Պենտագոնը Ուկրաինային Javelin և Stinger համալիրներ մատակարարելը համարում է իր առաջնահերթություններից մեկը

Պենտագոնը Ուկրաինային Javelin և Stinger համալիրներ մատակարարելը համարում է իր առաջնահերթություններից մեկը

ԱՄՆ-ն առաջնահերթ Ուկրաինային կմատակարարի Javelin, Stinger հրթիռային համալիրներ և անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում մատակարարումները սկսվել են օրեր առաջ։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում դրանք կշարունակվեն: Այդ մատակարարումներում մենք առաջնահերթություն ենք տալիս այն միջոցներին, որոնք, ինչպես մեզ հայտնի է, ամենից շատ…

Read More
Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԺ-ից:  Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ…

Read More
ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան
		05.04.2022 . Միջազգային

ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան 05.04.2022 . Միջազգային

Ապրիլի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի…

Read More
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, մեկ րոպեով լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Read More
Նուլանդն ու Քալընը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները

Նուլանդն ու Քալընը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին: Նուլանդն ու Քալընը քննարկել են նաև տարածաշրջանային այլ հարցեր, անդրադարձել են ուկրաինական ճգնաժամին, Սիրիային, Իսրայելին: ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել նաև էներգետիկ անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցությանը, երկկողմ քաղաքական և…

Read More
Եվրամիությունն այսօր կհամաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. Բորել

Եվրամիությունն այսօր կհամաձայնեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. Բորել

Եվրամիությունն ապրիլի 5-ին կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, սակայն դեռ քննարկում ենք, թե ինչ անել էներգետիկ ոլորտի հետ»,- նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Ավելի վաղ Բորելը նշել էր, որ Եվրամիությունը կշարունակի վճռական…

Read More
Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար
		05.04.2022 . Միջազգային

Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար 05.04.2022 . Միջազգային

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը երկրի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկիրը չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից: Նրա խոսքով՝ չնայած Բրատիսլավան պաշտպանում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, ստիպված կլինի գազի դիմաց վճարումը կատարել ռուբլով, քանի որ երկիրն 85%-ով կախված է ռուսական գազից: «Գազի հոսքը չպետք է դադարի: Եթե ռուբլով վճարելու պայման կա, ապա մենք…

Read More
Լատվիան նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերության մակարդակը

Լատվիան նվազեցնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերության մակարդակը

Լատվիան, հետևելով Լիտվայի օրինակին, որոշել է նվազեցնել Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը: Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը։ Իսկ պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը չի բացառել, որ Լատվիան կարող է ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը: Նրա խոսքով՝ միաժամանակ նման որոշում պետք է ընդունեն Մերձբալթյան բոլոր երկրները: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է…

Read More
Կոչ ենք անում ուկրաինական կողմին ապացույցներ ներկայացնել, հակառակ դեպքում հայտարարությունը կհամարվի ապատեղեկատվություն և ուղղված է Վրաստանում ներքին անկարգություններ հրահրելուն. ՊԱԾ

Կոչ ենք անում ուկրաինական կողմին ապացույցներ ներկայացնել, հակառակ դեպքում հայտարարությունը կհամարվի ապատեղեկատվություն և ուղղված է Վրաստանում ներքին անկարգություններ հրահրելուն. ՊԱԾ

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության հայտարարության հետ։ ՊԱԾ-ը կոչ է անում ուկրաինական կողմին անհապաղ տրամադրել այդ տեղեկատվության ապացույցները՝ դրանց օրինական արձագանքելու համար։ Բացի այդ, ինչպես նշում են գերատեսչությունում, Վրաստանի կառավարությունն անզիջում է լինելու նման հանցագործության ցանկացած հնարավոր դեպքի կապակցությամբ։ «Ուկրաինական ռազմական հետախուզության կողմից տարածվել է տեղեկատվություն, իբր…

Read More
ԱՄՆ-ը նախաձեռնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու գործընթաց

ԱՄՆ-ը նախաձեռնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու գործընթաց

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի՝ ապրիլի 7-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը: «Այդ հարցով պետք է զբաղվել Գլխավոր վեհաժողովում, և մենք ակնկալում ենք դրան հասնել հնարավորինս արագ՝ այս շաբաթ՝ հինգշաբթի»,- նշել է դիվանագետը: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, արձագանքելով…

Read More
Վրաց ժողովուրդը, Վրաստանի կառավարությունը կանգնած է միջազգային հանրության կողքին, մենք սերտ կապ ունենք Վրաստանի մեր գործընկերների հետ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նեդ Փրայս

Վրաց ժողովուրդը, Վրաստանի կառավարությունը կանգնած է միջազգային հանրության կողքին, մենք սերտ կապ ունենք Վրաստանի մեր գործընկերների հետ ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նեդ Փրայս

