ՀՀ նախագահը և Մինսկի Ժամացույցների գործարանի ներկայացուցիչները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է Մինսկի Ժամացույցների գործարանի տնօրինության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում գործարանի կառավարման խորհրդի անդամներ Ազատ Մարգարյանն ու Ռաֆիկ Սարգսյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության համար և քննարկել են հայաստանյան գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է համագործակցության կայացմանը միտված գործունեությունը և վստահեցրել, որ հնարավորինս կաջակցի սերտ փոխգործակցության…
