Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է

Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է

Վրաստանի և Չինաստանի միջև Ազատ առևտրի պայմնագրի կնքման արդյունքում , դեպի Չինաստան արտահանվող ապրանքերի ցանկում նշված է նաև գյուղատնտեսական ապրանքները։ Քանի որ Սամցխե-Ջավախքի մարզում առավելապես արտադրվում է գյուղատնտեսական ապրանքներ, ուստի տեղական իշխանությունները , պատգամավորները ակտիվ աշխատելու դաշտ ունեն։ Անհրաժեշտ է ճշտել՝ խոսքը կոնկրետ գյուղատնտեսական որ ապրանքների մասին է, և հնարավո՞ր է արդյոք կազմակերպել Ջավախքում դրանց…

Read More

Հակառակորդը գիշերը կիրառել է հակատանկային նռնականետ եւ Դ-44 տիպի հրանոթ

Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18…

Read More

Հայաստանում է Վրաստանի կրթության և գիտության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…

Read More

Արցախի ՊՆ-ն հրապարակել է կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, որի ընթացքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների տեսանյութը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների…

Read More

Ախալցխայում վերանորոգվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքը

Սույն թվականի մայիսի 17-ին սկիզբ առան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները։ Տանիքի վերանորոգումը անցյալ տարի ֆինանսավորել էր Ախալցխայի քաղաքապետարանը: Քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցուն տրամադրվել էր10 000 լարի գումար։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգմանը հաջորդելու է նոր զանգակատան կառուցումը։

Read More

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝…

Read More

Հայաստանի պատասխանն Ադրբեջանի նոր շանտաժին

Ադրբեջանի զինուժը կառավարվող հրթիռով հարված է հասցրել հայկական զենիթային կայանին, ինչը բարեբախտաբար չի հանգեցրել մարդկային կորստի: Ուշագրավ է, որ ադրբեջանցիները իսրայելական Սպայկ տիպի կառավարվող հրթիռ արձակել են մի քանի անգամ, բայց վրիպել եւ նպատակին հասել է միայն մեկ հրթիռ: Արդյոք ադրբեջանցիները փորձարկել են նոր ձեռք բերած զինատեսակը, թե՞ այստեղ կա ավելի լայն քաղաքական ենթատեքստ, եւ…

Read More

«Ռուսթավի 2»–ը Լեռնային Ղարաբաղը Արցախ է անվանում

Մայիսի 15-ին Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով մեկ միավոր ռազմական պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը ոչնչացրել է հայկական կողմի «Օսա» տիպի զենիթահռթիռային համակարգ, տրանսպորտային-լիցքավորող մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իր հերթին հայտարարել է, որ բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Թեման ակտիվորեն քննարկվեց վրացալեզու մամուլում, հատկապես…

Read More

Հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է բացել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, մարդկային կորուստներ չկան. ԱՀ ՊՆ

Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի…

Read More

Սարյանական հիմքով, Սուրենյանցի հետքերով. բացվել է Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Նկարիչ դառնալու մասին երբեք էլ չի երազել, բայց այսօր արդեն նրա 3-րդ անհատական ցուցահանդեսն է բացվում նկարիչների միությունում: Բնանկար, դիմանկար, գրաֆիկա, կոլաժ ու գրքի նկարազարդում. Վիկտոր Հովհաննիսյանի ձեռագիրն անհնար է չտարբերել:

Read More
Վրաստանի քաղաքացիների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան

Վրաստանի քաղաքացիների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։  ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հարցումների համաձայն՝ քաղաքացիների 63 տոկոսը երկրի համար ամնամեծ սպառնալիք է համարում Ռուսատանը։ Հարցվածների  6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան,  5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-­ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը։ NDI-ը շուրջ 2 հազար 493 քաղաքացու շրջանում հարցումներն իրականացրել է…