Վրաց ժողովուրդը, Վրաստանի կառավարությունը կանգնած է միջազգային հանրության կողքին,- այս մասին ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է ճեպազրույցում: Լրագրողը ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցչին հարցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայության հայտարարության մասին, ըստ որի՝ «միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը զրկված է ռազմական, երկակի օգտագործման և քաղաքացիական ապրանքների մատակարարման հնարավորությունից։ Պատժամիջոցները շրջանցելու համար ռուս գործակալները…

Read More
Արդյո՞ք ԼՂ-ում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովին

Արդյո՞ք ԼՂ-ում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովին

  ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Եղոյանի խոսքով՝ թեև բոլորի ուշադրության կենտրոնում ռուս֊ուկրաինական հակամարտությունն էր, իր պարտքն է համարել գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը և Արցախը նույնպես դիմակայում են անվտանգային…

Read More
Դումա է ներկայացվել աշխատանքի ընթացքում Հայաստանի վարորդական իրավունքի վկայականը ճանաչելու մասին օրինագիծը

Դումա է ներկայացվել աշխատանքի ընթացքում Հայաստանի վարորդական իրավունքի վկայականը ճանաչելու մասին օրինագիծը

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում երկուշաբթի օրը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ներկայում նմանատիպ կանոնը կիրառվում է Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ ռուսերենը կիրառվում է որպես պաշտոնական լեզու:

Read More
Արցախի տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

Արցախի տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել հանրապետության տարբեր բնակավայրերում: «Ուստի հորդորում ենք բաժանորդներին՝ համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից: Հնարավորն արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- ասված է…

Read More
Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին
		04.04.2022 . Միջազգային

Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին 04.04.2022 . Միջազգային

Լիբանանի փոխվարչապետ Սաադե Աշ Շամին հայտարարել է պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի սնանկացման մասին: «Վնասները կբաշխվեն պետության, «Ազատության» բանկի, բանկերի ու ավանդատուների միջև, և որոշակի տոկոս չկա։ Ցավոք, պետությունը սնանկացել է, ինչպես և Լիբանանի բանկը, և մենք ուզում ենք դրական արդյունքով դուրս գալ իրավիճակից: Իսկ կորուստները տասնամյակների քաղաքականության հետևանք են, և եթե մենք ոչինչ չձեռնարկեինք,…

Read More
ԵՄ-ն կարևոր է համարում Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը

ԵՄ-ն կարևոր է համարում Ռուսաստանի հետ կապի ուղիների պահպանումը

ԵՄ-ն, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, կարևոր է համարում կապի ուղիների հնարավորինս երկար պահպանումը՝ Ուկրաինայի հարցի կարգավորման համար՝ Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ գրում է РИА Новости-ն։ «Պատժամիջոցներն ու մեկուսացումը չեն նշանակում հաղորդակցության դադարեցում, մեզ համար երկխոսությունը միշտ առաջնահերթություն է, մենք միշտ փորձում ենք հնարավորինս երկար բաց…

Read More
Նիկոլ Փաշինյանը բրիտանացի խորհրդարանականներին իր դիտարկումներն է ներկայացրել ԼՂ շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը բրիտանացի խորհրդարանականներին իր դիտարկումներն է ներկայացրել ԼՂ շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է պատվիրակության այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-բրիտանական հարաբերությունների հետագա զարգացմանը, այդ թվում՝ միջխորհրդարանական ասպարեզում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ընլայնելու փոխգործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ քաղաքական, տնտեսական,…

Read More
Մատվիենկոն կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Մատվիենկոն կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ հանուն խաղաղության, արդարության և բարգավաճման՝ գրում է РИА Новости-ն։ «Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ»,- ասվում է ԱԺ նախագահ…

Read More
Օրբանը չորրորդ անգամ հաղթում է Հունգարիայի ընտրություններում

Օրբանը չորրորդ անգամ հաղթում է Հունգարիայի ընտրություններում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 4-րդ անգամ անընդմեջ հաղթում է խորհրդարանական ընտրություններում՝ չնայած կոշտ քննադատությանը թե՛ երկրի ներսում, թե՛ ԵՄ շատ անդամների կողմից՝ Բուդապեշտի և Մոսկվայի միջև չափազանց սերտ կապերի համար: Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում, թվում էր, մեծապես բարդացրել է Օրբանի արշավը, որը պետք է մանևրեր և բացատրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր չափազանց…

Read More
Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում
		04.04.2022 . Միջազգային

Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում 04.04.2022 . Միջազգային

Կիրակի Սերբիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ ներկա նախագահ Ալեքսանդր Վուչիչի օգտին քվեարկել է քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ Զդրավկո Պոնոշի օգտին՝ 17 տոկոսից պակաս։ Սերբիայի նախագահի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու՝ հայտնում է svoboda.org-ը։ Խորհրդարանական ընտրություններում էլ հաղթում է «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել» կոալիցիան՝ Վուչիչի՝…

Read More
Գրուզստատ. Մարտին տարեկան գնաճը կազմել է 11,8%

Գրուզստատ. Մարտին տարեկան գնաճը կազմել է 11,8%

2022 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 2,5%, իսկ տարեկան գնաճը՝ 11,8%։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները մեկ տարում թանկացել են 17,8 տոկոսով։ Մասնավորապես բանջարեղենի և դդմի գներն աճել են 27%-ով, զովացուցիչ ըմպելիքներինը՝ 24, հացին և հացաբուլկեղենինը՝ 23,5%-ով, շաքարավազին և այլ քաղցրավենիքներինը՝ 20%-ով, ձկներինը՝ 19%-ով, կարագը և այլ…

Read More
Լատվիան չի բացառել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը

Լատվիան չի բացառել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը

Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հավանական է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարմանն անցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Ըստ ֆիրմայի մամուլի հաղորդագրության՝ ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը: Ռուբլով վճարումը հավանական է համարել նաև Սլովակիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավար Ռիչարդ Սուլիկը: Նա հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները երկիր չեն կարող դադարեցվել, ուստի…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքում է պաշտոնը։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով՝ Զալկալիանին նշանակվում է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։

Read More
Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։ Մինչ այժմ Դարչիաշվիլին զբաղեցնում էր կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է Դավիթ Զալկալիանիին, ով մինչ այժմ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, ապա նա կլինի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը։

Read More
Վրաստանի վարչապետը կրկին պնդում է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետը կրկին պնդում է, որ Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին պնդում է, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ ելնելով ազգային շահերից։ «Առաջին օրվանից, այսօր և վաղը ես միշտ գործելու եմ մեր երկրի, մեր ժողովրդի շահերից ելնելով, և ոչ ոք չի կարող փոխել այս որոշումը։ Քաղաքական մակարդակով մենք Ուկրաինային աջակցել ենք բոլոր ձևաչափերով՝ լինի դա ՄԱԿ, ԵՄ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ,…

Read More
Անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում. Արտակ Բեգլարյան

Անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում. Արտակ Բեգլարյան

Երեկ անմիջական ու բովանդակալից հանդիպումներ եմ ունեցել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր և Սառնաղբյուր համայնքներում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։     «Այստեղ նախատեսվում են դպրոցաշինության և ճանապարհաշինության պետական ծրագրեր, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի շարունակական բարձրացման համար անհրաժեշտ այլ միջոցառումներ:     Առաջնագծամերձ այս համայնքներում ևս մեկ անգամ ընդգծել…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել
		03.04.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել 03.04.2022 . Վրաստան

  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ միջանկյալ ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել։ Նրա խոսքով՝ այժմ հիմնական մտահոգությունը պետք է լինի բնակչության խնդիրների լուծումը, խաղաղության ու կայունության պահպանումն ու զարգացումը։ «Մենք, անշուշտ, ուրախ ենք Բաթումիի երեկվա արդյունքից, մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ տարավ, նա հավաքեց 70 տոկոսը։ Ուզում եմ շնորհավորել նրան։ Սա ավարտում է…

Read More
Օդեսան հրթիռակոծվել է

Օդեսան հրթիռակոծվել է

Քաղաքային խորհրդի պատգամավոր Պետր Օբուխովի խոսքով՝ նպատակներից մեկը կարևոր ենթակառուցվածքային օբյեկտն էր։ «Հակառակորդը հրթիռային հարձակում է իրականացրել Օդեսայի վրա. Նպատակներից մեկը ենթակառուցվածքային օբյեկտն էր: Մենք ոչինչ չենք մոռանա և չենք ների»,- ասել է Օբուխովը։ ՀՕՊ համակարգերին հաջողվել է վերացնել հրթիռների մի մասը։ Զինվորականների տվյալներով՝ Օդեսայում զոհեր չկան։  

Read More
Թբիլիսիում երկու մարդ է սպանվել

Թբիլիսիում երկու մարդ է սպանվել

Թբիլիսիում երկու մարդ է սպանվել, կան նաև վիրավորներ։ Ըստ առկա տեղեկությունների՝ սպանությանը նախորդել է բանավոր վիճաբանություն։ Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին։ Հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ և 109-րդ հոդվածներով, որոնք ենթադրում են ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահել և կրել, ինչպես նաև դիտավորյալ սպանություն իրականացնելու վարկածով։

Read More