ՀՀ ԱԳ նախարարը Վրաստանի վարչապետին է ներկայացրել Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը
Մարտի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-վրացական արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի հանդիպումների պարբերական անցկացումը դրական դինամիկա է հաղորդում երկու երկրների միջև փոխգործակցության հետագա խորացմանը։ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխվստահության ու շարունակական երկխոսության ամրապնդումը…