Read More
Մոխե գյուղի վիճելի շինության հարցով ստեղծված հանձնաժողովի որոշումը

Մոխե գյուղի վիճելի շինության հարցով ստեղծված հանձնաժողովի որոշումը

Ադիգենի շրջանի Մոխե գյուղի վիճելի շինության հարցով ստեղծված հանձնաժողովը որոշում է կայացրել համաձայն որի գյուղի կենտրոնից 50 մետր հեռավորության վրա մահմեդականների համար մզկիթ է կառուցվելու:  Կրոնական գործերի պետական գործակալության հանձնաժողովի որոշմամբ տվյալ հարցով հանձնաժողովի աշխատանքը համարվեց ավարտված: Կրոնական գործերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակղմաձեյի խոսքերով այս հարցը որոշվել է կլոր սեղանի շուրջ: «Մեր նպատակն այն…

Read More
Թալիշում զինվորն ու շինարարը զգոնությունը չեն կորցնում, ցանկացած պահի պատրաստ են մարտի. թալիշցիներ (տեսանյութ)

Թալիշում զինվորն ու շինարարը զգոնությունը չեն կորցնում, ցանկացած պահի պատրաստ են մարտի. թալիշցիներ (տեսանյութ)

Թալիշում այս պահին խաղաղ է, շինարարների անվտանգությունն ապահոված է, շինարարը, ինչպես սահմանին  կանգնած  զինվորը,  զգոնությունը չի կորցնում: Tert.am-ի հետ զրույցում նշեց Թալիշի վերակառուցման աշղեկ  Արամ Աղաբեկյանը՝ հավելով, որ հակառակորդի կողմից ցանկացած շարժի դեպքում մեր զինված ուժերը համապատասխան արձագանք են տալիս, լռեցնում: Նա մանրամասնեց , որ շինարարական աշխատանքներն այս պահին ընթանում են գյուղապետարանի և հանդիսությունների սրահի…

Read More
Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Թալիշում իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո. Դավիթ Բաբայան

Ադրբեջանի սադրիչ գործողություններից երբևիցե չենք ահաբեկվել, չենք էլ ահաբեկվելու, իրավիճակը գտնվում է մեր վերահսկողության ներքո: Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով  հակառակորդի կողմից  Թալիշի ուղղությամբ կիրառել ականանետ և Դ-44 տիպի հրանոթի կիրառմանը և տեխնիկայի շարժին: «Միշտ էլ սադրանքների դիմում է,բայց չի նշանակում, որ կարող է իր նպատակներին հասնել, նման գործողությունները…

Read More
Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ»-ի օպերատորը Ստեփանակերտում է

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ»-ի օպերատորը Ստեփանակերտում է

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը Ստեփանակերտ է տեղափոխվել։ NEWS.am-ի թղթակցին հեռուստաընկերությունում հայտնեցին, որ Դավիթ Աթոյանը վերջույթների բավական լուրջ վիրավորում է ստացել։ Ամենայն հավանականությամբ, տուժածը Երեւան կտեղափոխվի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է հայկական «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 10-ին ժամը 18։00-ի…

Read More
Հակառակորդը Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի տեղաշարժ

Հակառակորդը Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի տեղաշարժ

Մայիսի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց: Ադրբեջանական զինուժը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և Դ-44 տիպի հրանոթներ (8 արկ): Բացի հրադադարի ռեժիմի խախտման…

Read More
Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց  սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Իրակլի Կոբախիձեն Ախալցխայում խոսեց սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Ախալցխայում եւս սահմանադրական փոփոխությունները քննարկման փուլում են:  Այսօր այդ առիթով բնակչությունը հավաքվել էր Մեսխեթի պետական թատրոնի դահլիճում, որտեղ էր գտնվում նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հանդիպմանը մասնակցում էին՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեն  եւ շրջանի մունիցիպալիտետների ղեկավար անձինք, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաներ: Մասնակիցների շարքում էին կուսակցությունների անդամներ եւ հասարակ քաղաքացիներ: Հանդիպման ընթացքում քաղաքացիները հնարավորություն…

