Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից: Բլինքենն Ալիևին կոչ է արել Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը պահպանել և աշխատել Երևանի ու Բաքվի միջև չլուծված խնդիրները բանակցություններով լուծելու ուղղությամբ: «Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը:…
