Հայաստանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին
Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա՝ այդ երկրի օրինական կառավարության տապալումը կանխելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփելով 2019թ. անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումներին:Այս մասին գրում panorama.am-ը հղում անելով ermenihaber-ին: Էրդողանի խոսքով` Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունները մի սցենար է, որի նպատակն է Թուրքիային բանտարկել իր սահմանների մեջ:…
1tv.ge-Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 32 տոկոսի կարծիքով, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ամենաշատ ձայն կստանար «Վրացական երազանքը»: Հարցին, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք, պատասխաններն այսպիսին են. «Վրացական երազանք» – 32%, «Չգիտեմ» – 14%, «Միացյալ ազգային շարժում» – 14%, «Հրաժարվել պատասխանից» – 12%, «Ոչ մեկի» – 11%, «Եվրոպական Վրաստան -ազատ ժողովրդավարներ – 6%…
Հարգելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը: Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 1990 թվականին Բաքվի 250 հազարանոց հայկական համայնքից մնացել էր միայն 35-40 հազարը՝…
Հազարամյակներով հայ եւ վրաց ժողովուրդները ապրել ու արարել են իրար կողք-կողքի ձեւավորելով առանձին մշակույթ, պատմություն ու սովորույթներ։ Դարերով այս ժողովուրդների կողմից ձեւավորված մշակույթով հարստացել ու հարստանում է համաշխարհային մշակույթը։ Անգնահատելի մեծ է հայ եւ վրաց ժողովրդի դերը համաշխարհային պատմության մեջ։ Այս երկու ազգերը աշխարհին տվել են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ եւ գիտնականներ գիտության տարբեր ասպարեզներում։…
Ինքնահռչակ Աբխազիայի վճռաբեկ դատարանն այսօր որոշում կայացրեց, որի համաձայն Սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները անվավեր ճանաչվեն։ Ընդդիմության կողմնակիցները ողջունեցին այս որոշումը ծափահարություններով: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է գրավյալ Աբխազիայում շարունակվում են ընդդիմության ցույցերը։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է, որ մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։ «Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։ Իրականում սակայն, նախարարը…
Վրաստանի նախագահը հայ առաքելական սուրբ ուղղափառ եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծննդի և Ջրօրհնեքի առթիվ: «Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր, հունվարի 6-ին հին տաղավարով նշում է Սուրբ Ծննդյան և ջրօրհնեքի տոները: Շնորհավորում եմ այս մեծ տոների կապակցությամբ: Հայ և վրաց ժողովրդի դարավոր բարեկամությունը հիմնված է քրիստոնեական հավատքի արժեքների վրա: Մաղթում ենք ձեզ բարգավաճում և ուրախություն»,-…
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ ժողովրդին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ։ Շնորհավորում եմ մեր հայ քաղաքացիներին, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծննունդը և Ջրօրհնեքը։ Խաղաղություն, երջանկություն և բարօրություն եմ մաղթում։ Մեր ժողովուրդների միջև սերն ու բարեկամությունը ամրանում է դարերով և մենք կրկին շարունակելու ենք մեր երկրի կառուցումը։ Շնորհավորում եմ և մաղթում ամենայն…
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր երեկոյան Սբ. Ծննդյան կապակցությամբ Ճրագալույցի Պատարագ է մատուցվել։ Այն մատուցել է Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ աբեղա Սահակյանը։ Պատարագի ընթացքում հայր սուրբը ընթերցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի տոնական ուղերձը, որից հետո ներկայացրել եկեղեցու գործունեության հաշվետվություն։ Այսօր Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ: Նշենք, որ…
Հունվարի 5-ի երեկոյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես…