Read More
«Եռատոն 2017» Երկրորդ Բացօթյա Փառատոնը կայացավ Դիդգորիում

«Եռատոն 2017» Երկրորդ Բացօթյա Փառատոնը կայացավ Դիդգորիում

Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ կայացել է «Վրաստանի Հայ Համայնքի» «Եռատոն 2017» երկրորդ բացօթյա փառատոնը։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնը կայացել է պատմական Դիդգորիի դաշտավայրում։ «Եռատոն 2017» բացօթյա փառատոնի անցկացման վայրը պատահականորեն ընտրված չի եղել ։ 1992թ․-ի մայիսի 8-9-ին հայ կամավորական ջոկատները անհնարինն արեցին՝ ազատագրեցին Շուշի քաղաք-ամրոցը։ Շուշիի՝ որպես ռազմավարական դիրքում տեղակայված և բազմաթիվ…

Read More
Ջավախքի երիտասարդությունը Եռաբլուրում

Ջավախքի երիտասարդությունը Եռաբլուրում

Մայիսի 9-ի Եռատոնը բացառիկ դեր ունի ժամանակակից Հայ աշխարհհայեցողության ձեւավորման մեջ, եւ ամեն մի հայ Աշխարհի յուրաքանչյուր անկյունում հատուկ վերաբերմունք ունի այդ օրվա նկատմամբ: Այսօր Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ են անցկացվում նաեւ Ջավախքում: Իսկ Երեւանում «Ջավախք» ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպվեց երթ դեպի Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտի և 25 տարի առաջ Շուշիի ազատագրման…

Read More
Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է

Մայիսի 9-ը հաղթանակների օր է: Այս օրը Հայաստանի, հայ ժողովրդի համար եռատոն է: 1945 թվականի մայիսի 9-ն էր, երբ Խորհրդային բանակը մտավ Բեռլին: Ահա հենց այդ օրով նշանավորվեց ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը և Հայրենական մեծ պատերազմի ավարտը: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից տարիներ անց՝ 1992 թվականին հենց նույն օրը՝ մայիսի 9-ին, հայ մարտիկները հաջողությամբ ավարտին հասցրեցին…

Read More
Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարը Քութայիսիում

Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարը Քութայիսիում

Մայիսի երեքից մինչև Մայիսի հինգը Քութայիսիի մարզական դահլիճում կայացավ Միջազգային մրցաշար։Միջոցառումը կրում էր Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ Ակակի Կակաուրիձեի անունը։ 7-րդ Միջազգային մրցաշարին մասնակցում էին  հինգ պետությունների լավագույն մարզիկները ։ Մրցաշարի մասնակից պետություններն էին Վրաստանը , Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց 69 կգ քաշային կարգում պայքարող…

Read More
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում

Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակն էր Արցախյան ազատամարտում: Ճակատամարտը տեղի է ունեցել 1992 թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Շուշիի ազատագրման ռազմական…

Read More
Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Ախալցխայի հայ հասարակությունը Լատվիայի դեսպանի մոտ բարձրացրել է իրեն հուզող մի շարք հարցեր

Մայիսի 8-ին Ախալցխայում տեղի ունեցավ հանդիպում Ախալցխայի հայ հասարակության ներկայացուցիչների եւ Վրաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Յանիս Զլամետսի միջեւ: Հանդիպման նպատակն էր ծանոթացնել տեղի հայ հասարակությանը Եվրոպական Միության կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման եւ Եվրոպական Միության հետ Վրաստանի ազատ առեւտրային գոտի ունենալու արտոնությունների վերաբերյալ: Նաեւ հետաքրքրվել տեղի հայ հասարակությանը հուզող հարցերով: Հանդիպման ընթացքում…

Read More
Լոս Անջելեսի հայ համայնքը օրերս կազմակերպել էր բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի մշակութային ագրեսիվ քաղաքականության

