ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնել է ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը մեկնել է Ռուսաստանի ուժերի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայան։ Փորձագետները նախնական գնահատում են իրականացրել. ակնկալվում է, որ նրանք ԱԷԿ-ում կաշխատեն մինչև սեպտեմբերի 2-ը։ Ատոմային օբյեկտին հասցված վնասի մասշտաբին ծանոթանալուց հետո գործակալության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նրան կհաջողվի մշտական առաքելություն կազմակերպել կայանում։ Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ առաքելության ավարտից…
