութունը՝ մեկնաբանելով նախօրեին կայացած ԵՄ-ՉԺՀ առցանց գագաթնաժողովի արդյունքները։ «Չինաստանն ուկրաինական ճգնաժամի կողմ չէ։ Մենք չենք կարծում, որ այն պետք է ազդի որևէ այլ երկրի հետ մեր բնականոն առևտրի վրա:…

Read More
Արցախի իշխանությունների ներկայացուցիչները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Արցախի իշխանությունների ներկայացուցիչները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:     Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:  

Read More
ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

ԱԽ քարտուղարը և Լիտվայի վարչապետի խորհրդականը քննարկել են ժողովրդավարության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ:  Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։  Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները՝ ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության  ոլորտներում…

Read More

Դադարեցվել է Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախ գազամատակարարումը. «Գազպրոմ Արմենա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:   

Read More
Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը
		02.04.2022 . Միջազգային

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը 02.04.2022 . Միջազգային

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը: «Այն ամենի հետ մեկտեղ, ինչ մենք անում ենք, շատ ուշադիր հետևում ենք, որ անխոհեմ քայլ չանենք, որը կարող է Գերմանիան վերածել Ռուսաստանի կողմից հարձակման թիրախի»,- հայտարարել է Հաբեքը Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար…

Read More
Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը ձգձգվում է. Զելենսկի

Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը ձգձգվում է. Զելենսկի

Ուկրաինայի արևելքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ռուս զինվորականները շարժվում են դեպի Դոնբաս, Խարկով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ընդգծելով, որ ծանր մարտեր են սպասվում։ Նախագահը, Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում դիմելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հույս է հայտնել, որ վերջինս չի վախենում Վլադիմիր Պուտինից: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինային ռազմական…

Read More
Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը. լուսանկարներ

Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը. լուսանկարներ

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ահազանգելով՝ ​Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը՝ դիմելով բացահայտ զեղծարարությունների: «​2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից…

Read More
Բաթումիում և Ռուսթավիում անցկացվում են միջանկյալ ընտրություններ

Բաթումիում և Ռուսթավիում անցկացվում են միջանկյալ ընտրություններ

Բաթումիում և Ռուսթավիում անցկացվում են միջանկյալ ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր կընտրվի թիվ 12 մեծամասնական ընտրատարածքում, որն ընդգրկում է ինչպես Ռուսթավին, այնպես էլ Գարդաբանիի մի մասը։ Բաթումիի սակրեբուլոյի մեծամասնականը կընտրվի թիվ 79.04 տեղական մեծամասնական ընտրատարածքում, որն ընդգրկում է Գոնիոն, Կվարիաթին և Օդանավակայանի բնակավայրերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 135 ընտրատեղամաս ամբողջությամբ պատրաստված է միջանկյալ…

Read More
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
		02.04.2022 . Հայաստան

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին 02.04.2022 . Հայաստան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:  Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,…

Read More
Bank of Georgia էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել

Bank of Georgia էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Bank of Georgia էքսպրես մասնաճյուղում կողոպուտի մեղադրանքով երկու մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ձերբակալվածները  30-ն անց տղամարդիկ են։ Քննությամբ պարզվել է, որ ապրիլի 1-ի երեկոյան նրանք ավտոմատով և ատրճանակով ներխուժել են բանկի մասնաճյուղ։ Հարձակվողները, սպառնալով գանձապահ-օպերատորին, խլել են գումարը։ Անվտանգության աշխատակիցը փորձել է կանգնեցնել նրանց եւ…

Read More

2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ. «6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ 4 օր շարունակ ադրբեջանական…

Read More
Կրկին Սամեբայի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Կրկին Սամեբայի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թբիլիսիի ժամանակով 22:18-ին Սամեբա գյուղի մոտակայքում կրկին տեղի է ունեցել 3.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։

Read More
Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը հանվել է

ՌԴ կառավարությունը հաստատել է երկրի սննդամթերքի ներքին շուկայի պաշտպանությանը և կարևոր գյուղմթերքի գնի կայունացմանն ուղղված միջոցները: Ապրիլի 1-ից մինչև 2022 թ. օգոստոսի 31-ը ժամանակավոր արգելք է սահմանվել արևածաղկի սերմերի արտահանման վրա: Ապրիլի 15-ից սահմանվել է արևածաղկի ձեթի, ինչպես նաև արևածաղկի սերմերի պինդ մնացորդների մատակարարման քվոտա։ Կարագի դեպքում 1,5 մլն տոննա ծավալային սահմանափակում է դրվում։ Քվոտան…

Read More