Զենքի արտադրությունը ենթադրում է համաձայնություն սպանություններին. Հռոմի Պապ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բարոյապես ընդունելի է համարել Ուկրաինային զենք մատակարարելը՝ սեփական երկիրը պաշտպանելու դեպքում։ Նրա խոսքը հայտնում է Reuters-ը։ Հովվապետը հայտարարել է, որ զենք ուղարկելու բարոյականությունը սահմանվում է նման որոշում ընդունելու պատճառներով։ Անբարոյական մտադրությունները ներառում են, մասնավորապես, հակամարտությունների աճ հրահրելու կամ ավելորդ զենքից ազատվելու ցանկությունը։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պետություններին խորհուրդ է տվել ավելի շատ մտածել…