«2018-ի մայիսին, երբ պաշտոնական այցով գտնվում էի Թբիլիսիում, ինձ համար ամոթալի էր իմանալ, որ վրացի վարորդները հրաժարվում են զբոսաշրջիկներին Հայաստան բերել, պատճառաբանելով, թե իրենց ավտոբուսները ջարդվում են հայաստանյան ճանապարհներին: Վերադառնալուն պես՝ խնդիր դրեցի կարգի բերել Բագրատաշեն-Երեւան ավտոճանապարհը: Այսօր այդ ճանապարհով հասա Նոյեմբերյան ու կարող եմ արձանագրել, որ Երեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը հիշելի անցյալում ավելի լավ վիճակում երբեք…
Հայտնի բժիշկ Վազա Գափրինդաշվիլին ազատ է արձակվել ցխինվալիի բանտից և գտնվում է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում: Այս մասին ասված է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ: «Նոյեմբերի 9-ին ձերբակալված բժիշկ Վազա Գապրինաշվիլին ազատ է արձակվել: Ներկայումս նա գտնվում է Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում », — տեղեկացնում են գերատեսչությունից: Պետական անվտանգության ծառայության տեղեկատվության…
«Երեկոյան Զրույց» Ամանորի եւ Սբ․ Ծննդյան տոների շուրջ Ախալցխայի հարակից շրջանների հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի հետ։
Ախալցխայի քաղաքային խորհուրդը իր 16-րդ նստաշրջանում միաձայն հաստատեց 2020 թվականի բյուջեն: Նիստը վարում էր քաղաքային խորհրդի նախագահ Գելա Նոզաձեն: Քաղաքի հիմնական ֆինանսական փաստաթուղթը 16 000000 լարի էր: Ենթակառուցվածքները, սոցիալական և առողջապահական խնդիրները տեղական իշխանությունների համար գերակա առաջնահերթություն են:
Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է։ Օրհնությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ։Պատարագիչն էր Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քահանա…
Ախալցխայի կենտրոնական այգում ապրիլի 9-ի զոհերի հուշարձանի մոտ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ակցիա անցկացրեցին ի աջակցություն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քաղաքացիների հետ միասին պաստառներով պահանջում էին ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն։ Հիշեցնենք, որ բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել էր նոյեմբերի 9-ին, այսպես կոչված Ցխինվալիի ինքնահռչակ իշխանությունների հրահանգով եւ դատապարտվել 1 տարի ու 9 ամսիս ազատազրկման։
Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին ամրապնդել իրենց նվիրվածությունը ժողովրդավարության, անհատական ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին ՝ ապահովելով քաղաքական անկողմնակալ դատական և դատախազական համակարգ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել իր ռազմավարական գործընկերոջ ՝ Վրաստանի հետ ՝ նպաստելու օրենքի գերակայությանը և հաշվետու հաստատություններին: «Միացյալ Նահանգները աջակցում…
Մեր կառավարությունը հենց ամենասկզբից Արցախի հարցի կարգավորման առումով որդեգրել է կառուցողական դիրքորոշում եւ գոհունակությամբ պետք է նշեմ, որ սա արձանագրվում է նաեւ միջազգային մեր գործընկերների կողմից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի եւ Արցախի անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում մենք…
«Մենք պատրաստ ենք հետագայում եւս կատարելագործել երեք երկրների տնտեսական և առևտրային հարաբերությունները», — հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Թբիլիսիում եռակողմ հանդիպման ավարտին ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ըստ նրա, առևտրի ծավալը մեծացնելու և առևտուրը պարզեցնելու համար անհրաժեշտ է ներդաշնակեցնել մաքսային ընթացակարգերը: «Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Վրաստանի հետ: Հուսով եմ,…
Դեկտեմբերի 25-ին -ժամը 12։00-ին Ախալցխայի կենտրոնական այգում ապրիլի 9-ի զոհերի հուշարձանի մոտ կազմակերպվելու է ցույց ի աջակցություն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլու, ով ձերբակալվել էր նոյեմբերի 9-ին, այսպես կոչված Ցխինվալիի ինքնահռչակ իշխանությունների հրահանգով եւ դատապարտվել 1 տարի ու 9 ամսիս ազատազրկման։ Ցույցի կազմակերպիչները Ախալցխայում գործող հասարակական կազմակերպություններն են։
Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից մեկը «Թայմը», տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարում Հայաստանը անվանում է «Կովկասյան վագր»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե մենք ենք անվանում, այլ «Թայմը»»։ Հրապարակ
Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ: 2019…
Yerkir.am-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի շինարարությունը դեռևս չի ավարտվել, պարզվում է՝ ձեռնտու չէ Վրաստանին: Համենայն դեպս, նման եզրակացության են հանգել Վրաստանի Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնի փորձագետները. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum-ը: Ըստ նրանց՝ Վրաստանի համար երկաթուղու շինարարությունը ձգձգվող, ֆինանսական ցածր վերադարձով և սեփական ռազմավարական շահերի զիջման հաշվին իրականացվող նախագիծ է: Վրացի փորձագետների կարծիքով՝ նախագծի իրականացման ձգձգման 3…
«Վրացական երազանքը» նոր նախաձեռնությամբ է դիմում ընդդիմադիր կուսակցություններին ՝ կապված ընտրական համակարգի հետ: Մասնավորապես, ինչպես ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալկվաձեն, նրանց նախաձեռնությունը նախատեսում է հաջորդ ընտրությունը խառը ընտրական համակարգով, որի դեպքում 100 պատգամավոր ընտրվելու է համամասնական և 50-ը ՝ մեծամասնական կարգով: «Մենք քաղաքական սպեկտրին առաջարկում ենք պահպանել ներկայիս խառը ընտրական համակարգը, բայց համամասնական…
ԱՄՆ Սենատը սատարել է Քելլի Դեգնանի նշանակումը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Տեղեկատվությունը հրապարակված է Սենատի կայքում: Քելլի Դեգնանը դիվանագետ է, ներկայումս Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդատու: Դրանից առաջ նա զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. Իտալիայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ամերիկյան դիվանագիտական առաքելության տեղակալ Կոսովոյում, Անկարայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական խորհրդականի տեղակալ:
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի գույքի վրա կալանք է դրվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: Նրանց գույքի վրա կալանք է դրվել ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով` պետությունից առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով:
1tv.ge- ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է օրինագծին, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանում: Նախաձեռնած միջոցները հայտնի են «դժոխքի պատժամիջոցներ» անվանմամբ: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի և Ուկրաինայի մասին: Նշված որոշմանն աջակցել է հանրապետականների կողմից վերահսկվող կոմիտեի 17 անդամ, հինգը եղել է դեմ: Հակառակորդների թվում է եղել կոմիտեի նախագահ հանրապետական Ջիմ Ռիշը:…
«Բժիշկներ առանց սահմանների», «Մեր աջակցությունը Վաժա Գափրինդաշվիլիին» — այս կարգախոսով փաստաբանները հավաքվել էին Ախալցխայի կենտրոնում: Նման համերաշխության հանրահավաքն անցկացվել է ամբողջ Վրաստանում։ Այն կազմակերպվել էր Իրավաբանների միության կողմից: Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին ձերբակալվել էր նոյեմբերի 9-ին, այսպես կոչված Ցխինվալիի ինքնահռչակ իշխանությունների հրահանգով։
Դեկտեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց-հայկական Սադախլո անցակետում մասնակցել է ԵՄ աջակցությամբ կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման հանդիսավոր արարողությանը։ Նոր ենթակառուցվածքային նախագիծը թվով 5-րդն է Վրաստանում և 1-ինը՝ վրաց-հայկական սահմանին։ Այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, հագեցված է նորագույն տեխնիկական միջոցներով, ապահովված է անասնաբուժական, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության եվրոպական ստանդարտներով։ Նոր կենտրոնը պաշտոնապես բացել…