Լոս Անջելեսի հայ համայնքը օրերս կազմակերպել էր բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի մշակութային ագրեսիվ քաղաքականության

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հայ համայնքը օրերս կազմակերպել էր ցույց the Orpheum theater-ի առջև, որտեղ ադրբեջանցիները կազմակերպել էին մշակութային երեկո ներկայացնելով Ադրբեջանում ապրող ազգերի մշակույթը որպես թուրքական մշակույթ։ Ցույցի ընթացքում հայերը պարզել էին Արցախի և Հայաստանի դրոշները և բարձրաձայնում էին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հուզող հարցերը, որոնց շարքում են հիմնականում լեզգիների ու թալիշների հուզող խնդիրները: Կազմակերպիչների…

Read More
Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

Մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ

1992թվականի մայիսի 9-ը Հայ Ժողովրդի նորագույն պատմության մեջ մտավ որպես հավաքական ուժի կամքի, ռազմական տաղանդի դրսևորման բացառիկ նմուշ, որպես Հայ Ժողովրդի պայքարի ու հարատևման գրավական, սեփական ուժերով ցանկացած մարտահրավեր պատվով ընդունելու և հաղթահարելու դասական օրինակ: Շուշվա անառիկ բերդի ազատագրումը Հայ Ժողովրդի և Հայոց Բանակի անկոտրում կամքի ցուցադրումն էր ամբողջ աշխարհին: Այս անօրինակ Հաղթանակի 25-րդ տարեդարձի…

Read More
Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու է ջավախքցիների համար շատ կարևոր մի դրույթ

Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու է ջավախքցիների համար շատ կարևոր մի դրույթ

Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու և քվեարկելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ի թիվս բազմաթիվ փոփոխությունների Մայր օրենքում կա ևս մեկ նոր դրույթ, որը շատ կարևոր է ջավախքցիների և Վրաստանի այլ շրջաններում ապրող հայերի համար, խոսքը վերաբերում է երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմանը: Ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի այլևս չկա որևէ սահմանափակում, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող միաժամանակ…

Read More
Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին չունի պատմական հուշարձանի կարգավիճակ

Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին չունի պատմական հուշարձանի կարգավիճակ

Երևակայեք. 1775 թ. հիմնադրված և 1809 թ. հիմնավերակառուցված, ապա 1844-45 թթ. նորոգված և մինչև 1920-ական թթ. վերջերը գործած քաղաքի հայկական այս եկեղեցին ցարդ չունի պատմական հուշարձանի կարգավիճակ: Ելնելով նրանից, որ յուրաքանչյուր պատմական հուշարձան ունի իր պահպանության հաստատված գոտին, որն անձեռնմխելի է և որևէ ոտնձգություն այդ տարածքի նկատմամբ օրենքով պատժելի, ուստի տվյալ դեպքում, երբ ընդամենը մի…

Read More
Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը

Ախալցխայում մեծ տոնախմբությամբ նշվեց Սբ. Գևորգի տոնը

Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ, ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա…

Read More
Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան

Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան

Հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, ինչպիսի ոտնձգության էլ նա դիմի: Այս մասին, այսօր՝մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, մայիսին հայկական կողմը երկու լուրջ ձեռքբերում է ունեցել. մեկը 1992 թվականի Շուշիի ազատագրումն է, երկրորդը՝ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, որն արձանագրեց հայկական կողմի…

Read More
Կոմանդոս․Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլուզվի

Կոմանդոս․Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլուզվի

Ղարաբաղում պատերազմ սկսվելու դեպքում ադրբեջանական պետությունը կփլվի։ Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանը (Կոմանդոս)։ Նրա խոսքով, եթե սկսվի պատերազմ, հայկական կողմը կունենա մարդկային կորուստներ։ «Բայց Ադրբեջանում կան նավթամշակման գործարաններ, Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը 7 անգամ հզոր է մեր ատոմային էլեկտրակայանից։ Ռազմական տերմինաբանության մեջ կա…

Read More